«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11216165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
17 մայիսի 2016 թ. |
թիվ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար ընտրված հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»,
2) 27-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամբողջությամբ կամ մասնակի չի հաստատում ներկայացված թեկնածությունները, կամ» և «, և ընտրված թեկնածուների տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հաստատման» բառերը,
3) 28-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «ոստիկանության պետի» բառերով, իսկ «, և ընտրված նոր թեկնածուի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հաստատման» բառերը` «և համապատասխան փոփոխություն է կատարվում սույն կարգի 26-րդ կետի համաձայն ընդունված հրամանում» բառերով,
4) 30-րդ կետում «կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «ոստիկանության պետի հրամանով» բառերով,
5) հայտի մեջ «2008 թվականի օգոստոսի 21-ի N 950-Ն» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|