Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2016-28.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.15/4(547) Հոդ.49
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
08.01.2016
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
08.01.2016
Дата вступления в силу
25.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 8 հունվարի 2016 թ.

N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում`

1) նոր հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 1-ի.

2) սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 2-ի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին հավելվածով հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման համար սահմանված նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները չեն տարածվում ռազմական տեխնիկայի և փոքրարժեք կամ արագամաշ առարկաների վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար`

Պ. Սաֆարյան

 

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2016 թ. հունվարի 8-ի

թիվ 3-Ն հրամանի

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն  Օ Գ Տ Ա Կ Ա Ր  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ

 ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

Դաս

Խումբ

Տեսակ

 

Օգտակար ծառայության ժամկետ

(տարի)

1

   

Շենքեր

 
 

10

  Շենքեր` երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով  
   

100

Բարձրահարկ շենքեր (5 հարկից բարձր), երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշպանիչ պատվածքով (ծածկույթով)

100

   

101

Մեկ հարկանի և բազմահարկ` մինչև 5 հարկանի երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով շենքեր, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշպանիչ պատվածքով (ծածկույթով)

120

   

102

Երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով այլ շենքեր

80

 

11

  Շենքեր` առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի  
   

110

Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի շենքեր` թեթև քարե շարվածքի պատերով, երկաթբետոնյա, աղյուսե և փայտե հենասյուներով, երկաթբետոնյա ծածկով և ծածկույթով

80

   

111

Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի այլ շենքեր

60

2

   

Շինություններ (կառույցներ)

 
 

20

  Հիդրոտեխնիկական շինություններ/կառույցներ  
   

200

Ամբարտակներ, թունելներ, պաշտպանիչ կառույցներ, դրենաժներ, ջրթողներ և ջրընդունիչներ, պարզարաններ, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցներ, ճնշումային խողովակաշարեր, ջրամբարներ, ջրանցքներ և համանման այլ հիդրոտեխնիկական կառույցներ

100

   

201

Երկաթբետոնյա, բետոնյա և քարե ափաամրացման և ափապաշտպան կառույցներ

30

   

202

Գետերի փայտե կառամատույցների կառույցներ

25

   

203

Արհեստական լճերի բետոնյա և երկաթբետոնյա ջրհեռներ և ջրթողեր

50

   

204

Հիդրոտեխնիկական ներտնտեսական պողպատյա, երկաթբետոնյա, բետոնյա և քարե կառույցներ ջրանցքներ վրա

40

   

205

Ոռոգման ցանցի ջրանցքներ, ջրհավաք-ջրթող ցանց` հողային բաց ջրանցքով, կոլեկտորա-դրենաժային հողային ջրանցքներ` առանց ամրացման, ոռոգման ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ, այլ ոռոգման համակարգեր (ներառյալ` լճացման եղանակով ոռոգման համակարգեր)

50

   

206

Ոռոգման ցանցի ջրանցքներ` երկաթբետոնյա վաքերով

25

   

207

Փակ կոլեկտորա-դրենաժային ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ

40

   

209

Այլ հիդրոտեխնիկական կառույցներ (ներառյալ` կարգավորված գետեր, ջրընդունիչներ, բաց աղբյուրների համար ջրընդունիչ կառույցներ և ջրանցքներ, կառամատույցների և ափաամրացման կառույցներ, պոլիէթիլենային դրենաժներ, մետաղական և փայտյա պաշտպանիչ կառույցներ և այլն)

50

 

21-23

  Տրանսպորտի և կապի բնագավառի շինություններ  
   

210

Բոլոր տեսակի և կոնստրուկցիայի երկաթբետոնյա, բետոնյա և քարե կամուրջներ (այդ թվում` հետիոտնային կամուրջներ և թունելներ), ինչպես նաև հիդրոտեխնիկական շինություններ չհանդիսացող երկաթբետոնյա, բետոնյա, քարե և թուջե խողովակներ և վաքեր

100

   

211

Կամուրջներ մետաղական, խողովակներ պողպատե ծալքավորված

60

   

212

Կամուրջներ փայտե և մետաղական` փայտե հենակների վրա, երկաթգծի փայտե կառամատույց, երկաթուղային գծերի վերին մասի կառույցներ (ռելսեր` ամրակապերով, կոպճավազ, փայտակոճեր, երկաթբետոնյա կոճեր, սլաքային փոխանցումներ և այլ նմանատիպ հատվածներ), մետրոպոլիտենի երկաթուղային գծեր

30

   

213

Երկաթգծի երկաթբետոնյա կառամատույցներ` քարե ծածկով, երկաթգծի հողային շերտ (պաստառ)

100

   

214

Երկաթգծի կառամատույցներ և բաց բեռնային հրապարակներ, շրջադարձային շրջաններ

50

   

215

Երկաթգծի թունելներ` բոլոր կոնստրուկցիաների, ներառյալ` մետրոպոլիտենի կայարաններ, մետրոպոլիտենի թունելներ

200

   

216

Բացառիկ (եզակի) ռադիոհեռուստատեսային աշտարակներ

120

   

217

Ռադիոաշտարակներ, կայմասյուն-ալեհավաքներ

60

   

218

Ցեմենտաբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ցեմենտաբետոնյա ծածկույթներ,

50

   

219

Կախովի ճանապարհներ, գրունտային թռիչքադաշտեր

40

   

220

Թռիչքային-վայրէջքային գոտիներ

25

   

221

Թռիչքային ուղիներ, ինքնաթիռի կայանատեղեր, կառամատույցներին և անգարին կից հրապարակներ

30

   

222

Ասֆալտբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ասֆալտբետոնյա ծածկույթներ

40

   

223

Երկաթգծի հողային ծածկի քարե, բետոնյա և երկաթբետոնյա դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ, երկաթբետոնյա մշտական ձյունապաշտպան ցանկապատեր

40

   

224

Երկաթգծի հողային ծածկի փայտե և հողային դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ

25

   

225

Քարե, բետոնյա, և երկաթբետոնյա պաշտպանիչ կառույցներ (հակասողանքի, հակափլուզման, հենապատային, ցեխահեղեղատարներ, խրամուղիներ և այլ նմանատիպ կառույցներ), կամրջի ամրացնող կառույցներ

50

   

226

Երկաթբետոնյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար

50

   

227

Մետաղյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար

40

   

228

Նավթամթերքների պահպանման համար ռեզերվուարներ

20

   

229

Ստորգետնյա և վերգետնյա գազի ռեզերվուարներ

50

   

239

Տրանսպորտի և կապի բնագավառի այլ շինություններ և կառույցներ (այդ թվում` կռունկի երկաթուղային հենագծեր, կազմակերպությունների երկաթուղային ներքին գծեր, էստակադայի հենասյուներ, քարե, բետոնյա և երկաթբետոնյա էստակադաներ, ջրասյուներ, բետոնյա և ասբոցեմենտե հեռախոսային կոյուղիներ և այլն)

50

 

24-25

  Այլ շինություններ/կառույցներ  
   

240

Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` բնական հիմքով

10

   

241

Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` արհեստական հիմքով

20

   

242

Արտեզյան հորատանցքեր

30

   

243

Ջրմուղի և կոյուղու պողպատյա դյուկերներ (խցիկներով)

30

   

244

Ջրմուղկոյուղու և ոռոգման համակարգի այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` կոյուղային արտաթողում (ափային), ջրմուղի մաքրման կառույցների համալիրներ (շաղախման և լուծման բաքեր, խառնիչներ, ռեակցիայի խուցեր, պարզարաններ, զտիչներ և այլն), երկաթբետոնյա կառույցներ աերացիայի համար, կոյուղային պոմպակայաններ, մաքուր ջրի ստորգետնյա երկաթբետոնյա ջրամբարներ, ջրմուղ աշտարակներ, երկաթբետոնյա հորեր և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ)

50

   

245

Քարե և երկաթբետոնյա ծխատար խողովակներ

50

   

246

Մետաղյա ծխատար խողովակներ

30

   

247

Ավտոլիցքավորման կայաններ

30

   

248

Քարե և մետաղյա ցանկապատեր

50

   

249

Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների շինություններ (ներառյալ` շատրվաններ, ջրավազաններ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ)

40

   

250

Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների այլ շինություններ և կառույցներ (ներառյալ` կանաչ թատրոններ, բեմահարթակներ, երաժշտական խեցաբեմեր, պարահրապարակներ, ընթերցասրահներ, տաղավարներ, բոլոր տեսակի ատրակցիոններ, դեկորատիվ ծաղկամաններ, քանդակներ և աղբամաններ, հրապարակներ, ստենդներ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ)

20

   

251

Սպորտային կառույցներ (ներառյալ` ստադիոնների երկաթբետոնյա և քարե տրիբունաներ, քարե և մետաղյա կիսափակ նետաձգարաններ, հրաձգարաններ, փորձատեղեր և ապաստարաններ, այլ նմանատիպ կառույցներ)

50

   

252

Սպորտային այլ կառույցներ (ներառյալ` ստադիոնների փայտյա տրիբունաներ, սպորտային կառույցների սինթետիկ կամ հատուկ խառնուրդից և գազոնային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ)

15

   

253

Մետաղյա և փայտյա կոնստրուկցիայով տնակներ

20

   

259

Այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` ավտոտնակներ, պահակակետի տնակներ, սպորտային կառույցների ռետինե բիտումային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ և այլն)

30

3

   

Փոխանցող հարմարանքներ

 
 

30

  Կապի և էլեկտրահաղորդման փոխանցող հարմարանքներ  
   

300

Երկաթգծի (ներառյալ` մետրոպոլիտենի) և տրոլեյբուսային կոնտակտային ցանցեր` մետաղական և երկաթբետոնյա հենասյուների վրա

50

   

301

Օդային էլեկտրոհաղորդագծեր 0.4-ից մինչև 20կՎ լարման

50

   

302

Էլեկտրոհաղորդման մալուխագծեր մինչև 10կՎ լարվածության պոլիէթիլենային թաղանթով` ստորգետնյա լարանցմամբ, ինչպես նաև տարածքներում

20

   

303

Կապի օպտիկա մանրաթելային, ինչպես նաև մետաղական թաղանթով մալուխային ցանցեր

50

   

304

Հենասյուներից կախված և շենքերի պատերին մոնտաժված կապի այլ մալուխային ցանցեր

25

 

31

 

Խողովակաշարեր

 
   

310

Կոյուղային ցանցեր` կերամիկական, ասբոցեմենտե և թուջե (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերով և արմատուրաներով)

50

   

311

Կոյուղային ցանցեր` երկաթբետոնյա, բետոնյա, աղյուսե և պողպատյա (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերի և արմատուրաների հետ)

30

   

312

Պոլիէթիլենային ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ)

100

   

313

Թուջե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ)

60

   

314

Երկաթբետոնյա ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ)

30

   

315

Պողպատյա և ասբոցեմենտե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ)

20

   

316

Պոլիէթիլենային տիղմատար ցանցեր

100

   

317

Թուջե տիղմատար ցանցեր

60

   

318

Պողպատյա տիղմատար ցանցեր

30

   

319

Ասբոցեմենտե տիղմատար ցանցեր

20

 

32

  Այլ փոխանցող հարմարանքներ  
   

329

Այլ փոխանցող հարմարանքներ

20

4

   

Մեքենաներ և սարքավորումներ

 
 

40

  Ուժային մեքենաներ և սարքավորումներ  
   

400

Ջերմատեխնիկական սարքավորումներ (ներառյալ` կաթսայատան կայանքներ և գոլորշի արտադրող ամրակայված կաթսաներ (բոյլերներ)

30

   

401

Էլեկտրաշարժիչներ և դիզելային գեներատորներ, վագոն-էլեկտրակայաններ

20

   

402

Համալիր կայանքներ (ներառյալ` էլեկտրական շարժական գեներատորներ, շարժական էլեկտրակայաններ, ցածր հզորության երկաթուղային էլեկտրակայաններ (մինչև 9 կՎտ), տրանսպորտային կցասայլերի վրա տեղակայված դիզելային էլեկտրակայաններ, ինչպես նաև շարժական կաթսայատներ)

10

   

403

Գյուղատնտեսական նշանակության տրակտորներ (ներառյալ` ընդհանուր և հատուկ նշանակության անվավոր և թրթուրավոր տրակտորներ, ունիվերսալ սերմնացան անվավոր տրակտորներ, անտառային տնտեսության մեքենաներ և այլն), արդյունաբերական նշանակության տրակտորներ (ներառյալ` բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն)

15

   

404

Տրանսպորտային միջոցների մարտկոցներ

3

   

409

Այլ ուժային սարքավորումներ

10

 

41-42

  Աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ  
   

410

Կոմպրեսորային մեքենաներ և սարքավորումներ

10

   

411

Արտեզյան, օդաճնշման պտուտակավոր և խորքային պոմպեր, շարժիչային պոմպեր

8

   

412

Այլ պոմպեր (ներառյալ` կենտրոնախույս, առանցքային, պերիֆերիկ, անկյունագծային (ջրային, կոյուղու) պոմպեր, վակուումային պոմպեր և դրանց հիման վրա ագրեգատներ, վակուումային համակարգեր)

10

   

413

Օդափոխման համակարգեր (այդ թվում` հովհարներ, օդորակիչներ, ջեռուցիչներ, օդային կոլեկտորներ, օդատարներ, խոնավացման խցեր)

12

   

414

Կամրջակային (հատուկ) ամբարձիչներ` ավելի քան 15 տոննա բեռնաբարձման հզորությամբ, երկաթուղային քայլքով ամբարձիչներ այլ նմանատիպ ամբարձիչներ

20

   

415

Տրանսպորտային միջոցների բեռնման և բեռնաթափման մեքենաներ/բեռնիչներ, ավտոբեռնիչներ, առաջնաշերեփային թրթուրավոր և պնևմատիկ անիվավոր բեռնիչներ` ավելի քան 10 տոննա բեռնաբարձման հզորությամբ

10

   

416

Երկրաբանահետախուզական սարքավորումներ

10

   

417

Երկաթուղային տրանսպորտի մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` շարժակազմի վերանորոգման մասնագիտացված սարքավորումներ, տեղակայանքներ և ստենդներ, վագոնների վերհանման և դրանց հանգույցների փոխարինման մեխանիզմներ, վագոնների ներկման և չորացման մեքենաներ, վագոնների էլեկտրական սարքավորումների վերանորոգման համար օգտագործվող մեքենաներ, շարժակազմի և դրա բաղադրիչների լվացման համար օգտագործվող ջրցան մեքենաներ, վագոնների տեխնիկական զննման տեղամասերի սարքավորումներ, երկաթուղային գծերի եռակցման շարժական ագրեգատներ, եռակցման ենթակա հանգույցների ջերմային մշակման սարքավորումներ, կտրող հաստոցներ, երկաթուղային գծերը փոխելու ազդանշանային կամրջակներ և այլն)

10

   

418

Երկաթուղային տրանսպորտի այլ մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` վագոնները փոխադրումներին նախապատրաստող մեքենաներ, արգելակման համակարգերի կենտրոնացված փորձարկման սարքավորումներ, շարժակազմի լվացման համար օգտագործվող սարքավորումներ, արգելակների վերահսկման կայանների սարքավորումներ, վագոնների հավաքման համար օգտագործվող սարքավորումներ, երկաթուղային հանգույցների և փայտակոճերի քանդման և հավաքման մեքենաներ և արտադրական գծեր, երկաթուղային գծերի եռակցման ստացիոնար մեքենաներ, երկաթգծի հանգույցների փորձարկման հիդրավլիկ մամլիչներ, կշեռքների, բեռնող-բեռնաթափող մեքենաների և երկաթուղային տրանսպորտի այլ սարքերի և սարքավորումների վերանորոգման վագոն-կայաններ և այլն)

20

   

419

Չափիչ և կարգավորիչ սարքեր և լաբորատոր սարքավորումներ (ներառյալ` լաբորատոր կշեռքներ, հարթակային կշեռքներ ավտոմոբիլային, երկաթուղային/վագոնային, ձեռնասայլակային և այլ նմանատիպ տրանսպորտային կշեռքներ, հատուկ տեխնոլոգիական կշեռքներ, բոլոր տեսակի խրոնոմետրեր, վայրկյանացույցներ և այլն)

10

   

420

Սպորտային սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` չափիչ և վերահսկիչ սարքեր, մրցավարական աշտարակներ և խցիկներ, պատվո հարթակներ, մարմնամարզական հարթակներ, դարպասներ` ցանցով, ցանկապատման ցանցեր, բասկետբոլի վահանակներ, մրցավարական և մարզչական սեղաններ, սեղանի թենիսի սեղաններ և այլն)

10

   

421

Սպորտային առագաստանավեր և թիավարական նավեր

15

   

422

Կենսաբժշկական սարքավորումներ և բժշկական հսկողության սարքավորումներ տարբեր մարզաձևերում

12

   

423

Սպորտային այլ սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` ատլետիկայի, մարմնամարզության, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ մարզաձևերի համար հարմարանքներ և սարքավորումներ, սպորտային գորգեր, մրցավարական ազդանշանային և տեղեկատվական գործիքներ/հարմարանքներ, մարզահրապարակների և խաղահրապարակների նշագրումների մեքենաներ և այլն)

8

   

424

Թատրոնների և մշակութային այլ կենտրոնների մասնագիտացված սարքավորումներ (ներառյալ` բեմերի, հարթակների և էստրադաների մեխանիկական սարքավորումներ, մեխանիկական և էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրակարգավորող սարքավորումներ, թատրոնների էլեկտրական լուսավորման սարքավորումներ, երաժշտական գործիքներ և այլն)

15

   

425

Այլ աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, էլեկտրական սղոցներ, բենզասղոցներ, էլեկտրական հնձիչներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն)

12

 

43

  Այլ մեքենաներ և սարքավորումներ  
   

439

Այլ մեքենաներ և սարքավորումներ

10

5

   

Տրանսպորտային միջոցներ

 
 

50

  Բեռնատար ավտոմեքենաներ, կցորդիչներ և կիսակցորդիչներ  
   

500

Մինչև 2 տոննա բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ

8

   

501

2 տոննայից ավելի բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ, կցորդիչներ, կիսակցորդիչներ և հատուկ քարշակային բեռնատարներ

10

 

51

  Մարդատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ  
   

510

Մարդատար ավտոմեքենաներ

10

   

511

Ավտոբուսներ

15

 

52

  Հատուկ տրանսպորտային միջոցներ  
   

520

Բեռնատարների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ և այլն)

12

   

521

Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ, և այլն)

8

   

529

Այլ հատուկ տրանսպորտային միջոցներ

10

 

53

  Օդային տրանսպորտային միջոցներ  
   

530

Օդանավեր

25

   

531

Ուղղաթիռներ

15

 

54

  Այլ տրանսպորտային միջոցներ  
   

549

Այլ տրանսպորտային միջոցներ

8

6

   

Գրասենյակային և տնտեսական գույք և պարագաներ, գործիքներ

 
 

61

  Համակարգչային սարքավորումներ/տեխնիկա  
   

610

Համակարգիչներ (ներառյալ` սեղանի (ստատիկ) համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ (լափթոփներ, նոութբուքեր). գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման այլ համակարգչային սարքավորումներ)

5

   

611

Համակարգչային սարքավորումներ և տեխնիկա (ներառյալ` մոնիտորներ և պրոյեկտորներ, օգտագործվող բացառապես տվյալների ավտոմատ մշակման համակարգերում, հիշող սարքեր, կիսահաղորդչային հիշող սարքեր, ապահովող տեղեկատվության պահպանումը հոսանքի անջատման դեպքում, տպիչ, համակարգչին կամ համակարգչային ցանցին միանալու հնարավորություն ունեցող պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված և այլն)

7

   

619

Այլ համակարգչային սարքավորումներ և տեխնիկա

8

 

62

  Գրասենյակային և տնտեսական գույք  
   

620

Կահույք (ներառյալ` գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, բազկաթոռներ, փափուկ կահույք, մահճակալներ, զգեստապահարաններ, զգեստապահարանի կախիչներ, գրապահարաններ, գրադարակներ, չհրկիզվող պահարաններ և այլն), գորգեր, հայելիներ

10

   

621

Հեռախոսներ (այդ թվում` բջջային), ռադիոհաղորդակցման սարքեր

5

   

622

Գրասենյակային էլեկտրական տեխնիկա (ներառյալ` հեռուստացույցներ, սառնարաններ, խմելու ջրի սարքեր, սրճեփներ, թեյնիկներ, օդորակիչներ, հովհարներ, տաքացուցիչներ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ, թղթի մանրացման և կտրման սարքեր, գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն)

8

   

623

Ուղեգորգեր, դռների և պատուհանների կտորե վարագույրներ

5

   

624

Շրջանակով նկարներ, գրասենյակային բնույթի դեկորատիվ ծաղկամաններ և համանման այլ դեկորատիվ պարագաներ

50

   

625

Մետաղյա և քարե քանդակներ

100

   

629

Այլ գրասենյակային և տնտեսական գույք (ներառյալ` քարտադարաններ, շերտավարագույրներ, ամբիոններ, ստենդներ, թարգմանչական վահանակներ, ջահեր, հեռադիտակներ, լուսամփոփներ և այլն)

8

7

   

Այլ հիմնական միջոցներ

 
   

700

Բանող կենդանիներ, կրկեսների և կենդանաբանական այգիների կենդանիներ

10

   

701

Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով գրադարանային (անտիկվարիատ չճանաչված) գրքեր

20

   

702

Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով դասագրքեր

5

   

703

Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով մասնագիտական գրականություն

10

   

704

Որպես հիմնական միջոց հաշվառվող արտահագուստ և այլ համանման հանդերձանք

3

   

705

Պաշտպանական նշանակության և այլ անտառատնկարկներ

50

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2016 թ. հունվարի 8-ի

թիվ 3-Ն հրամանի

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն  Օ Գ Տ Ա Կ Ա Ր  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱԿԱՆ

ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ

ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

Տեսակ

 

Օգտակար
ծառայության ժամկետ
(տարի)

800

Մրգատու ընդավոր և կորիզավոր տնկարկներ (բացառությամբ` կեռասենիների և ծիրանենիների)

15

801

Կեռասենիներ և ծիրանենիներ

20

802

Հատապտղային տնկարկներ (բացառությամբ` խաղողի այգիների)

10

803

Խաղողի այգիներ

40

804

Այլ բազմամյա տնկարկներ

20

805

Խոշոր եղջերավոր կենդանիներ

20

806

Մանր եղջերավոր կենդանիներ

15

809

Այլ կենդանիներ

10