Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2016-25.09.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.184
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.05.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.05.2010
Дата вступления в силу
25.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 18 մայիսի 2010 թ.

 N 395-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 11.06.15 N 553-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման, անցկացման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 395-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.06.15 N 553-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` հավակնորդ) թեստավորման ու հարցազրույցի միջոցով քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 11.06.15 N 553-Ն)

2. Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը մասնակցել է վերապատրաստման դասընթացին` ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Նախարարություն) 2010թ. մայիսի 18-ի թիվ 193-Ն հրամանով սահմանած «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» կարգի:

3. Քննությունը և Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` ըստ Նախարարության հաստատած ժամանակացույցի: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների քննության և հավաստագրման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քննությունը և Հավաստագրումը բաղկացած են հետևյալ փուլերից.

1) փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում.

2) թեստավորում.

3) հարցազրույց.

4) հավաստագրում:

4.1 Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների, կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների, որոնց 61 և ավելի տարին լրանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, հավաստագրումը և քննությունը իրականացվում է առանց հարցազրույցի փուլի:

(4.1-ին կետը լրաց. 27.05.11 N 612-Ն)

5. Քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» թիվ 396-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին և/կամ 2-րդ ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով)։

(5-րդ կետը խմբ. 26.04.11 N 409-Ն)

6. 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» թիվ 393-Ն հրամանով հաստատված կարգով վերապատրաստում անցած և սույն կարգի համաձայն քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստացած:

7. Հավաստագիրը (Ձև-1) պարտադիր փաստաթուղթ է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար:

8. Նախարարությունը հրապարակում է հավաստագրված անձանց ցանկը և տեղակայում է պաշտոնական կայքում:

 

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Քննությանը մասնակցելու և Հավաստագիր ստանալու հավակնորդների փաստաթղթերի ստուգված ընդունումը իրականացվում է Նախարարության աշխատակազմում հայտարարության հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

10. Քննությունի կազմակերպման և Հավաստագրման մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) քննությանը մասնակցելու համար դիմումի ձևանմուշը (Ձև-2).

2) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը.

3) սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:

11. Դիմումատուի սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը Նախարարության աշխատակազմ է ներկայացնում վերապատրաստող կազմակերպությունը կամ դիմումատուն` անձամբ:

(11-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

12. Հանձնաժողովը Նախարարության աշխատակազմից ստանում է քննության մասնակից հավակնորդների անվանացանկը և սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթը:

(12-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, փոփ., լրաց. 26.04.11 N 409-Ն)

13. Նախարարության աշխատակազմից ստացած յուրաքանչյուր հավակնորդի փաստաթղթերի փաթեթը ներառում է.

1) քննությանը և հավաստագրմանը մասնակցելու վերաբերյալ հավակնորդի դիմումը նախարարին.

2) Նախարարության 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» կարգը հաստատելու մասին N 393-Ն հրամանով սահմանած կարգով վերապատրաստման մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) աշխատանքային գրքույկի պատճենը.

5) անձնագրի պատճենը.

6) 3x4 չափի մեկ լուսանկար։

(13-րդ կետը փոփ., խմբ. 08.02.11 N 97-Ն)

14. Հավաստագրման կամ հավաստագրման քննության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրավազոր է, եթե նիստին ներկայացել է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ։ Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը (կամ քննության համապատասխան փուլը) համարվում է չկայացած և 10-օրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քննություն։

1) Ընդունված է համարվում հանձնաժողովի այն որոշումը, որին քվեարկությամբ կողմ են քվեարկել հանձնաժողովի առնվազն 4 անդամ։

 2) Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և սահմանված կարգով ձևավորվում է նոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» կարգին համապատասխան։

(14-րդ կետը խմբ. 26.04.11 N 409-Ն, 07.04.16 N 257-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 26.04.11 N 409-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 26.04.11 N 409-Ն)

17.1 (կետն ուժը կորցրել է 26.04.11 N 409-Ն)

18. Քննության և հավաստագրման հավակնորդը քննության և հավաստագրման անցկացման օրից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է թեստավորման հարցաշարերի մասին` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված միջոցներով, իսկ քննության անցկացման վայրի, օրվա և ժամի մասին` ոչ ուշ, քան 10 օր առաջ` Նախարարության աշխատակազմի միջոցով:

 

III. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Քննությունը անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով` Հանձնաժողովի կողմից:

(19-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

20. Սույն կարգի 3-րդ կետում սահմանված քննությունի ժամանակացույցը կազմվում է հիմք ընդունելով վերապատրաստում անցած և քննության ու հավաստագրման համար Նախարարին դիմած հավակնորդների քանակից:

21. (կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

22. Քննության կամ քննության գրավոր և հարցազրույցի փուլերի մասնակիցների խմբերը կազմավորվում են.

1) Թեստավորման փուլում հավակնորդները բաժանվում են խմբերի` յուրաքանչյուր խմբում 20-ական մասնակից:

(22-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն, խմբ. 26.04.11 N 409-Ն, 07.04.16 N 257-Ն)

23. Նախարարության աշխատակազմը ապահովում է քննությունի անցկացման վայրը, հարմարեցված տարածքը և քննությունին մասնակցության մատչելիությունը:

(23-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

24. Քննության հարցաշարերը (թեստի և հարցազրույցի) պետք է համապատասխանեն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ ենթակետով սահմանված վերապատրաստման բովանդակային բաղադրիչների և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին:

25. Քննության (թեստի և հարցազրույցի) հարցաշարերը մշակում է Նախարարությունը: Թեստերի հարցաշարը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում և առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլում։

26. Թեստային հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`

1) հանրակրթության բնագավառի օրենսդրություն - 45%.

2) կառավարչական գիտելիքների տիրապետում - 35%.

3) մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 20%:

27. Հանձնաժողովը մինչև թեստավորման սկիզբը համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ սույն կարգի 26-րդ կետով սահմանված համամասնությամբ կազմում է 60 առաջադրանքից բաղկացած թեստ:

(27-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, 07.04.16 N 257-Ն)

28. Թեստավորման փուլը հաղթահարած Հավակնորդի հետ նախարարության կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան, անցկացվում է հարցազրույց։

(28-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն, փոփ. 07.04.16 N 257-Ն)

29. Հարցազրույցի հարցաշարը ներառում է Հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր:

 (29-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը թեստավորման օրը Նախարարության աշխատակազմից ստանում է հավակնորդների համար նախատեսված թեստերը և պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերը կազմված են երկու մասից և կոդավորված են:

(30-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

31. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

32. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Հավակնորդների կարիքներին բավարարող։

33. Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է հավակնորդի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր ստանում է պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և զբաղեցնում ցանկացած ազատ տեղ: Թեստերի ծրարները բացելուց հետո հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է:

(33-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

34. Թեստավորմանը Հավակնորդներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

35. Թեստավորումը սկսելուց 20 րոպե առաջ, մինչև թեստերը բաժանելը, հանձնաժողովի քարտուղարը հավակնորդներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական խնդիրները, պատասխանում նրանց հարցերին:

(35-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

36. Հավակնորդը պատասխանների ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամները մոտենում են հավակնորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը, տեղավորում յուրաքանչյուր խմբի համար առանձին ծրարում` ծրարի վրա նշելով այդ խմբի համարը և կտրված մասերի թիվը:

(36-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

37. Թեստը բաղկացած է հարցերից, որոնց պատասխանները ներկայացված են չորս ենթադրյալ պատասխաններով (մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է):

(37-րդ կետը խմբ. 07.04.16 N 257-Ն)

38. Հանձնաժողովի քարտուղարը թեստերը հավակնորդներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

(38-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Հավակնորդին տրվում է 90 րոպե:

40. Թեստավորման ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում.

1) աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց.

2) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

(40-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

41. 40-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդը նախազգուշացվում է, ինչի մասին արձանագրություն է կազմվում, որը ստորագրում են հանձնաժողովի քարտուղարը և նախագահը, խախտումը կրկնվելու դեպքում տվյալ Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, ձևաթղթի վրա նշվում է «Քննությունը դադարեցվել է», իսկ աշխատանքը գնահատվում է «զրո» միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի քարտուղարը և նախագահը:

(41-րդ կետը խմբ. 07.04.16 N 257-Ն)

42. Հավակնորդը թեստում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

(42-րդ կետը փոփ. 07.04.16 N 257-Ն)

43. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստի առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը լրանալուց հետո հավակնորդը հանձնաժողովի անդամի թույլտվությամբ պատճենահանում է իր պատասխանների ձևաթուղթը, հանձնաժողովի քարտուղարին է հանձնում թեստը և պատասխանների ձևաթուղթը` ստորագրելով ցուցակի համապատասխան տեղում:

(43-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

44. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 15 րոպե առաջ հիշեցնում է Հավակնորդներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

(44-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

45. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Հավակնորդները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Հավակնորդի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ձևաթղթի վրա: Թեստավորման ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը թեստավորման սենյակից դուրս գտնվող ցուցատախտակի վրա հրապարակում է թեստի ճիշտ պատասխանները, իսկ թեստավորման ավարտից հետո առավելագույնը 3 ժամ հետո` թեստավորման արդյունքները և թեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը:

(45-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, փոփ., լրաց. 07.04.16 N 257-Ն)

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Պատասխանների ձևաթղթերը սկանավորվում են, այնուհետև ստուգվում համակարգչային սարքավորումների և ծրագրերի միջոցով: Գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես հավակնորդի թեստավորման արդյունք:

(46-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

47. Գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 27-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների նմուշի միջոցով:

48. (կետն ուժը կորցրել է 07.04.16 N 257-Ն)

49. Յուրաքանչյուր Հավակնորդի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

(49-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

50. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր.

1) սխալ պատասխաններ են համարվում մեկից ավելի նշումներով, ուղղումներով կամ առանց համապատասխան նշումի պատասխանները:

51. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր հավակնորդները հրավիրվում են թեստավորման սենյակ:

52. (կետն ուժը կորցրել է 07.04.16 N 257-Ն)

53. (կետն ուժը կորցրել է 07.04.16 N 257-Ն)

54. (կետն ուժը կորցրել է 07.04.16 N 257-Ն)

55. Թեստավորման արդյունքները հավակնորդները կարող են բողոքարկել Հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

(55-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, խմբ. 07.04.16 N 257-Ն)

56. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Հավակնորդի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

57. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

(57-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն)

58. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ Հավակնորդի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հավաստագրման հանձնաժողովը բավարարում է Հավակնորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

(58-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

59. Հավակնորդը քննության հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

60. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 55-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

(60-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

61. Հավակնորդների հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 28-րդ կետի պահանջին համապատասխան:

(61-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն)

62. Հանձնաժողովը յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

Հանձնաժողովը, յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված` տնօրենի պաշտոնի նկարագրով նախատեսված օրենսդրական, գերատեսչական ակտերի կիրառման, կառավարչական, ինչպես նա մանկավարժամեթոդական կարողությունների և հմտությունների վերաբերյալ հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս 5 հարցերից։

Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները` 3 օրինակ:

(62-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, փոփ. 26.04.11 N 409-Ն)

63. Հավակնորդը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

64. Հավակնորդի կողմից յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչեցնելուց հետո, Հանձնաժողովի նախագահը խորհրդակցելով Հանձնաժողովի անդամների հետ, բարձրաձայն հայտարարում է «ճիշտ է» կամ «սխալ է» բառերից մեկը։

(64-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն, փոփ. 26.04.11 N 409-Ն)

65. Հարցազրույցի ընթացքում Հավակնորդին կարող է տրվել հարցատոմսի յուրաքանչյուր հարցին առնչվող հարակից մեկ հարց:

(65-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

66. (կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

67. Հարցազրույցի ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին:

68. Սույն կարգի 67-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում հարցազրույցը։

(68-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

69. Յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է:

(69-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

70. Յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված անհատականացված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, Հավակնորդի ազգանունը, անունը և հայրանունը.

1) Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

(70-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

71. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, առանձնացնում է անվավեր քվեաթերթերը: Հանձնաժողովի համապատասխան անդամներին տրվում են նոր քվեաթերթեր քվեարկությունը սահմանված կարգով կատարելու համար: Անվավեր քվեաթերթը ակտավորվում է:

(71-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

72. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից մեկ առ մեկ հանում է քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն Հավակնորդի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

(72-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն)

73. Հանձնաժողովը քվեարկության արդյունքում, յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման.

2) ենթակա չէ «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման:

(73-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

74. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել հանձնաժողովի առնվազն 4 անդամ:

Կազմվում է ամփոփիչ արձանագրություն ( Ձև-3):

 

VII. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

75. Քննության հարցազրույցի փուլի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Հավակնորդի համար կազմում է հավաստագրման թերթ:

(75-րդ կետը փոփ., խմբ. 26.04.11 N 409-Ն)

76. Հավաստագրման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

(76-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

77. Հավակնորդը, քննության ավարտից հետո, ծանոթանում է հավաստագրման թերթի հետ և ստորագրում: Հավակնորդը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ հավաստագրման թերթ պատճենը:

(77-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

78. Քննության վերջնական արդյունքները հրապարակվում են քննության բանավոր փուլն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես։

(78-րդ կետը խմբ. 26.04.11 N 409-Ն)

79. Հանձնաժողովը, հանձնման ակտով, Նախարարության աշխատակազմին փոխանցում է քննության փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) Հանձնաժողովի կնիքի և Հավակնորդների քանակին համապատասխան թվով կնքված ձևաթղթերի ստացման մասին ստացականը.

2) Հավակնորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ հավակնորդների քննության ամփոփիչ արձանագրությունը.

4) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 07.04.16 N 257-Ն)

6) Հավակնորդին տրված նախազգուշացման մասին և Հավակնորդի` քննությունը դադարեցնելու մասին արձանագրությունները.

7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

8) հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը.

9) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

10) Հավակնորդի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

11) Հավակնորդների հետ հարցազրույց անցկացնելու մասին ձայնագրությունները.

12) թեստավորման առաջադրանքների տետրերը.

13) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը, քվեաթերթերը.

14) խոտանված քվեաթերթերի (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

15) այլ փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում):

(79-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն, փոփ., խմբ. 07.04.16 N 257-Ն)

80. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 79-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

81. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 84-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում քննության փաթեթին:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՇՆՈՐՀԵԼԸ

 

82. Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա. հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»` հինգ տարի ժամկետով:

(82-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

83. Հավաստագիրը շնորհվում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

IX. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

84. Քննության արդյունքները ամփոփելուց և Հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո մեկ ժամվա ընթացքում, հավակնորդն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել Հանձնաժողովի նախագահին: Բողոքը քննարկվում է տեղում, հավակնորդի ներկայությամբ: Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում հավակնորդը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

(84-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

84.1. Հավաստագիրը կորցրած անձին նախարարի հրամանով տրվում է կրկնօրինակ` համաձայն արխիվային հիմքերի:

(84.1-ին կետը լրաց. 31.10.11 N 1204-Ն)

 

X. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Հանձնաժողովի որոշմամբ` հավակնորդների հավաստագրմանը ներկա գտնվելու իրավունք ունեն հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք` դիտորդի կարգավիճակով:

(85-րդ կետը փոփ. 26.04.11 N 409-Ն)

86. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` նախապես գրանցվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:

(86-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

86.1. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի /կազմակերպության տնօրինության կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցվող անձի մեկ լուսանկարը (3X4 չափսի):

(86.1-ին կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.2. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները նաև 2 օպերատոր).

1) գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

(86.2-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.3. Հանձնաժողովի նախագահը ծանոթացնում է դիտորդներին ներկայացվող կարգապահական կանոններին.

1) դիտորդը պարտավոր է քննության գրավոր և բանավոր փուլերի ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:

(86.3-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն, փոփ. 26.04.11 N 409-Ն)

86.4. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը(ները) լրագրողական բնույթի աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում նախատեսված հատվածում` քննության մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա նրանց մոտ լարվածություն չառաջացնելու նպատակով:

(86.4-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.5. Դիտորդների համար սահմանված պահանջների չկատարման պարագայում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնել դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարին տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:

(86.5-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

 

XI. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(բաժինը խմբ. 11.06.15 N 553-Ն)

 

87. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

1) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.

2) հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.

3) հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու.

4) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.

5) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.

6) հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

7) հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

88. Սույն կարգի 87-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկի հայտնաբերման պայմաններում ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշմամբ դադարեցվում է անձին տրված հավաստագրի գործողությունը:

89. Անձը, ում տրված հավաստագրի գործողությունը դադարեցվել է սույն կարգի 87-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել նոր հավաստագիր ստանալու համար՝ հավաստագրի գործողության դադարեցման օրվանից առնվազն 2 տարի հետո:

90. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողության դադարեցման որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմիններին` օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար անձին, ում ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցվել է:

91. ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվում է նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատության տնօրենը, ում հավաստագրի գործողությունը դադարեցվել է:

92. Նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակում է այն անձանց ցանկը, ում հավաստագրի գործողությունը դադարեցվել է:

(բաժինը խմբ. 11.06.15 N 553-Ն)

 

նմուշ

 

Ձև-1

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի

(Հավաստագրի)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

 ՍԵՐԻԱ Ա

 N 0000

____________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի

մասնակցել հանրակրթական ուսումնական

հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին (ընտրությանը)

 

Նախարար _______________

  (ստորագրություն)

__________________

        (անուն, ազգանուն)

   
   «_____» _________________ 20____թ.
   
 Կ.Տ.  
   .
   Հավաստագիրը վավեր է մինչև «__» _______20___թ
   
   

    

 

Դիմումի նմուշ

 

Ձև-2

 

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարար

 

 պարոն/տիկին____________________-ին

           

________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը                 

 

________________________________

դիմողի հաշվառման վայրը                     

 

________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)           

 

________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել     

 

Ծնված` ___________________________

                    օրը, ամիսը, տարին, վայրը               

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման քննությունների կազմակերպման և հավաստագրման մասին հայտարարությանը:

 Խնդրում եմ գրանցել ինձ որպես ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդ:

Իմ մասին հայտնում եմ.

 

Ø Քաղաքացիությունը

____________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Ø Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

 _________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

Ø Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________

                  (ունեմ, չունեմ)

Ø Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Ø Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

__________________________________________________

                                  (զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Ø Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

___________________________________________

                             (տառապում եմ, չեմ տառապում)

 

Ø Լեզուների իմացությունը

_______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

ØՀամակարգչային գրագիտությունը

____________________________________________________________________

____________________________________________________________________

      (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

 Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 Դիմող` _______________

  ստորագրություն

 «___» ________20___ թ.

 

նմուշ

 

Ձև-3

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության ամփոփիչ արձանագրություն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Նշում հավաստագիր ստանալու կամ չստանալու մասին

     
     
     
     
     

Հանձնաժողովի նախագահ`________________ /___________________/

 

Հանձնաժողովի քարտուղար`________________ /___________________/

 
 Կ. Տ.

____________ __________ 20 թ.

 

նմուշ

 

Ձև-4

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի

 հավաստագրման թերթ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԹԵՐԹ

 

Ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________________

______________________________________________________________

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________

Թեստավորման արդյունքը (հավաքած միավորը) ___________________________

Քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի _______ անդամներ, որից կողմ են քվեարկել ______ անդամ

Թեստավորման և հարցազրույցի արդյունքում հավաստագրման հանձնաժողովի ընդունած որոշումը. ________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`________________ /___________________/

 

Հանձնաժողովի անդամներ`________________ /___________________/

 

                 ________________ /___________________/

                 ________________ /___________________/

              

                ________________ /___________________/

               ________________ /___________________/

               ________________ /___________________/

Կ. Տ.

Հավաստագրման անցկացման ամսաթիվ` «______»______________ 20 թ.

Հավաստագրման թերթի

հետ ծանոթացա` _________________________________________

                                         (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«______» ___________________ 20 թ.

 

(ձևը փոփ. 26.04.11 N 409-Ն)

 

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն, լրաց. 27.05.11 N 612-Ն, 31.10.11 N 1204-Ն, խմբ., լրաց. 11.06.15 N 553-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.04.16 N 257-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան