Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.15/4(547) Հոդ.39
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
15.01.2016
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
15.01.2016
Дата вступления в силу
25.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11516037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունվարի 2016 թ.

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1530-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «և 8» բառերը փոխարինել «, 8, 9 և 10» բառերով.

2) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի՝

ա. օրինակելի ձև 1-ում «հաշմանդամություն ունեցող» բառերից հետո «գործազուրկի» բառը փոխարինել «աշխատաշուկայում անմրցունակ անձի» բառերով,

բ. օրինակելի ձև 1-ի 4-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերում, 5-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերում, 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ ենթակետի «գ» պարբերությունում, 8-րդ կետի 4-րդ ենթակետում, 23-րդ և 24-րդ կետերում «35-րդ» բառից հետո «կետում» բառը փոխարինել «և 36-րդ կետերում» բառերով,

գ. օրինակելի ձև 2-ի 4-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ ենթակետերում, 5-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ ենթակետերում, 7-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում, 5-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններում, 8-րդ կետի 4-րդ ենթակետում, 23-րդ և 24-րդ կետերում «12-րդ» բառից հետո «կետում» բառը փոխարինել «և 13-րդ կետերում» բառերով,

դ. օրինակելի ձև 3-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը «միջոցով» բառից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անձամբ» բառերով, 9-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «իսկ այն դեպքում, երբ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր է՝ նրան ամսական կտրվածքով սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով գումար վճարելու համար,» բառերով,

ե. օրինակելի ձև 5-ի 4-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում, 5-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում, 7-րդ կետի 2-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում, 8-րդ կետի 3-րդ ենթակետում, 22-րդ և 23-րդ կետերում «13-րդ» բառից հետո «կետում» բառը փոխարինել «և 14-րդ կետերում» բառերով, 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) տարածքային կենտրոնի կողմից գործատուի բանկային հաշվին որպես աշխատավարձի հավելում փոխանցված ֆինանսական միջոցները հիմնական աշխատավարձի հետ միասին վճարել շահառուին,»,

զ. օրինակելի ձև 6-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

է. օրինակելի ձև 7-ում «անմրցունակ անձի» բառերից հետո հանել «(անձանց)» բառը, «ներկայացուցչի» բառից հետո՝ «(ներկայացուցիչների)» բառը, իսկ «որոնցից յուրաքանչյուրն առանձին և միասին հետայսու կանվանվեն Շահառու կամ Շահառուներ» բառերը փոխարինել «այսուհետ՝ Շահառու» բառերով,

ը. օրինակելի ձև 7-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում, 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում, 6-րդ ենթակետում, 5-րդ կետի 1-ին, 6-րդ, 8-րդ ենթակետերում, 7-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում, 8-րդ կետի 5-րդ ենթակետում, 23-րդ և 24-րդ կետերում «11-րդ կետ» բառերը փոխարինել «11-րդ և 15.1-րդ կետեր» բառերով համապատասխան հոլովաձևերով, 5-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ օրինակելի ձևերով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ասատրյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 

 2016 թ. հունվարի 15-ի

N 2-Ն հրամանի

 

 

«Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի

N 79-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 6

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

------------------------------

 «    » ---------------- 201---- թ. 

(կնքման վայրը)

 

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------------------------

  (տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն --------------------------------------- -ի,

  (ազգանունը, անունը)

որը գործում է --------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, այսուհետ` Կողմ-1, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին

(կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու

դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Կողմ-2, մյուս կողմից (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան Կողմ-2-ի ինքնազբաղվածության խթանման նպատակով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար Կողմ-1-ի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն, Կողմ-2-ը պարտավորվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, իսկ սեզոնային գործունեության դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով (տնտեսական գործունեությունը սկսելուց հետո յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանով)՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, իսկ Կողմ-1-ը պարտավորվում է Կողմ-2-ին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված չափով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմ-1-ը պարտավոր է.

1) Կողմ-2-ին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ի երաշխավորի հետ կնքել երաշխավորության պայմանագիր.

3) ապահովել Կողմ 2-ի կողմից տնտեսական գործունեությունը սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից ուղեկցման աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ Կողմ 2-ի տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը.

4) Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Կողմ-2-ին տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն.

5) չմիջամտել Կողմ-2-ի և վերջինիս կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքի.

6) Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը (կամ դրա մի մասը) փոխանցելու մասին տեղեկացնել Կողմ-2-ին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-2-ը տեղեկացրել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Կողմ-1-ն իրավունք ունի.

1) Կողմ-2-ի կողմից ցանկացած երրորդ անձի որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, Կողմ-2-ից ստանալ աշխատանքի ընդունելու մասին համապատասխան անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) Կողմ-2-ից ստանալ նրա բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

3) Կողմ-2-ից ստանալ ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը.

4) Կողմ-2-ի երաշխավորից ստանալ նրա վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթը.

5) Կողմ-2-ից ստանալ ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը.

6) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ից ստանալ այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը.

8) ըստ անհրաժեշտության, Կողմ-2-ից պահանջել Կողմ-2-ի մոտ վարձու աշխատողների աշխատելու փաստը հավաստող և նրանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

9) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան՝ պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կողմ-2-ից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում՝ մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքի,

գ. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում.

11) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Կողմ-2-ը պարտավոր է.

1) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Կողմ-1-ին ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին և ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված աջակցությունը ստանալու նպատակով,

2) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

3) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը՝ Պայմանագրի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

4) երրորդ անձի՝ որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, այդ մասին տեղեկացնել Կողմ-1-ին՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով աշխատանքային պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

5) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը, Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,

6) Կողմ-1-ին ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Կողմ-1-ի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) սույն կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները,

8) Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել ծրագրով իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ ձեռնարկատիրական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը), ընդ որում, տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի Պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամանակահատվածում,

9) պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, իսկ սեզոնային գործունեության դեպքում առնվազն 24 ամիս ժամկետով (տնտեսական գործունեությունը սկսելուց հետո յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս տնտեսական գործունեություն իրականացնելու պայմանով)՝ կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

10) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու դեպքում այդ գործունեությունը դադարեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարին, եթե գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո` երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում՝ մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքի,

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Կողմ-1-ին ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, իսկ սեզոնային գործունեության դեպքում՝ մինչև տնտեսական գործունեության իրականացման 24 ամիսը լրանալը, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հետևանքով տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքի,

գ. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Կողմ-2-ն իրավունք ունի.

1) Կողմ-1-ից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) պահանջել Կողմ 1-ից ապահովել Կողմ 2-ի կողմից տնտեսական գործունեությունը սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից ուղեկցման աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ Կողմ 2-ի տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման և մարքեթինգի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը.

3) պահանջել Կողմ-1-ից Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն.

4) պահանջել Կողմ-1-ից չմիջամտել Կողմ-2-ի և որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքի.

5) պահանջել Կողմ-1-ից տեղեկացնել Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարի (կամ դրա մի մասի) փոխանցման մասին և տրամադրել համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները՝ այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

6) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Կողմ-1-ին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-1-ը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն, Կողմ-2-ին տրամադրվող աջակցության առավելագույն չափը կազմում է
---------------------- (------------------------------) ՀՀ դրամ:

թվերով

                     բառերով

8. Պայմանագրի 7-րդ կետով սահմանված աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) Կողմ-2-ի կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը՝ մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

2) Կողմ-2-ի կողմից հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով դրանց ընդհանուր արժեքի 75 տոկոսը՝ միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազար ՀՀ դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազար Հայաստանի Հանրապետության դրամը՝ մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով (սեզոնային գործունեության դեպքում տնտեսական գործունեություն իրականացրած ամիսներին համապատասխան), ամսական կտրվածքով:

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Կողմ-1-ը Կողմ-2-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված կարգով և ժամկետում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է Կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Կողմ-1-ը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո Կողմ-2-ը դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը մինչ Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, կամ թույլ է տվել Պայմանագրի այլ էական խախտում:

22. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ժամանակավոր անաշխատունակության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Կողմ-1-ին և Կողմ-2-ին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 «Կողմ-1»

 

 «----------------------------------------------------------» 

(Զբաղվածության պետական գործակալության 
տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ -------------------------------

Հեռ. -------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------

Ի դեմս ----------------------------------------------

------------------------------------------------------- 

(համապատասխան լիազորություն ունեցող անձի
պաշտոնը, ազգանունը, անունը)

 

--------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.                  --------  --------20---թ.

«Կողմ-2»

 

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը՝ ----------------------------

Հեռ. -------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------

 

 

 

 

 

--------------------

(ստորագրություն)

 

------  ----------20 ---թ.

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
 աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 

 2016 թ. հունվարի 15-ի

N 2-Ն հրամանի

 

 

«Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի

N 79-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 9

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ (ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ, ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ) ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

------------------------------

 «   » ---------------- 201---- թ. 

(կնքման վայրը)

 

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------------------------

  (տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոնը, այսուհետ` Կենտրոն, ի դեմս տնօրեն ----------------------------------------------------------- -ի,

  (ազգանունը, անունը)
որը գործում է --------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, այսուհետ` Կողմ-1, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին

(կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու

դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Կողմ-2, մյուս կողմից (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածի ենթածրագիր 2-ի (այսուհետ` Կարգ) համար սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան Կողմ-2-ին անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) (այսուհետ` անասնապահություն) զբաղվելու համար աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն, Կողմ-2-ը պարտավորվում է զբաղվել անասնապահությամբ՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, իսկ Կողմ-1-ը պարտավորվում է Կողմ-2-ին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված չափով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 3. Կողմ-1-ը պարտավոր է.

1) Կողմ-2-ին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ին անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) իրականացնել Կարգի 46-րդ կետում նշված աշխատանքները.

3) Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Կողմ-2-ին տրամադրել անասնապահությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն.

4) Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը (կամ դրա մի մասը) փոխանցելու մասին տեղեկացնել Կողմ-2-ին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները.

5) ամսական առնվազն մեկ անգամ իրականացնել գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի.

6) աջակցությունը դադարեցնել`

ա. Կարգի 53-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված ժամկետի ավարտից հետո,

բ. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շուտ Պայմանագիրը լուծելու դեպքում,

գ. Կողմ-2-ի գործունեության դադարեցման դեպքում,

դ. Կողմ-2-ի մահվան դեպքում.

7) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-2-ը տեղեկացրել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Կողմ-1-ն իրավունք ունի.

1) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Կողմ-2-ից ստանալ հայտարարություն նրա բանկային հաշվի տվյալների մասին.

2) Կողմ-2-ից ստանալ անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ կենդանիների, համապատասխան քանակի ականջապիտակների, ինչպես նաև անասնակերի ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կողմ-2-ից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանու անկման դեպքում,

գ. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում.

4) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Կողմ-2-ը պարտավոր է.

1) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Կողմ-1-ին ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

2) իրականացնել Կարգի 46-րդ կետում նշված աշխատանքները.

3) Կողմ-1-ին ներկայացնել անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ կենդանիների, համապատասխան քանակի ականջապիտակների, ինչպես նաև անասնակերի ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերը.

4) պետական աջակցությամբ սկսած գործունեությունն իրականացնել այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, գործարար ծրագրին համապատասխան, պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Կողմ-1-ին ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և իրեն վճարված գումարը՝

ա. եթե չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և ձեռք բերվող կենդանիների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանու անկման դեպքում,

գ. եթե լուծել է Պայմանագիրն իր նախաձեռնությամբ,

դ. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Կողմ-2-ն իրավունք ունի.

1) Կողմ-1-ից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) պահանջել Կողմ-1-ից Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան տրամադրել անասնապահությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն.

3) պահանջել Կողմ-1-ից տեղեկացնել Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարի (կամ դրա մի մասի) փոխանցման մասին և տրամադրել համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները՝ այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

4) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն Կողմ-2-ին տրամադրվող աջակցության առավելագույն չափը կազմում է
---------------------- (------------------------------) ՀՀ դրամ:

թվերով                 բառերով
8. Պայմանագրի 7-րդ կետով սահմանված աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) Կողմ-2-ին տրվում է գումար անասնապահական աշխատանքների կատարման համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

2) Կողմ-2-ի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, ընդ որում, ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն Կարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններին.

3) անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Կողմ-2-ի բանկային հաշվին է փոխանցվում Կարգով սահմանված կարգով և ժամկետում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ`

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Կողմ-1-ը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո Կողմ-2-ը դադարեցրել է անասնապահությամբ զբաղվելու գործունեությունը մինչ Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, կամ թույլ է տվել Պայմանագրի այլ էական խախտում:

22. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Կողմ-1-ին և Կողմ-2-ին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 «Կողմ-1»

 

 «----------------------------------------------------------» 

(Զբաղվածության պետական գործակալության
 տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------

Հեռ. -------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------

 

Ի դեմս ----------------------------------------------

-------------------------------------------------------- 

(համապատասխան լիազորություն ունեցող անձի
պաշտոնը, ազգանունը, անունը)

 

--------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.                 «--------» --------20---թ.

«Կողմ-2»

 

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը՝ -----------------------------

Հեռ. --------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------

 

 

 

 

 

 

--------------------

(ստորագրություն)

 

«------» ----------20 ---թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 10

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

------------------------------

 «     » ---------------- 20---- թ. 

(կնքման վայրը)

 

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------------------------

  (տարածքային կենտրոնի անվանումը)
տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն --------------------------------------- -ի,

  (ազգանունը, անունը)
որը գործում է --------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, և ------------------------------------- տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար

  (անվանունը)
----------------------------------------------- , այսուհետ` Պատվիրատու մյուս կողմից (բոլորը միասին համատեղ

 (անունը, ազգանունը)

հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան -------------------------------------- համայնքում վարձատրվող հասարակական

  (համայնքի անվանումը)
 աշխատանքների կազմակերպման ծրագրի իրականացման ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Տարածքային կենտրոնը պարտավոր է.

1) Պատվիրատուին տրամադրել խորհրդատվություն` Պայմանագրով սահմանված՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Պատվիրատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) Պատվիրատուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) ամսական առնվազն մեկ անգամ իրականացնել Ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և գնահատում.

4) չմիջամտել Պատվիրատուի և Պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և այդ անձանց կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Պատվիրատուի և Պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

3. Տարածքային կենտրոնն իրավունք ունի.

1) պահանջել Պատվիրատուից Պայմանագրի անբաժանելի մաս կազմող Ծրագրում ընդգրկված, Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները.

2) պահանջել Պատվիրատուից տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի պատճենները՝ դրանք կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում.

3) պահանջել Պատվիրատուից Պայմանագիրը կնքելուց հետո ներկայացնել հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում իր կողմից բացված եկամտային հաշվի տվյալների մասին.

4) պահանջել Պատվիրատուից մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը Տարածքային կենտրոն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածի 37-րդ կետով նախատեսված աջակցության ցանցի մասնակիցների մասնագետի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը.

5) պահանջել Պատվիրատուից ֆինանսավորումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին փոխանցել աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով Պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

6) պահանջել Պատվիրատուից ապահովել Պայմանագրի 7-րդ կետում նշված Ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսի չափով ֆինանսավորման իրականացումը Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին, որը կարող է իրականացվել նաև Ծրագրի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով.

7) պահանջել Պատվիրատուից Ծրագրի շրջանակներում Պատվիրատուի կողմից ստացված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ` Պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում.

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

4. Պատվիրատուն պարտավոր է.

1) Ծրագրում ընդգրկված, Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենները տրամադրել Տարածքային կենտրոնին.

3) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը Տարածքային կենտրոնին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածի 37-րդ կետով նախատեսված՝ աջակցության ցանցի մասնակիցների մասնագետի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը.

4) Պայմանագիրը կնքելուց հետո Տարածքային կենտրոնին ներկայացնել հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում իր կողմից բացված եկամտային հաշվի տվյալների մասին.

5) ապահովել Պայմանագրի 7-րդ կետում նշված Ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսի չափով ֆինանսավորման իրականացումը Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին, որը կարող է իրականացվել նաև Ծրագրի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով.

6) ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին փոխանցել աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով Պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

7) պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի իրականացման ապահովման և համակարգման նպատակով գործող հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը.

8) Ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի ավարտի մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին.

9) Ծրագրի շրջանակներում Պատվիրատուի կողմից ստացված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ` Պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում.

10) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

5. Պատվիրատուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից ստանալ խորհրդատվություն` Պայմանագրով սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Պատվիրատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) Տարածքային կենտրոնից ստանալ ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) Տարածքային կենտրոնից պահանջել չմիջամտել Պատվիրատուի և Պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և այդ անձանց կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

4) պահանջել Տարածքային կենտրոնից չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Պատվիրատուի և Պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պայմանագրի համաձայն Պատվիրատուին վճարվում է -------------- (----------------------------------) ՀՀ դրամ՝

  թվերով  բառերով
1) ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր գործազուրկին` Ծրագրում ներառված պլան-ժամանակացույցին համապատասխան աշխատանքները կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար հինգ հազար Հայաստանի Հանրապետության դրամ աշխատավարձ վճարելու նպատակով, ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.

2) Ծրագրում ներառված պլան-ժամանակացույցին համապատասխան Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

7. Պայմանագրի 6-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ------------- ժամկետով, ընդ որում, Պայմանագրի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող գերազանցել
-------------- (----------------------------------) ՀՀ դրամը։

թվերով  բառերով
8. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը Պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Զբաղվածության պետական գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր: Զբաղվածության պետական գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը Տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում Պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարին Պայմանագրի 6-րդ կետում նշված գումարը փոխանցելու միջոցով:

9. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով Պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

 2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես Կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է Կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև Պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև Պատվիրատուի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին և Պատվիրատուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  «Տարածքային կենտրոն»

 

«----------------------------------------------------------» 

(Զբաղվածության պետական գործակալության
 տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ -------------------------------

Հեռ. -------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

 

Ի դեմս ----------------------------------------------

--------------------------------------------------------- 

(համապատասխան լիազորություն ունեցող անձի
պաշտոնը, ազգանունը, անունը)

 

--------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.    --------  --------20---թ.

«Պատվիրատու»

 

«----------------------------------------------»

(համայնքի ղեկավարի ազգանունը, անունը)

 

Գտնվելու վայրը՝ ---------------------------------

Հեռ. --------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------

 

 

 

 

 

--------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.    ------  ----------20 ---թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի պատասխանատուն

---------------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

  ------------------------

 (ստորագրությունը)

2. Ծրագրի պատվիրատուն------------------------------------- տեղական

  (անվանումը)
 ինքնակառավարման մարմնի ղեկավարը` --------------------------------------------------------

  (անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

   ------------------------

 (ստորագրությունը)

3. Աշխատանքային պայմանագրով կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անձանց թիվը -------

4. Լրացման օրը, ամիսը, տարին ----- ------------------ 201 թ.

5. Ծրագրի իրականացման նպատակը.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

6. Ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը.

Իրականացման ենթակա աշխատանքի անվանումը

Իրականացման ենթակա աշխատանքի բնույթը

Կատարվող աշխատանքների ծավալը
(մարդ/օրերի թիվը)

     
     
     
     
     
     

7. Ծրագրի իրականացման ժամանակացույցը, սկիզբը` ---------------, ավարտը`---------

8. Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռքբերման ենթակա շինանյութերի, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաների և ծառայությունների անվանումները և ֆինանսական միջոցների չափը

 

Անվանումը

Ընդամենը ֆինանսական միջոցներ
(ՀՀ դրամ)

Շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ և ծառայություններ

 

 

9. Ծրագրում ընդգրկված շահառուների վարձատրությանն ուղղված ֆինանսական միջոցների չափը

 

Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը

Աշխատանքների իրականացման մարդ/օրերը

1 օրվա վարձատրության չափը

Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական միջոցների չափը (ՀՀ դրամ),
այդ թվում՝

Ընդամենը գումար

Աշխատա-
վարձ

Եկամտային
հարկ

Նպատակա-յին սոցիալա-կան վճար

Արձակուրդային օրերի համար հաշվարկված արձակուրդային վճարը

 
               

 

10. Իրականացվող ներդրումները.

1) Ծրագրի պատվիրատուի կողմից (ֆինանսական միջոցների, ապրանքային ներդրումների տեսքով կամ անհրաժեշտ աշխատուժ տրամադրելու ձևով)

__________________________________________________________________________

2) այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)

__________________________________________________________________________

11. Ակնկալվող արդյունքները.

__________________________________________________________________________

12. Լրացուցիչ տեղեկությունները.

----------------------------------------------------------------------------------------------------------------

13. Աշխատանքների պլան-ժամանակացույցը.

 

Աշխատանքների ծավալը, աշխատանքների սկիզբը` ________, աշխատանքների ավարտը` _________

N

Աշխատանքների նկարագիրը

Չափման միավորը

Ծավալը

Աշխատանքա-
յին օրերը

Աշխատողների
թիվը

Աշխ/օր

Աշխատանքների կատարման ժամանակացույցը` ըստ ամիսների (մարդ/օր)

Այլ նշումներ

 
     
                     
                     
                     
                     

Ընդամենը

                 

14. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 1-ին կետի 21-րդ ենթակետի N 21 հավելվածով հաստատված ծրագրի իրականացման կարգին: