«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2016 թ. |
N 139-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 126-րդ, 127-րդ, 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 133-րդ, 134-րդ, 135-րդ, 136-րդ, 137-րդ, 138-րդ, 139-րդ, 140-րդ և 141-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
126. |
Մանր եղջերավոր կենդանիների կլոստրիդիում պերֆրինգեսի (CL. perfringes) Ա, Ց, Դ (A,C,D) տեսակների ախտորոշիչ հակատոքսիկ շիճուկների հավաքածու |
Ռուսաստանի Դաշնություն
|
«Կուրսկի բիոֆաբրիկա-ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն |
127. |
Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի շճաբանական ախտորոշման հավաքածու |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կուրսկի բիոֆաբրիկա-ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն |
128. |
Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով գրիպի Ա (A) տեսակի վիրուսի Հ5Ն1 (H5N1) ենթատեսակի տարբերակիչ ախտորոշման թեսթ-համակարգ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Վետբիոխիմ» կազմակերպություն |
129. |
Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր ԱվիՊռօ ԻԲԴ Իքստրիմ (AviPro® IBD XTREME) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Լոհմանն Անիմալ Հելթ ԳմբՀ.» կազմակերպություն |
130. |
Խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշի նկատմամբ կենդանի Յունիստրեին ՊՌՌՍ (UNISTRAIN PRRS) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Հիպրա, Ս.Ա.» կազմակերպություն |
131. |
Շների, կատուների, մուշտակավոր գազանների, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, ոչխարների, այծերի և խոզերի կատաղություն հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Բիոկան Ռ (Biocan R) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
132. |
Թռչնագրիպ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս Ինֆլուենզա H9N2 (Nobilis Influenza H9N2) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
133. |
Մեղուների վարոատոզ հիվանդության նկատմամբ Էկոստոպ բուժիչ (Ecostop) պատրաստուկ |
Բուլղարիայի Հանրապետություն |
«Պրիմավետ-Սոֆիա» ՕՕԴ կազմակերպություն |
134. |
«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու |
Իտալիա |
«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն |
135. |
«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու |
Իտալիա |
«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն |
136. |
«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման Իզլեր (Izler) հավաքածու |
Իտալիա |
«Լոմբարդիի և Էմիլի-Ռոմանի անվան փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտ» կազմակերպություն |
137. |
Իմունոֆերմենտային անալիզի միջոցով խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, այծերի և խոզերի բրուցելյոզի հարուցիչների հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ |
France |
«ԻԴ.Վետ» կազմակերպություն |
138. |
Թռչունների ադենովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված գո։վաքս Ֆոուլ Ադենո վիրուս (go:vaxx Fowl Adeno virus) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Վակցինովա ԳմբՀ.» կազմակերպություն |
139. |
Թռչունների կոլիբակտերիոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված գո։վաքս Ե.Կոլի (go:vaxx E.Coli) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Վակցինովա ԳմբՀ.» կազմակերպություն |
140. |
Խոշոր եղջերավոր անասունների ռոտավիրուս և կորոնավիրուս վարակների կանխարգելման երկհամակարգ ՊՌՕ-ՎԱԿ ՌՕԿՕ (PRO-VAC ROCO) պատվաստանյութ |
Կորեայի Հանրապետություն |
«Կոմիֆարմ Ինտերնեյշնլ» կազմակերպություն |
141. |
Խոզերի կարմրախտի և պարվովարակի կանխարգելման երկհամակարգ ՊՌՕ-ՎԱԿ ՍԵ-ՊԱՌՎՕ (PRO-VAC SE-PARVO) պատվաստանյութ |
Կորեայի Հանրապետություն |
«Կոմիֆարմ Ինտերնեյշնլ» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ս. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|