Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2016-28.04.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.12.19/43(317) Հոդ.388
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.10.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.10.2008
Дата вступления в силу
29.12.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008365

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը և 2006 թվականի սեպտեմբերի 11-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի 1-ին նպատակը, ինչպես նաև նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում ներդնելու Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության արդի ռազմավարությունների պահանջներին համապատասխան տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թադևոսյանին`

1) Հայաստանի Հանրապետության տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերում, բնակչության հակատուբերկուլոզային բուժօգնություն, սպասարկում և համաճարակաբանական հսկողություն իրականացնող բոլոր հաստատություններում ապահովել «Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի» ներդրումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

1) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կանոնների իրականացման նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին:

 

Նախարար՝ 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

 

Հաստատում եմ

ՀՀ առողջապահության նախարար

2008 թ. հոկտեմբերի 20-ի

N 21-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ 

ՍԿ 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԲԱԺԻՆ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության կազմակերպման և իրականացման սույն սանիտարահամաճարակային կանոնները նախատեսված են բուժկանխարգելիչ կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերումը և բնակչության հակատուբերկուլոզային բուժօգնությունը և սպասարկումը, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների համար, ովքեր իրականացնում են տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն:

2. Սույն սանիտարահակահամաճարակային կանոնները ներառում են տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, շարունակական հսկողության, տուբերկուլոզի դեմ պատվաստումների, տուբերկուլոզի օջախների համաճարակաբանական հետազոտության, կոնտակտավորների հսկողության, բուժման, կանխարգելման, առողջարանային բուժման, հակատուբերկուլոզային բուժկանխարգելիչ կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը, սարքավորումների շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի և այլ հարցեր, որոնք ուղղված են տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

ԲԱԺԻՆ 2

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

3. Տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումն իրականացնում են բուժկանխարգելիչ և առողջարարական կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բժիշկները և միջին բուժանձնակազմը` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, գերատեսչական պատկանելությունից, անհատական բժշկական գործունեությամբ զբաղվող և ընտանեկան բժիշկները` համաձայն հավելված 1-ի:

4. Բժշկական օգնության դիմած անձանց մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանշաններ հայտնաբերելիս, առաջնային բուժօղակի բժիշկը (բուժքույրը) ախտորոշման նպատակով 3 օրվա ընթացքում նրան ուղեգրում է բնակության վայրի տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը նշված անձին ենթարկում է ժամանակին և ամբողջական կլինիկական հետազոտման (խորխի կամ այլ կենսաբանական նյութի պարտադիր մանրէադիտում և, անհրաժեշտության դեպքում, ռենտգենաբանական հետազոտություն):

5. Խորխի քսուքի մանրէադիտման հետազոտությունը կատարվում է տվյալ գործառույթն իրականացնող լաբորատորիայում:

6. Տուբերկուլոզի կասկած ունեն այն անձինք, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը:

7. Յուրաքանչյուր բուժաշխատող մշտական բնակության վայր չունեցող անձանց մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանշաններ հայտնաբերելիս, վերջինիս ուղեգրում է տվյալ տարածքում գործող տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` ախտորոշման և, անհրաժեշտության դեպքում, բուժման նպատակով:

8. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը (տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ կամ հակատուբերկուլոզային դիսպանսեր) տեղեկացնում է ուղեգրող բժշկին (կամ բուժքրոջը) հետազոտության արդյունքների մասին:

9. Առաջնային օղակի մասնագետները (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, տեղամասային բուժքույր, ընտանեկան բուժքույր, բուժակ-մանկաբարձական կետի բուժքույր և այլն) տեղեկատվություն են ներկայացնում տարածաշրջանի պոլիկլինիկայի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ իրենց կողմից սպասարկվող բնակչության մեջ տուբերկուլոզի կասկած հարուցող անձանց (օրինակ` ազատազրկման վայրերից, արտագնա աշխատանքից վերադարձածներ և այլն) մասին` վերջիններիս կանխարգելիչ բժշկական զննությունները կազմակերպելու և իրականացնելու համար:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում են նախնական և պարբերական բժշկական զննություններ այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, որոնք ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

11. Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբերին պատկանող անձինք` համաձայն հավելված 11-ի, ցանկացած առիթով բուժկանխարգելիչ կազմակերպություններ դիմելիս, սպասարկող բուժաշխատողի կողմից ենթարկվում են զննության նաև տուբերկուլոզին բնորոշ գանգատների առկայությունը բացահայտելու ուղղությամբ: Վերջինիս մասին զննող բուժաշխատողի կողմից կատարվում է գրառում ընդհանուր բժշկական փաստաթղթերում` ըստ բուժկանխարգելիչ կազմակերպության պրոֆիլի (հիվանդի ամբուլատոր քարտ, հիվանդության պատմություն և այլն): Զննությունների ժամանակ ախտաբանական երևույթի (այդ թվում` ծանր թոքային հիվանդություններ, էքսուդատիվ պլևրիտ, ենթասուր և քրոնիկ լիմֆադենիտ, հանգուցային էրիթեմա, միզասեռական օրգանների քրոնիկ հիվանդություններ և այլն) հայտնաբերման դեպքում զննության ենթարկված անձինք ուղեգրվում են տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` ֆթիզիատորի խորհրդատվության և հետագա հետազոտման:

12. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

13. Տուբերկուլոզային վարակի ախտորոշումը կատարվում է տուբերկուլինային փորձի (Մանթուի) կիրառմամբ` համաձայն հավելված 3-ի:

14. Թոքային և արտաթոքային տուբերկուլոզի ախտանշաններով անձինք, անկախ տուբերկուլինային փորձի արդյունքից, հետազոտվում են տուբերկուլոզի նկատմամբ: Առաջին փորձի դրական արդյունքի դեպքում հետագայում կրկնակի մաշկային փորձ չի դրվում:

15. Տուբերկուլինային մաշկային փորձն իրականացվում է`

1) հիվանդի հետ սերտ շփված մինչև 18 տարեկան անձանց շրջանում,

2) կցագրման ենթակա տարիքի/նախազինակոչային տարիքի արական սեռի անձանց շրջանում տուբերկուլոզի նկատմամբ առողջական վիճակի գնահատման համար:

16. Տուբերկուլինային մաշկային փորձը կատարվում է վերապատրաստված և կատարման տեխնիկայի տիրապետման վերաբերյալ վկայագիր ունեցող բուժաշխատողների կողմից:

17. Տուբերկուլինային մաշկային փորձը չի իրականացվում տանը, ինչպես նաև բուժկետ չունեցող մանկական և դեռահասների կազմակերպություններում:

18. Վարակիչ հիվանդությունների կարանտինի ժամանակ տուբերկուլինային մաշկային փորձը դրվում է մինչև կանխարգելիչ պատվաստում կատարելը:

19. Կանխարգելիչ պատվաստման, որևէ կենսաբանական փորձի, արյան պատրաստուկների ներարկման և տուբերկուլինային մաշկային փորձի միջև պահպանվում է 1 ամիս ժամանակահատված:

20. Տուբերկուլինային մաշկային փորձից առաջ անձին կատարվում է բժշկական զննություն և գրանցվում բժշկական փաստաթղթերում:

21. Տուբերկուլինային մաշկային փորձի հակացուցումներ են մաշկային հիվանդությունները, սուր և խրոնիկ վարակիչ հիվանդությունները սրացման շրջանում:

22. Տուբերկուլինային մաշկային փորձի արդյունքները գնահատվում են 48-72 ժամից` ինֆիլտրատի չափման ճանապարհով պլաստմասսայե միլիմետրային քանոնով:

23. Չափվում են ինֆիլտրատի լայնակի չափսերը և գրանցվում են միլիմետրերով: Հիպերեմիան գրանցվում է միայն ինֆիլտրատի բացակայության դեպքում, իսկ ինֆիլտրատի շուրջ առկա էրիթեման չի չափվում:

24. Ինֆիլտրատի չափման ժամանակ չեն օգտագործվում ինքնաշեն քանոններ, միլիմետրային թուղթ և այլն:

25. Տուբերկուլինային մաշկային փորձը համարվում է`

1) բացասական` ինֆիլտրատի (պապուլա) և հիպերեմիայի բացակայության կամ հետներարկումային ռեակցիայի (0-1 մմ) առկայության դեպքում,

2) կասկածելի` 2-4 մմ չափով ինֆիլտրատի (պապուլա) առկայության դեպքում կամ ցանկացած չափի հիպերեմիայով` առանց ինֆիլտրատի,

3) դրական` 5 մմ ինֆիլտրատի (պապուլա) առկայության դեպքում և ավելի չափով (մարդու իմունային անբավարարության վիրուսի (այսուհետ` ՄԻԱՎ) վարակակիրներ, վարակիչ տուբերկուլոզով անձանց կոնտակտավորներ, այն անձինք, որոնց կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում են նախկինում տուբերկուլոզ հիվանդության մնացորդային երևույթներ, արգելված դեղամիջոցներ ներարկող կամ անհայտ ՄԻԱՎ կարգավիճակով անձինք),

4) դրական` 10 մմ և ավելի չափով ինֆիլտրատի (պապուլա) առկայության դեպքում (օտարերկրյա քաղաքացիներ, որոնց ծննդավայրում տուբերկուլոզը լայն տարածում ունի, արգելված դեղամիջոցներ ներարկող անձինք, որոնք ՄԻԱՎ բացասական են, ցածր եկամուտ ունեցող անձինք, հատուկ հաստատություններում բնակվող անձինք` ծերանոցներ, ազատազրկման վայրեր և այլն, առողջական խնդիրներով անձինք (շաքարային դիաբետ, երիկամային ախտաբանությամբ, 4 տարեկանից ցածր տարիքի երեխաներ),

5) հիպերէրգիկ ռեակցիա` երեխաների և դեռահասների մոտ համարվում է 17 մմ և ավելի չափով ինֆիլտրատը, մեծահասակների մոտ 21 մմ և ավելի, ինչպես նաև վեզիկուլո-նեկրոտիկ ռեակցիաները, անկախ ինֆիլտրատի (լիմֆանգիոմայով կամ առանց դրա) չափերից) տուբերկուլոզի նկատմամբ ռիսկի գործոններ չունեցող անձինք):

26. Տուբերկուլինային մաշկային փորձի դրական արդյունքով անձինք ենթարկվում են տուբերկուլոզի նկատմամբ հետազոտությունների, անկախ տուբերկուլոզի դեմ (այսուհետ` ԲՑԺ) պատվաստումային կարգավիճակից:

27. Երեխաների և դեռահասների մոտ տուբերկուլինային մաշկային փորձի արդյունքները, որոնք հաճախում են մանկական կազմակերպություններ (մսուր, մանկապարտեզ, դպրոց) գրանցվում են Կանխարգելիչ պատվաստումների քարտում) 063/հ և երեխայի զարգացման քարտում (ձև 112/հ,) կամ 026/հ` նշելով տուբերկուլինի արտադրող կազմակերպության, երկրի անվանումը, սերիան, հսկման համարը և պիտանելիության ժամկետը, տուբերկուլինի մաշկային փորձի ամսաթիվը, աջ կամ ձախ ձեռքի վրա, արդյունքները` մմ-երով:

28. Տուբերկուլինային մաշկային փորձի միջոցով հայտնաբերվում է ինչպես վարակվածությունը, այնպես էլ հետպատվաստումային ալերգիան: Առաջնային վարակվածության և հետպատվաստումային ալերգիայի միջև տարբերակիչ ախտորոշման նպատակով, երեխայի բժշկական փաստաթղթերը ներկայացվում է բժիշկ-ֆթիզիատորին` մանրամասն գրանցելով ԲՑԺ պատվաստումների և կրկնապատվաստումների ստույգ տվյալները` կատարման ամսաթիվը, սերիան, արտադրող երկիրը և արդյունքները, ինչպես նաև ներքոհիշյալ փաստերը.

1) հետպատվաստումային ալերգիան ունի փոքր ինտենսիվություն և թուլացման հակում` ինֆեկցիոն ալերգիայի համեմատությամբ,

2) հետպատվաստումային ալերգիայի ինֆիլտրատի միջին չափը` 7-9 մմ է, իսկ ինֆեկցիոն ինֆիլտրատինը` 11-13 մմ է,

3) հետպատվաստումային ալերգիային բնորոշ են կասկածելի և կտրուկ արտահայտված դրական ռեակցիաները ինֆիլտրատի 2-11 մմ չափերով: Վերջինս հաճախ հանդիպում է կրկնապատվաստված երեխաների և դեռահասների մոտ ի տարբերություն առաջին անգամ ԲՑԺ-ով պատվաստվածների հետ, արտահայտված սպիի (6-9 և ավելի մմ տրամաչափով) առկայության ժամանակ:

29. Տուբերկուլինային մաշկային փորձի արդյունքներով անձինք վարակված են համարվում, եթե

1) արձանագրվում է առաջնակի դրական ռեակցիա (5մմ և ավելի պապուլա), որը կապված չէ տուբերկուլոզի նախորդ պատվաստման հետ,

2) կայուն պահպանված ռեակցիա 12 մմ և ավելի ինֆիլտրատով (4 տարի),

3) նկատվում է նախկինում կասկածելի կամ դրական ռեակցիայի 6 մմ և ավելի աճ (օրինակ 2 մմ-ը վերածվել է 8 մմ, 3 մմ-ը` 9 մմ-ի, 4 մմ-ը` 10 մմ-ի, 5 մմ-ը` 11 մմ-ի, 6 մմ-ը` 12 մմ-ի և այլն),

4) հիպերռեակցիայով` ինֆիլտրատը 17 մմ և ավելի, կամ ավելի փոքր չափերով, սակայն վեզիկուլո-նեկրոտիկ բնույթի:

30. Առաջնային վարակվածությունը հայտնաբերվում է այն երեխաների մոտ, որոնք չունեն կամ ունեն փոքր հետպատվաստումային մաշկային նշաններ (2-3 մմ), որոնց մոտ թույլ է արտահայտված պատվաստումային իմունիտետը:

31. Վերոգրյալ անձինք տուբերկուլինային մաշկային փորձի գնահատումից հետո 6 օրվա ընթացքում ուղարկվում են տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` ֆթիզիատորի խորհրդատվության: Երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական և դեռահասների կազմակերպություն, եթե չեն ներկայացնում 1 ամսվա ընթացքում տեղեկանք` տուբերկուլոզի բացառման մասին:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

32. Տուբերկուլոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է.

1) կլինիկական

2) համաճարակաբանական

3) լաբորատոր-գործիքային ցուցանիշներով:

33. Տուբերկուլոզ ախտորոշումը դրվում է համաձայն դեպքի ստանդարտ սահմանման` համաձայն հավելված 2-ի.

34. Տուբերկուլոզի հստակ կլինիկական ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդների 90%-ի մոտ տուբերկուլոզային վարակի զարգացումից մի քանի շաբաթ անց: Տուբերկուլոզի կասկածի կլինիկական ախտանշանները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ տարբերվում են:

35. Տուբերկուլոզի ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են.

1) Համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն.

ա. շփում մանրէազատող տուբերկուլոզով հիվանդ մարդու կամ կենդանու հետ, կամ անասնաբուժական փորձաքննության չենթարկված միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք օգտագործելիս,

բ. տուբերկուլոզային վարակը կամ տուբերուլոզ հիվանդությունը նախկինում,

գ. տուբերկուլոզի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններ (բնակությունը ծերանոցում, կալանավորված կամ ձերբակալված լինելը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդություն, ալկոհոլիզմ և թմրամոլություն, վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածություն, կրծքավանդակի ռենտգեն պատկերում նախկինում տուբերկուլոզի մնացորդային երևույթներ, շաքարային դիաբետ, սիլիկոզ, երկարատև բուժում կորտիկոստերոիդներով, իմունաճնշիչ բուժում, քաղցկեղի որոշակի տեսակներ` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ, ծանր երիկամային հիվանդություններ, ստամոքս-աղիքային համակարգի ոչ սպեցիֆիկ հիվանդություններ, խոցային հիվանդություն, քաշի անկում` նորմայից 10% և ավելի և այլն):

36. Տուբերկուլոզի ախտորոշման լաբորատոր-գործիքային ցուցանիշները ներառում են.

1) լաբորատոր հետազոտություններ.

ա. մանրէադիտում,

բ. մանրէաբանական հետազոտություն (ցանքս),

գ. դեղորայքազգայունության որոշման,

2) գործիքային հետազոտություններ.

ա. ռենտգենաբանական հետազոտություն,

բ. բրոնխոսկոպիա,

գ. համակարգչային տոմոգրաֆիա,

դ. այլ:

37. Տարածաշրջանային պոլիկլինիկայի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված թոքային տուբերկուլոզի կասկածով բոլոր հիվանդները (նույնիսկ ռենտգենաբանական փոփոխությունների բացակայության դեպքում) ենթարկվում են խորխի տարբեր նմուշների եռակի մանրադիտակային հետազոտության՝ թթվակայուն միկոբակտերիաներ հայտնաբերելու նպատակով: Բուժաշխատողները կլինիկական հետազոտման 2 օրվա ընթացքում, սահմանված կարգով, հավաքում են խորխի երեք նմուշ:

38. Երևան քաղաքում` լաբորատոր մանրէադիտման հետազոտությունները կազմակերպում են տարածքային պոլիկլինիկաների լաբորատորիաներում, իսկ դրանց բացակայության կամ խորխը հավաքելու, հավաքված նմուշները տեղափոխելու անհնարինության դեպքում՝ պայմանագրային կարգով` տվյալ գործունեությունն իրականացնելու լիցենզիա ունեցող այլ լաբորատորիայում:

39. Հայաստանի Հանրապետության մարզերում կարող են կազմակերպվել լաբորատոր հետազոտություններ` ուղեգրելով մարզերի այն բուժկանխարգելիչ կազմակերպություններ, որոնց կազմում կան տուբերկուլոզի նկատմամբ մանրէադիտման հետազոտություն կատարող լաբորատորիաներ, կամ անհրաժեշտության դեպքում` Ազգային ռեֆերենս լաբորատորիա:

40. Մանրէաբանական և հիվանդների խորխից անջատված միկոբակտերիաների դեղազգայունության որոշման հետազոտությունները կազմակերպում են գործունեության տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա ունեցող լաբորատորիայում: Խորխի հետազոտումից հետո արդյունքներն ուղարկվում են ուղեգրող բուժկանխարգելիչ կազմակերպություն:

41. Լաբորատոր հետազոտությունները ենթակա են որակի ներքին եռամսյակային և արտաքին` տարեկան հսկողության: Վերջինս հաստատվում է համապատասխան ստուգաթերթիկով:

42. Եթե բուժկանխարգելիչ կազմակերպությունը, ուր դիմել է հիվանդը, չունի հնարավորություն խորխը հավաքելու կամ հավաքած նմուշները տեղափոխելու համար, հիվանդն ուղեգրվում է տվյալ գործառույթն իրականացնելու համար լիցենզավորված այլ բուժկանխարգելիչ կազմակերպություն:

43. Ախտորոշման նպատակով իրականացված հիվանդի խորխի մանրէադիտման հետազոտության բացասական արդյունքի դեպքում կատարվում է ռենտգենաբանական հետազոտություն` թոքային ախտաբանության հարցում տարբերակիչ ախտորոշման համար:

44. Սկզբնական ռենտգենաբանական հետազոտության արդյունքում կրծքավանդակի օրգաններում փոփոխություն արձանագրելիս, հիվանդներն ուղեգրվում են խորխի քսուքի մանրէադիտման հետազոտության` տուբերկուլոզ ախտորոշման լաբորատոր հաստատման նպատակով:

45. Տուբերկուլոզը հաստատելու համար, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության որոշման։

46. Թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզի ախտադարձերի կամ քրոնիկ ընթացքի ժամանակ, որոնք բուժման չեն ենթարկվում, ախտորոշումը հաստատվում է մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հիման վրա:

47. Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությունների ժամանակ պետք է ղեկավարվել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` պացիենտի ռադիոգրաֆիկ հետազոտման դեպքում, դոզայի ուղղորդիչ մակարդակներով:

48. Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է ռենտգեն բաժանմունքներում (կաբինետներում)` համաձայն «Ռենտգեն բաժանմունքի (կաբինետի) շահագործման, անձնակազմի և պացիենտների անվտանգության և պաշտպանության ՍանԿևՆ N 2.6.3-002.08-ի.

1) բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարն ապահովում է տեղամասային բժշկի և տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բուժաշխատողների աշխատանքի ժամերին ռենտգենաբանական բաժանմունքի (կաբինետի) աշխատանքը,

2) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում տրվում է եզրակացություն,

3) ռենտգենաբանական հետազոտությունների ենթարկվածները հաշվառվում են համապատասխան գրանցամատյանում,

4) տուբերկուլոզի ակտիվ ձևերի դեպքում ռենտգեն ժապավենները պահպանվում են մինչև գործընթացի մարումը: Տուբերկուլոզի նկատմամբ ցանկացած հետազոտության դեպքում ռենտգեն ժապավենների համար վարվում է արխիվ և վերջինս պահպանվում է 3 տարի: Հոսպիտալացման դեպքում ռենտգեն ժապավեններն ուղարկվում են ստացիոնար,

5) ռենտգենաբանական հետազոտություններ իրականացնելիս պահպանվում են ճառագայթաբանական անվտանգության կանոնները,

6) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված փոփոխությունների դեպքում հիվանդներն ուղեգրվում են տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` հետագա հետազոտությունների համար:

49. Թոքային տուբերկուլոզը հաստատվում է.

1) խորխի քսուքի մանրէադիտման

2) կլինիկա-ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում

3) վերջնականապես` դրական ցանքսի արդյունքում: Վերջինս գործում է երկրում խորխի մանրէաբանական (ցանքսի) հետազոտության պարտադիր ներդրումից հետո:

50. Անկախ մանրէադիտման արդյունքներից բոլոր նմուշների համար իրականացվում է ցանքս` վերջինս գործում է երկրում խորխի մանրէաբանական (ցանքսի) հետազոտության պարտադիր ներդրումից հետո:

51. Արտաթոքային տուբերկուլոզը հաստատվում է ախտահարված օրգանի արտազատուկի ցանքսի դրական արդյունքի դեպքում և/կամ գործիքային հետազոտությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Բոլոր բուժկանխարգելիչ կազմակերպություններում, այդ թվում` տարածաշրջանային պոլիկլինիկաներում, բժշկական ամբուլատորիաներում, առողջության կենտրոններում, ընտանեկան բժշկի գրասենյակներում և բուժակ-մանկաբարձական կետերում տուբերկուլոզի կասկածելի դեպքերը ենթարկվում են հաշվառման:

53. Տարածաշրջանային պոլիկլինիկաների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում տուբերկուլոզի կասկածելի դեպքերը ևս ենթարկվում են հաշվառման: Հաշվառվում են շնչառական օրգանների հիվանդություններին բնորոշ ախտանշաններով այն հիվանդները, որոնք դասակարգվում են որպես տուբերկուլոզի կասկածելի դեպքեր և ուղեգրվում են համապատասխան հետազոտությունների:

54. Տուբերկուլոզ ախտորոշմամբ (առաջնակի կամ ախտադարձ) յուրաքանչյուր անձ անհատապես հաշվառվում է ըստ բնակության վայրի և նրա տվյալները գրանցվում են տարածաշրջանային պոլիկլինիկայի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում:

55. Ազատազրկման վայրերից վերադարձածները, ովքեր չունեն նախնական տվյալներ հաշվառման մասին, ապա բնակության վայրի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում հաշվառվում են որպես առաջնակի: Ազատազրկման վայրերից վերադարձած և Հանրապետական հակատուբերկուլոզային մասնագիտացված ստացիոնարի հոգեբուժական բաժանմունքից դուրս գրված (բնակության վայրը փոխելիս) տուբերկուլոզով հիվանդները հաշվառվում են որպես տեղափոխվածներ:

56. Տուբերկուլոզին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշության (անամնեզի), գրանցվում են հիմնական բժշկական փաստաթղթերում` բուժկանխարգելիչ կազմակերպության պրոֆիլին համապատասխան. («Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ», «Երեխայի բուժհսկողության քարտ», «Ստացիոնար հիվանդի բժշկական քարտ» և այլն):

57. Տուբերկուլոզ ախտորոշմամբ հիվանդները գրանցվում և հաշվառվում են ըստ տուբերկուլոզային գործընթացի տեղակայման և բուժման կատեգորիայի, հիվանդի տիպի և բուժման ելքի` համաձայն հավելված 2-ի:

58. ԲՑԺ պատվաստումից հետպատվաստումային անբարեհաջող յուրաքանչյուր դեպքի համար անմիջապես (հեռախոսով, ֆաքսով) հաղորդվում է արձանագրման վայրի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, ապա 24 ժամվա ընթացքում լրացվում և ուղարկվում է շտապ հաղորդման քարտ: Երևանում դեպքի մասին հաղորդվում է նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

59. Կյանքում առաջին անգամ կասկածելի կամ հաստատված տուբերկուլոզով (Ա15-Ա19) յուրաքանչյուր հիվանդի համար այն հաղորդող բուժկանխարգելիչ կազմակերպությունում լրացվում է «Տուբերկուլոզի ակտիվ դեպքերի և ախտադարձերի մասին հաղորդում» (ձև 089) ՏՀ), որն ուղարկվում է տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ երեք օրվա ընթացքում և շտապ հաղորդման քարտ` բնակության վայրի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն` 24 ժամվա ընթացքում: Երևանում տուբերկուլոզի դեպքի մասին հաղորդվում է նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

60. Շտապ հաղորդումը բնակության վայրի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն է ուղարկվում նաև ախտադարձերի, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդի մահվան դեպքում (այդ թվում` կյանքի ընթացքում հաշվառման մեջ չգտնված):

61. Խորխի մանրէադիտման և մանրէաբանական հետազոտություն իրականացնող լաբորատորիաները գրանցում են հետազոտության տվյալները` հիմք ընդունելով խորխի հետազոտման ուղեգրի տվյալները և լաբորատորիայում հետազոտության արդյունքները: Լաբորատոր հետազոտությունների հաշվառման մատյանի տվյալները, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատորի կողմից յուրաքանչյուր կիսամյակ համեմատվում են տուբերկուլոզի հաշվառման տվյալների հետ: Համեմատման տվյալներն ամփոփվում են և գրառվում` նշելով ամսաթիվը: Տուբերկուլոզի յուրաքանչյուր հաստատված դեպքի մասին ախտորոշող լաբորատորիան, եթե հիվանդը դիմել է լաբորատորիա առանց բժշկի ուղեգրի` անմիջապես, տալիս է շտապ հաղորդում սպասարկման տարածքի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

Բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից տուբերկուլոզին առնչվող հաշվառման մատյանների հիման վրա կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. դեկտեմբերի 28-ի N 52 որոշմամբ հաստատված «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրով` 2007-2015 թթ.» նախատեսված տեղեկատվական ձևերով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` համաձայն տվյալ տարվա համար «Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին» չափորոշչի:

62. Բուժումը շարունակելու նպատակով մեկ այլ հակատուբերկուլոզային բուժկանխարգելիչ կազմակերպություն (կաբինետ, ստացիոնար) տեղափոխվող հիվանդների համար լրացվում է տեղափոխման ձևաթուղթ:

63. Տուբերկուլոզի դեպքերի հաշվառման, ինչպես նաև դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարը:

64. Տուբերկուլոզի դեպքերը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ևս անհատական հաշվառվման են ենթարկվում «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն հավելված 12-ի` հիմքը ընդունելով դեպքի մասին բուժկանխարգելիչ կազմակերպություններից ստացված շտապ հաղորդման քարտը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն հաղորդումը:

65. Սանիտարակարանտինային կետերի կողմից հաշվառվում են շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզի (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերով) դեպքերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձանց առողջական վիճակի գնահատման կարգը և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 49-Ն որոշման:

66. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում կատարվում է տուբերկուլոզի արձանագրված յուրաքանչյուր դեպքի և օջախի համաճարակաբանական հետազոտություն` քարտի լրացմամբ, վերջինիս մեկ օրինակն ուղարկվում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

67. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն է ներկայացնում.

1) եռամսյակային բոլոր հաշվետվությունների ամփոփ տարբերակները,

2) տարեկան բոլոր հաշվետվությունների ամփոփ տարբերակները,

3) տարեկան վերլուծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

68. Տուբերկուլոզով հիվանդների կանխարգելիչ, պահպանողական կամ վերականգնողական բուժումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված և լիազորված առողջարանները (այսուհետև` Առողջարան):

69. Առողջարանների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները կանոնակարգվում են «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1. սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև սույն սանիտարահամաճարակային կանոններով:

70. Առողջարանը տեղակայվում է տուբերկուլոզի վերականգնողական բուժմանը նպաստող բնակլիմայական պայմաններ ունեցող բնակավայրում` առողջարանային գոտում:

71. Առողջարանն ունենում է հետևյալ հիմնական սենքերը.

1) ընդունարան (դիտողական` իր սանթողարանով` 12+12 քմ),

2) ճաշարան,

3) հիվանդների համար սենյակներ` կից սանհանգույցներով և ցնցուղարաններով (կարելի է մի քանի սենյակների համար 1 ընդհանուր սանհանգույց)` յուրաքանչյուր մահճակալի համար ապահովելով 6 քմ մակերես,

4) ֆիզիոթերապևտիկ կաբինետ` համապատասխան հագեցվածությամբ,

5) միջամտությունների սենյակ` 12 քմ մակերեսով,

6) բժշկի կաբինետ` 10 քմ մակերեսով` յուրաքանչյուր մասնագետի համար,

7) աերոզոլային թերապիայի կաբինետ, եթե այդպիսի միջամտություն իրականացվում է,

8) սպասքի մշակման սենք,

9) մեկուսարաններ (բոքսեր)` օդակաթիլային և աղիքային վարակների մեկուսացման համար: 2 մահճակալի համար` 27 քմ մակերեսով,

10) լաբորատորիաներ,

11) սպորտ-առողջարարական համալիր,

12) շուրջամյա շահագործման դեպքում` դպրոց, մանկապարտեզ,

13) լվացքատուն,

14) մանրէազերծման սենք (ըստ անհրաժեշտության),

15) ավագ բուժքրոջ սենյակ` դեղորայքի պահման տեղով` 12 քմ,

16) կեղտոտ և մաքուր սպիտակեղենի, մաքրման պարագաների պահման տեղեր:

72. Առողջարանային պայմաններում կարող է կազմակերպվել տուբերկուլոզով հիվանդ, կոնտակտավոր և տուբերկուլինադիագնոստիկայի արդյունքում հայտնաբերված վարակված երեխաների կանխարգելիչ, պահպանողական կամ վերականգնողական բուժումը:

73. Առողջարանային պայմաններում է կազմակերպվում նաև տուբերկուլոզով հիվանդ մեծահասակների բուժման պահպանողական փուլի մեկ ամիսը (ինտենսիվ փուլն ավարտելուց հետո):

74. Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդները, բազմադեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք, հատուկ մասնագիտացված բուժում պահանջող ուղեկցող հիվանդություններով հիվանդները, ինչպես նաև առողջ անձինք չեն ուղեգրվում առողջարան:

75. Տուբերկուլոզով հիվանդների պահպանողական կամ վերականգնողական բուժումը կազմակերպվում է առանձնացված հարկաբաժնում:

76. Առողջարանային բուժում ստացող յուրաքանչյուր անձի համար վարվում է հիվանդության պատմություն:

77. Տուբերկուլոզով հիվանդների պահպանողական կամ վերականգնողական բուժումը, ինչպես նաև կոնտակտավոր և տուբերկուլինադիագնոստիկայի արդյունքում հայտնաբերված վարակված երեխաների կանխարգելիչ բուժումն ուղեկցվում է վերջիններիս շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածմամբ: Այդ մասին կատարվում է գրառում հիվանդության պատմության մեջ:

78. Առողջարանի օրակարգը սահմանվում է առողջարանի ղեկավարության կողմից:

79. Առողջարանի սանիտարահակահամաճարակային ռեժիմը և շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը ներկայացվող պահանջները համապատասխանում են հակատուբերկուլոզային ստացիոնարի սանիտարահակահամաճարակային ռեժիմին և շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը ներկայացվող պահանջներին (Բաժին 4):

80. Առողջարաններում կազմակերպվում է հատուկ սնունդ: Առողջարաններում սննդի կառուցահատվածը կազմակերպվում է համապատասխան «Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.2-01-2003 Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

81. Տուբերկուլոզով հիվանդների շարունակական դիսպանսերային հսկողությունը կազմակերպվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից:

82. Թոքային տուբերկուլոզով քսուք-բացասական հիվանդների շարունակական հսկողությունը սահմանվում է բուժման ավարտից հետո ևս 6 ամիս` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ հսկողության ավարտին (ֆիզիկալ, խորխի մանրադիտակային, արյան ընդհանուր, հարկ եղած դեպքում նաև` ռենտգենաբանական հետազոտություն):

83. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է առաջին կատեգորիայով բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելուց հետո ևս 1 տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում (5-6-րդ ամիսներին` քսուք դրական) կազմակերպվում է կրկնակի բուժում 2-րդ կատեգորիայով:

84. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կատեգորիայով բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելու դեպքում` ևս մեկ տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում` անժամկետ` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ 6 ամիսը մեկ անգամ (ֆիզիկալ, խորխի մանրադիտակային, արյան ընդհանուր, հարկ եղած դեպքում նաև` ռենտգենաբանական հետազոտություն):

85. Արտաթոքային տուբերկուլոզով մնացորդային երևույթների բացակայության դեպքում հսկողությունը շարունակվում է ևս 6 ամիս, մնացորդային խորը երևույթների (տուբերկուլոզային մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի տուբերկուլոզ և այլն) առկայության դեպքում հսկողությունը սահմանվում է 2 տարի:

86. Դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կատեգորիայով բուժման ավարտից հետո, մանրէազատման դադարի դեպքում ևս 1 տարի, 2-րդ կատեգորիայով բուժման ավարտից հետո մանրէազատման պահպանման դեպքում` անժամկետ:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

87. Հաստատված տուբերկուլոզով հիվանդի օջախի համաճարակաբանական հետազոտությունը կազմակերպվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանի (ըստ բնակության վայրի) և տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների մասնագետի կողմից համատեղ` շտապ հաղորդում (տեղեկացում) ստանալուց հետո 3 օրվա ընթացքում:

88. Կատարված համաճարակաբանական հետազոտության հիման վրա լրացվում է «Համաճարակաբանական հետազոտության քարտ»` համաձայն հավելված 6-ի:

89. Տուբերկուլոզի օջախում վարակի տեղայնացման և հիվանդության տարածումը կանխելու նպատակով հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող կաբինետների մասնագետների կողմից կազմակերպվում են հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումները համաձայն հավելված 13-ի:

90. Տուբերկուլոզի օջախում վարակի տեղակայնացման և հիվանդության տարածումը կանխելու նպատակով պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից կազմակերպվում են կանխարգելիչ և հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումները համաձայն հավելված 13-ի:

91. Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդի օջախում հիվանդի ազդեցությանը ենթարկված անձանց հայտնաբերելու, այդ մարդկանց առողջական վիճակը գաղտնի տուբերկուլոզով վարակի և հիվանդության նկատմամբ գնահատելու, նրանց համապատասխան բուժումն ապահովելու նպատակով կատարվում է շփման հետազոտություն:

92. Արտաթոքային տուբերկուլոզը վարակի փոխանցման համար ուղղակի վտանգ չի ներկայացնում, և շփման հետազոտություն (կոնտակտավորների հայտնաբերում) չի իրականացվում:

93. Շփման հետազոտությունը չի իրականացվում ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների կողմից հարուցված հիվանդության դեպքում (Միկոբակտերիա ավիումով, Միկոբակտերիա բովիսով):

94. Շփման հետազոտությունը կազմակերպվում է համաճարակաբանի կողմից ըստ առաջնահերթության` համաձայն հավելված 5-ի:

95. Հետազոտությունը ներառում է բժշկական գրանցումների վերանայում, հիվանդի հարցում, միկոբակտերիաների փոխանցման ռիսկի գնահատում, շփված անձանց տարբերակում և գնահատում, հայտնաբերված տուբերկուլոզ հիվանդությամբ շփված անձանց բուժում, վարակված շփված անձանց քիմկանխարգելման առաջարկում , նշանակված ռեժիմի խստորեն պահպանման դիտարկում և բուժման ավարտի ապահովում, անհրաժեշտության դեպքում փորձավորումն ընդլայնելու վերաբերյալ որոշում:

96. Հիվանդի հետ շփված անձանց շրջանում տուբերկուլոզային վարակի հայտնաբերման նպատակով իրականացվում է` 0-18 տարեկաններին տուբերկուլինային փորձ, մեծահասակներին` ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, խորխի առկայության դեպքում` խորխի եռակի մանրադիտակային հետազոտություն:

97. Շփված անձանց հետազոտությունները կազմակերպվում են հիվանդի ախտորոշումը հաստատելուց հետո 7 օրվա ընթացքում:

98. Մանրէազատ թոքային տուբերկուլոզով հիվանդի հետ շփված անձանց հսկողությունը իրականացվում է հիվանդի մանրէազատումը դադարելուց հետո ևս 1 տարի:

99. Առանց մանրէազատման թոքային և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդի հետ շփված անձանց հետազոտությունն իրականացվում է 1 անգամ` հետագայում ըստ դիմելիության:

100. 5 մմ-ից ավելի տրամագծով մաշկային փորձի դրական արդյունք ունեցող շփված անձինք ենթարկվում են կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտության:

101. Տուբերկուլոզի ախտանշաններ ունեցող յուրաքանչյուր շփված անձ ենթարկվում է կրծքավանդակի ռենտգենաբանական և խորխի (առկայության դեպքում) հետազոտությունների:

102. Տուբերկուլոզով հիվանդի օջախի մինչև 15 տարեկան կոնտակտավոր երեխաներին նշանակվում է կանխարգելիչ բուժման կուրս իզոնիազիդով, 3 ամիս տևողությամբ` ըստ «ԴՈՏՍ» ռազմավարության սխեմաների, այնուհետև կատարվում է տուբերկուլինային փորձ և բացասական արդյունքի դեպքում բուժումը դադարեցվում է, դրական արդյունքի դեպքում շարունակվում է կանխարգելիչ բուժումը` ևս 3 ամիս:

103. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, իմունաընկճված և 4 տարեկանից ցածր շփված անձանց նշանակվում է կանխարգելիչ բուժման կուրս անկախ մաշկային փորձի արդյունքից:

104. Նոր հիվանդություն առաջացնելու հավանականությունից ելնելով տուբերկուլոզի օջախները բաժանվում են 5 խմբի` նոր հիվանդության առաջացման մեծ հավանականությամբ օջախ (առաջին խումբ), փոքր (2-րդ խումբ), առավել փոքր (3-րդ խումբ), պոտենցիալ հավանականությամբ (4-րդ խումբ) և զոոնոզ ծագումով (5-րդ խումբ) օջախներ: Օջախների խմբավորումը կատարում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետը` համաճարակաբանի հետ համատեղ:

105. Ելնելով օջախների խմբային պատկանելությունից, համաճարակաբանի կողմից, այցելությունը օջախ կատարվում է հետևյալ պարբերականությամբ.

1) 1-ին խումբ` եռամսյակը մեկ անգամ,

2) 2-րդ խումբ` տարին 2 անգամ,

3) 3-րդ խումբ` տարին 1 անգամ,

4) 4-րդ խումբ` տարին 1 անգամ,

5) 5-րդ խումբ` տարին 1 անգամ։

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

 

106. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակակիր և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդների (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) շրջանում տարեկան երկու անգամ կատարվում է տուբերկուլինային փորձ, տարեկան մեկ անգամ ռենտգենաբանական հետազոտություն և խորխի առկայության դեպքում` խորխի եռանվագ մանրէաբանական հետազոտություն:

107. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ տուբերկուլոզի բուժումն իրականացվում է հակատուբերկուլոզային բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից:

108. ՄԻԱՎ վարակ/տուբերկուլոզ համավարակով հիվանդների մոտ հակառետրովիրուսային բուժումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից:

109. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների շրջանում քիմիականխարգելումը իզոնիազիդով ցուցված է`

1) տուբերկուլինային փորձի դրական արդյունքով ՄԻԱՎ վարակով հիվանդներին՝ ակտիվ տուբերկուլոզի բացառման դեպքում,

2) աներգիայով և տուբերկուլոզով վարակման բարձր հավանականություն ունեցող ՄԻԱՎ վարակով հիվանդներին։

 

ԲԱԺԻՆ 3

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

110. Նորածինների տուբերկուլոզի դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

111. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում պատվաստումներն իրականացվում են պատվաստումների սենյակում: Հիվանդասենյակում պատվաստումներն իրականացվում են բժշկի ներկայությամբ` օգտագործելով պատվաստումների շարժական սեղանը, որի նախապատրաստումն իրականացվում է պատվաստումների սենյակում: Նախապես պատվաստանյութը չի հավաքվում ներարկիչներում: Սեղանին դրվում են բամբակ, սպիրտ կամ թորած ջուր, ներարկիչներ, սառնարան-պայուսակ, անվտանգ այրման տուփ:

112. Նորածիններին ԲՑԺ պատվաստումներն իրականացվում են կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում: Դուրսգրումն իրականացվում է պատվաստումից 1 ժամ հետո` ռեակցիայի բացակայության դեպքում:

113. Պատվաստումները հակացուցված են, եթե նորածինների մոտ առկա են սուր հիվանդություն և/կամ ցածր քաշ` մինչև 1700գ:

114. Երկրորդ փուլով դուրսգրման ենթակա երեխաներին (նորածնային ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքի) պատվաստում են դուրսգրումից առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

115. Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում պատվաստվում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում տուբերկուլոզի դեմ չպատվաստված նորածինները, տնային պայմաններում ծնված երեխաները 1-6 ամսվա ընթացքում, ինչպես նաև ԲՑԺ-ի կրկնապատվաստման ենթակա 7 տարեկան հետպատվաստումային սպի չունեցող երեխաները` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

 

ԲԱԺԻՆ 4

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

116. Հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) տեղակայմանը և կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) և այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) հողհատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

117. Նոր կառուցվող, վերակառուցվող հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) շինարարության և վերակառուցման նախագծերը նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների հետ:

118. Հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) տեղակայումը, սենքերի ցանկը և դրանց առաջարկվող մակերեսները սահմանվում են սույն սանիտարական կանոնների, իսկ նոր կառուցվող և վերակառուցվող հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) տեղակայումը, սենքերի ցանկը և դրանց առաջարկվող մակերեսները «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆիՊ N 2.08.02-89 շինարարական նորմերին կից «Բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկ»-ներում (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետական գրանցման թիվ 11701172) բերված առաջարկների համաձայն:

119. Հակատուբերկուլոզային հիվանդանոցները ցանկալի է տեղակայել մերձքաղաքային կամ քաղաքի ծայրամասային շրջանների կանաչապատ գոտում:

120. Բնակելի գոտում տեղակայված հակատուբերկուլոզային հիվանդանոցների և հարակից բնակելի ու հասարակական շենքերի միջև ապահովվում է առնվազն 30մ հեռավորություն և սահմանազատվում է կանաչ գոտով և ցանկապատով:

121. Բազմապրոֆիլային կամ ինֆեկցիոն հիվանդանոցի կազմում գործող ստացիոնար հակատուբերկուլոզային բաժանմունքի մասնաշենքը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների մոտեցման ուղով ապահովված մեկուսացված գոտում: Նշված գոտին շրջապատից առանձնանում է մոտ 15մ շառավղով կանաչապատ մասով:

122. Ախտաբանաանատոմիական բաժանմունքը տեղակայվում է բուժական մասնաշենքի պատուհաններից ոչ տեսանելի և առնվազն 30մ հեռավորության վրա տեղակայված շինությունում:

123. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի տարածքում ֆունկցիոնալ կապ չունեցող այլ հիմնարկներ չեն տեղակայվում:

124. Հակատուբերկուլոզային հիվանդանոցը տեղակայվում է բարեկարգ, կանաչապատ, անձրևաջրերի հեռացման համապատասխան թեքությամբ հեղեղատար համակարգով ապահովված տարածքում: Կենցաղային կոշտ թափոնների կուտակման համար տեղադրվում է կափարիչով ամուր փակվող աղբահավաք տարողություն` ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման, լվացման հնարավորություն ընձեռող այլ ծածկով և երեք կողմանի պատերով հարթակի վրա: Կոնտեյներները տեղակայվում են մասնաշենքերից առնվազն 20մ հեռավորության, աղբանոթները` մասնաշենքերի տեղակայման տարածքի յուրաքանչյուր 50մ-ի վրա:

125. Բազմապրոֆիլային կամ ինֆեկցիոն հիվանդանոցի կազմում գործող հակատուբերկուլոզային ստացիոնարը ապահովվում է իր առանձին ընդունարանով և դուրսգրման սենքով: Ստացիոնարում առանձնացվում են դեղորայքակայուն, բացիլազատ, թոքային ոչբացիլազատ և արտաթոքային ձևերով տառապող հիվանդների, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների բաժանմունքներ: Ընդ որում, ընդունարանից դեպի դեղորայքակայուն, բացիլազատ ձևերով տառապող հիվանդների բաժանմունքներ հիվանդները գնում են առանձացված մուտքով` աստիճանավանդակով և/կամ վերելակով: Դեղորայքակայուն, բացիլազատ ձևերով տառապող հիվանդների բաժանմունքները տեղակայվում են թոքային ոչբացիլազատ և արտաթոքային ձևերով հիվանդների բաժանմունքներից ավելի վերևի հարկերում:

126. Հակատուբերկուլոզային հիվանդանոցում օդային ռեժիմի մեկուսացումը ապահովելու համար բաժանմունքների մուտքի մոտ նախատեսվում են անցախցեր: Բուժանձնակազմի մուտքը և ելքը հիվանդանոց իրականացվում է սանթողարանով: Հիվանդասենյակային բաժանմունքները տարանցիկ չեն լինում:

127. Հակատուբերկուլոզային հիվանդանոցում դեղորայքակայուն, բացիլազատ ձևերով տառապող, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների հիվանդասենյակները ունենում են կիսաբոքսերի կառուցվածք: Բաժանմունքներում նախատեսվում են հիվանդասենյակներ կամ կիսաբոքսեր երեխայի և մոր շուրջօրյա մնալու համար` անցախցով, սանհանգույցով:

128. Կիսաբոքսը նախատեսվում է 1-2 մահճակալի համար, ապահովվում է սանհանգույցով` իր ցնցուղով: 1 մահճակալով կիսաբոքսը ունենում է 12մ2 , 2 մահճակալով կիսաբոքսը` 20մ2 , երեխայի և մոր շուրջօրյա մնալու կիսաբոքսը` 20 մ2  մակերես:

129. Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդասենյակները ունենում են ապակեպատ միջնապատեր:

130. Թոքային ոչբացիլազատ և արտաթոքային ձևերով տառապող հիվանդների բաժանմունքներում հիվանդասենյակները լինում են 1-3 տեղանոց` անցախցով կամ սանհանգույցով և անցախցով: Նշված հիվանդսսենյակներում 1 մահճակալի համար ապահովվում է` մեծերի հիվանդասենյակներում -7.5 մ2 , երեխաների հիվանդասենյակներում- 6.5 մ2  մակերես:

131. Թոքային ոչբացիլազատ և արտաթոքային ձևերով տառապող հիվանդների բաժանմունքների հիվանդասենյակներում սանհանգույցների բացակայության դեպքում կազմակերպվում է սանիտարական հանգույցներ՝ կանանց 10 հոգուն, իսկ տղամարդկանց 15 հոգուն 1 զուգարանակոնքի (նույն քանակությամբ պիսուարներ) հաշվարկով: Կանանց սանհանգույցը ապահովվում է շարժական ցնցուղով հիգիենայի սենյակով: Հիվանդասենյակները ունենում են լվացարաններ:

132. Հիվանդասենյակներում ցնցուղի բացակայության դեպքում նախատեսվում է ցնցուղարան, յուրաքանչյուր 15 հիվանդի համար` 1 ցնցուղի հաշվարկով:

133. Հակատուբերկուլոզային հիվանդանոցին կամ պոլիկլինիկային կից գործող մանրէաբանական հետազոտությունների լաբորատորիայում հատկացվում է առանձնացված տարածք խորխի մանրէադիտման (տուբերկուլոզի միկոբակտերիաների բակտերիոսկոպիկ հետազոտությունների) համար, բաղկացած 3 մասից`

1) նմուշների ընդունման և գրանցման,

2) պատրաստուկների պատրաստման և ներկման,

3) մանրէադիտման։

134. Խորխի նմուշները լաբորատորիա են մտնում հատուկ պատուհանով: Միկոբակտերիայի կուլտուրայի անջատման աշխատանքները իրականացվում են առանձին սենքում:

135. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի լվացքատան, ախտահանման խցի, գործիքների, փափուկ գույքի մանրէազերծման սենքերի կառուցվածքը համապատասխանում է հոսքայնության սկզբունքին` ապահովելով կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին օդափոխիչ համակարգեր:

136. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի սպիտակեղենը լվանում են կենտրոնացված լվացքատանը, բազմապրոֆիլային հիվանդանոցում` հիվանդանոցի լվացքատանը, սակայն մյուս բաժանմունքների սպիտակեղենից առանձին: Լվացքատան մեքենաները մակնշվում են ըստ բաժանմունքների և լվացվում է առանձին, դրանց համար սահմանված ժամանակացույցով:

137. Լվացքատունը ունենում է կեղտոտ սպիտակեղենի ընդունման-տեսակավորման, լվացման, չորացման-արդուկման, մաքուր սպիտակեղենի պահման-բացթողման սենքեր, լվացող և ախտահանման միջոցների պահեստ:

138. Ընդունարանի, բաժանմունքի, լվացքատան, ախտահանման խցի սենքերի կազմի և դրանց տարածքների մակերեսները բերված են հավելված 7-ում:

139. Կենտրոնացված լվացքատան բացակայության դեպքում յուրաքանչյուր բաժանմունքի սպիտակեղենի լվացքը կարելի է կազմակերպել լվացքի, չորացման սարքերով կահավորված առանձնացված տարածքում («փոքր-լվացքատուն»), ապահովելով հոսքայնության սկզբունքը և նվազագույնը 2 սենքեր, «կեղտոտ» սենք` օգտագործված սպիտակեղենի տեսակավորման, ախտահանման և լվացման համար և «մաքուր» սենք` չորացման, արդուկման և պահման համար:

140. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի կեղտաջրերը ենթարկվում են վարակազերծման, եթե տվյալ բնակավայրի ջրահեռացման համակարգը ապահովված չէ մաքրման կայանով:

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

141. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի տեղակայմանը և կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների և այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են հակատուբերկուլոզային առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների հողհատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

142. Նոր կառուցվող, վերակառուցվող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի շինարարության և վերակառուցման նախագծերը նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների հետ:

143. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետն իր սպասասրահով ունենում է 14 քմ + 6 քմ մակերես: Բրոնխոսկոպիայի կաբինետը բաղկացած է լինում հետևյալ սենքերից` 1. բժշկի կաբինետ` 10 քմ, պրոցեդուրային իր շլյուզով` 20 քմ +2 քմ, էնդոսկոպիկ սարքավորումներ լվացման-ախտահանման սենք` 10 քմ: Նոր կազմակերպվող տուբերկուլոզի դեմ պայքարի, բրոնխոսկոպիայի կաբինետների առաջարկվող մակերեսները սահմանվում են «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆիՊ N 2.08.02-89 շինարարական նորմերին կից «Բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկ»-ներում բերված առաջարկների (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետգրանցման թիվ 11701172) համաձայն:

144. Պոլիկլինիկայի կազմում գործող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետները չեն տեղակայում նկուղային կամ կիսանկուղային հարկերի սենքերում: Այն տեղակայվում է պոլիկլինիկայի մեկուսացված գոտում (ոչ տարանցիկ միջանցքով): Մեկուսացված գոտի ստեղծելու նպատակով կաբինետը կարող է ունենալ առանձնացված սպասասրահ:

145. Մեկուսացված գոտու ապահովման անհնարինության դեպքում կաբինետին կից սպասասրահում գործում է շուրջօրյա օգտագործման ենթակա փակ տիպի (էկրանավորված) մանրէասպան լամպ: Նմանատիպ լամպ տեղակայվում է նաև պոլիկլինիկայի տարածքում գործող ռենտգեն ախտորոշիչ կաբինետին հարակից սպասասրահում:

146. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետը և սպասասրահը ունենում են բնական լուսավորություն և օդափոխություն:

147. Տուբերկուլոզի դեմ պայքարի և բրոնխոսկոպիայի կաբինետները ապահովվում են մշտական հոսող ջրով և արմնկային կառավարմամբ ծորակով:

148. Տուբերկուլոզի դեմ պայքարի և բրոնխոսկոպիայի կաբինետների, սպասասրահի սենքերը ապահովվում են հարթ, ամբողջական, լվացման և ախտահանման ենթակա մակերեսներով:

 

Գ Լ ՈՒ Խ 13

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

149. Հիվանդասենյակներին հարակից (հորիզոնական և ուղղահայաց) տարածքներում չեն տեղակայվում աղմուկի աղբյուր հանդիսացող սարքավորումներով (օրինակ օդափոխանակության համակարգի շարժիչ) կամ ավտոփոխադրամիջոցների մոտեցման հետ առնչվող (ընդունարան և այլն) սենքեր:

150. Իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների իրականացմամբ (ռենտգեն ախտորոշիչ կաբինետ և այլն) սենքերը չեն տեղակայում տուբերկուլոզով հիվանդ հղիների և մանկական հիվանդասենյակներին հարակից (հորիզոնական և ուղղահայաց) տարածքներում:

151. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունների (ԲԿԿ-ների) շենքերի, կառույցների, բաժանմունքների և սենքերի ճարտարապետակառուցվածքային, ինչպես նաև բնական և արհեստական օդափոխման լուծումները ապահովվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի օպտիմալ պայմանները, տուբերկուլոզի վարակիչ, ոչ վարակիչ և արտաթոքային հիվանդների մեկուսացումը, բացառելով «կեղտոտ» և «մաքուր» օդային հոսքերի խաչումը կամ շփումը:

152. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ների սենքերում օպտիմալ միկրոկլմայական պայմանների և մաքուր օդային միջավայրի (կենսաբանական, քիմիական աղտոտումից, իոնիզացնող և ոչ իոնիզացնող ճառագայթումից զերծ) ապահովման համար նախատեսվում են ջեռուցման, օդափոխանակության և օդի լավորակման համակարգեր:

153. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի սենքերը պարտադիր ապահովվում են բնական օդափոխությամբ` պատուհաններով, օդանցքներով, օդի արտաձգման խորշերով` մղանցքներով:

154. Առկա օդափոխության արհեստական համակարգի ճիշտ կառուցվածքի դեպքում օդային հոսքերը շարժվում են «մաքուր» գոտուց դեպի «կեղտոտ» գոտու ուղղությամբ` կեղտոտ գոտում բացասական ճնշման ապահովման միջոցով:

155. Կիսաբոքսային հիվանդասենյակները ապահովվում են ինքնավար արտաձիգ օդափոխանակությամբ` օդի արտաձգման խորշերով, որոնցում օդի արտահոսքի ավելացման նպատակով կարող են տեղադրվել դեֆլեկտորներ: Կիսաբոքսային բաժանմունքում օդի ներմղումը (արհեստական ներհոս օդափոխիչ համակարգով) կատարվում է դեպի միջանցք` վերին գոտում տեղադրված օդափոխիչներից: Ձմռան ամիսներին ներմղվող օդը տաքացվում է: Բուժական սենքերում և հիվանդասենյակներում առկա օդափոխանակության ներմղման և արտաձգման, հետշրջանառվող (ռեցիրկուլյացիոն) համակարգերը, առանձին սենքի հետշրջանառվող, օդի լավորակման սարքերը ապահովվում են բարձր արդյունավետության զտիչներով:

156. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերը (բացիլազատ, բազմադեղորայքակայուն ձևերի բաժանմունք, դիտողական, մանիպուլյացիոն կաբինետներ, խորխի հավաքման տարածք, բրոնխոսկոպիայի կաբինետ, վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սեկցիոն սրահ, սպիրոմետրիայի կաբինետ, լաբորատորիայի ցենտրիֆուգման, միկոբակտերայի սուսպենզիաներով կուլտուրայի անջատման, հետազոտման, դեղորայքազգայնության որոշման հատվածներ, հիվանդասենյակային բաժանմունքներում հիվանդների ընդհանուր հավաքման, հարազատների հետ տեսակցության սենքեր, պոլիկլինիկայի սպասասրահներ և այլն) ապահովվում են օդի մանրէասպան ուլտրամանուշակագույն (այսուհետ` ՈՒՄ) ճառագայթիչ սարքերով: Ընդ որում, տուբերկուլոզով հիվանդների համար նախատեսված սենքերում ոչ օզոնային լամպերով ճառագայթիչների օգտագործումը արգելվում է:

157. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերով սենքերը ապահովվում են կամ ներհոս-արտաձիք օդափոխման համակարգով, կամ էլ ունենում են պատուհանների օդանցքների միջոցով ինտենսիվ օդափոխման հնարավորություն: Վատ օդափոխվող սենյակներում լամպերը 1,5-2 ժամ միացնելուց հետո անջատում են 40 րոպե տևողությամբ և օդափոխում սենյակները:

158. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերում օդափոխման ընդհանուր համակարգի և օդի վարակազերծման սարքերի բացակայության դեպքում սենքերի արհեստական օդափոխանակության խնդիրը կարելի է լուծել դրանք ապահովելով օդի զտման բարձր արդյունավետության զտիչներ (այսուհետ՝ ԲԱԶ), մշակվող օդում գտնվող միկրօրգանիզմների և վիրուսների ինակտիվացիայի 95%-ից ոչ պակաս արդյունավետություն ունեցող շարժական օդափոխիչ սարքավորումներով:

159. Տուբերկուլոզի միկոբակտերիաների կուլտուրաների անջատման աշխատանքներ իրականացնող լաբորատորիաների օդափոխանակությանը ներկայացվող պահանջներ։

160. Պատուհանների դասավորությունը լինում է այնպես, որ օդի հոսքը ուղղված չլինի խորխի պատրաստուկի պատրաստման աշխատատեղից դեպի լաբորատորայի աշխատակիցը: Օդը անընդհատ հեռացվում է, այնպիսի արագությամբ, որը կապահովի ժամում 6-12 լրիվ ծավալի օդափոխություն: Օդափոխանակության համակարգի մուտքի և ելքի բացվածքները լինում են հանդիպակաց պատերին, ընդ որում, մաքուր օդը տրվում է «մաքուր» գոտուն, իսկ հեռացվում՝ լաբորատորիայի «կեղտոտ» գոտուց` ներհոս համակարգի ընդունող բացվածքից հնարավորինս հեռու` հակառակ կողմում: Հիվանդի խորխի նմուշը հավաքվում է բացօթյա տարածքում:

161. Կուլտուրալ հետազոտությունների աշխատանքների իրականացման դեպքում լաբորատորիայում տեղադրվում է բարձր արդյունավետության զտիչով ապահովված (ԲԱԶ) լամինար պահարան (կենսաբանական բոքս):

162. Օդում վնասակար նյութերի կամ աերոզոլների արտանետմամբ բժշկատեխնոլոգիական գործընթացներով սենքերում (լաբորատորիաներ և այլն) տեղակայվում են տեղային արտաձգման սարքեր կամ քարշիչ պահարաններ:

163. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ների սենքերում շրջակա միջավայրի և տարբեր առարկաների պատշաճ մակարդակով մաքրման և ախտահանման համար սենքերը ապահովվում են հարթ, ամբողջական, ջրաանթափանց, ախտահանման համար կայուն մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով: Կախովի առաստաղներ չի թույլատրվում: Գույքը, կահույքը և սարքավորումները ունենում են նաև մաքրման համար հարմար տեղակայում:

164. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ներում անհրաժեշտության դեպքում իրականացվում է կոսմետիկ կամ հիմնական վերանորոգում: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը, սարքավորումների անսարքությունները վերացնում են անմիջապես: Կոսմետիկ կամ հիմնական վերանորոգման ընթացքում տվյալ բաժանմունքի գործունեությունը դադարեցվում է:

165. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ներում հիվանդասենյակների սենքերի օդի օպտիմալ ջերմաստիճանը տարվա ցուրտ և անցումային եղանակների համար` 20oC է, կիսաբոքսերում` 22oC է, իսկ տաք եղանակների համար` 23-25oC (բայց ոչ ավելի 28oC-ից): Նորածնային և մանկական տարիքի երեխաների համար` ցուրտ և անցումային եղանակներին` 21-25oC է, իսկ տաք եղանակների համար` 22-26oC: Օդի շարժման արագությունը` 0.2 մ/վրկ` ցուրտ և անցումային եղանակների համար, 0.2-0.3 մ/վրկ` տաք եղանակի համար, իսկ օդի հարաբերական խոնավությունը` 30%-60%:

166. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ներում սենքերի օդի և մակերեսների ուլտրամանուշակագույն մանրէասպան ճառագայթմամբ վարակազերծման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը բերված է հավելված 10-ում, իսկ ֆունկցիոնալ նշանակությունից և մաքրության դասից կախված սենքերի օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները` համաձայն հավելված 8-ի:

167. Խմելու ջրի որակը համապատասխանում է «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

168. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ների սենքերը ապահովվում են արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով լվացարաններով:

 

Գ Լ ՈՒ Խ 14

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

169. Սարքավորումները (մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներ, գոլորշային և չոր օդային մանրէազերծիչ սարքեր և այլն) համապատասխանում են գործող տեխնիկական պայմանների և ստանդարտների պահանջներին, լինեն ստուգաչափված, դրանց շահագործումը իրականացվում է դրա տեխնիկական անձնագրում, շահագործման հրահանգում նշված պահանջներին համապատասխան և բացառի օդի աղտոտումը վնասակար նյութերով: Սարքավորումների շահագործումն իրականացվում է միայն հրահանգավորում ստացած անձնակազմի կողմից:

170. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներով սարքերը լինում են փակ (էկրանավորված), բաց և համակցված տեսակների: Բաց տեսակի ճառագայթիչները նախատեսված են սենքերի վարակազերծման համար միայն մարդկանց բացակայության դեպքում, իսկ փակ ճառագայթիչները` մարդկանց ներկայության դեպքում: Բաց տեսակի ճառագայթիչներով սենքերում արտադրական անհրաժեշտությունից ելնելով անձնակազմը մուտք է գործում անձնական պաշտպանիչ միջոցներով (ակնոցներ, դիմակներ և ձեռնոցներ): Բաց լամպերով շարժական ՈՒՄ ճառագայթիչները պահվում են առանձին սենքում` փակ ծածկոցի մեջ: Սենքերի ճառագայթումը շարժական ճառագայթիչներով իրականացվում է մաշկը և աչքերը ՈՒՄ ճառագայթումից պաշտպանող ակնոցներով, դիմակով և ձեռնոցներով, կողմնակի անձանց և հիվանդների բացակայության պայմաններում:

171. Բաց ճառագայթիչով ՈՒՄ մանրէասպան լամպերի էլեկտրականության ցանցին միացումը իրականացվում է սենքից դուրս գտնվող անջատիչի միջոցով, որը միացվում է դռան վերևում գտնվող լուսային ցուցանակին (Չմտնել: Վտանգավոր է: Կատարվում է վարակազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթումով): Համակցված ճառագայթիչները ապահովվում են առանձին անջատիչներով` էկրանավորված և բաց լամպերի կառավարման համար:

172. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչով սենքում օզոնին բնորոշ հոտի բացահայտման դեպքում ԲԿԿ-ի պատասխանատու անձի կողմից ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` անմիջապես սենքից հեռացնում են մարդկանց, ճառագայթիչը անջատվում է էլեկտրական ցանցից, օդափոխության համար միացվում է օդափոխման համակարգը կամ բացվում են պատուհանները, մինչև օզոնին բնորոշ հոտի անհետացումը: Դրանից հետո ճառագայթիչները միացվում են և մի ժամ անընդմեջ աշխատանքից հետո (փակ պատուհանների և միացրած օդափոխման համակարգի դեպքում) կատարում են օզոնի կոնցենտրացիայի գործիքային չափում: Եթե օզոնի կոնցենտրացիան գերազանցում է ՍԹԿ-ն (0.1 մգ/մխ), ապա դադարեցվում է մանրէասպան սարքերի շահագործումը մինչև անսարքության վերացումը կամ ճառագայթիչի փոխումը:

173. ՈՒՄ ճառագայթիչով մանրէասպան լամպերը պարբերաբար փոշուց մաքրվում են` էլեկտրական հոսանքից անջատված վիճակում: Պիտանելիության ժամկետները լրացած ՈՒՄ ճառագայթիչով մանրէասպան լամպերը փոխարինվում են նորերով: ԲԿԿ-ի կողմից կատարվում է ճառագայթիչի շահագործման ժամանակահատվածի հաշվառում (հավելված 10): Որպես կանոն մանրէասպան լամպի շահագործման ժամանակահատվածը կազմում է 7-14 ամիս` 5000-10000 ժամ:

174. Քանի որ լամպերի շահագործմանը զուգընթաց լամպի մանրէասպան հոսքընթացը նվազում է, լամպերի աշխատանքի համար նախատեսված 1/3 ժամկետի ավարտից հետո սկզբնական ճառագայթման տևողությունը ավելացվում է 1,2 անգամ, 2/3 ժամկետի ավարտից հետո` 1,3 անգամ: Ճառագայթիչների աշխատանքի ժամանակի հաշվառումը և ճառագայթման տևողության փոփոխությունները գրանցվում են հատուկ մատյանում:

175. Մանրէասպան լամպերի ամբողջականության խախտման և սենքերում սնդիկի արտահոսքի դեպքում կատարվում է սենքի մանրակրկիտ սնդիկազերծում, որից հետո ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացվում է օդի որակական հետազոտություն՝ սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ: Եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (0.01մգ մ3) գերազանցում, ապա կատարվում է դիմերկուրիզացիոն աշխատանքներ: Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 9-ի:

176. Աշխատանքային ժամկետը սպառած և շարքից դուրս եկած լամպերը պահպանվում են առանձնացված և կողմնակի անձանց մուտքի արգելմամբ` փակ սենյակում: Հետագա հեռացումը և վնասազերծումը կատարվում է համաձայն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և ներմերի:

177. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ների օդատարները, օդախցիկները, օդափոխիչ սարքերը շահագործվում են մաքուր վիճակում, առանց մեխանիկական վնասվածքների, ժանգոտման հետքերի, հերմետիկության խախտումների: Օդափոխիչ սարքերի, համակարգի զտիչների փոխումը կատարվում է ըստ աղտոտվածության, բայց թողարկող կազմակերպության կողմից ցուցման մեջ նշված հաճախականությունից ոչ պակաս: Փոխված զտիչները համարվում են բժշկական թափոն և հեռացվում են սահմանված կարգով:

178. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող ԲԿԿ-ներում պատասխանատու անձանց կողմից իրականացվում են հետևյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները և կատարվում են գրառումներ համապատասխան մատյաններում`

1) հիվանդասենյակներում օդի ջերմաստիճանի ամենօրյա, խոնավության և օդի շարժման արագության ամենամսյա գործիքային չափումներ,

2) ամիսը 1 անգամ հաճախականությամբ սենքերի օդի և մակերեսների մանրէաբանական աղտոտվածության լաբորատոր հետազոտություններ` ասեպտիկա և անտիսեպտիկա պահանջող բոլոր սենքերում,

3) ամիսը 1 անգամից ոչ պակաս հաճախականությամբ օդափոխիչ համակարգի, սարքերի, օդի լավորակման սարքերի անխափան և արդյունավետ աշխատանքի, մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչների տեխնիկական վիճակի ճարտարագիտական հսկողություն,

4) ամիսը 1 անգամից ոչ պակաս հաճախականությամբ մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներով կահավորված սենքերի օդի ճառագայթվածության հսկողություն (ճառագայթվածության չափումները կատարվում են չափագիտական ատեստավորում անցած չափիչ սարքերի, օր.` ՈՒՄ դոզիմետրի միջոցով),

5) անհրաժեշտությունից ելնելով՝ մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներով կահավորված սենքերի օդում` օզոնի և սնդիկի գոլորշիների առկայության որոշում:

179. Տուբերկուլոզի միկոբակտերիաների հետազոտություններ իրականացնող մանրէաբանական լաբորատորիաներում առաջարկվում է օգտագործել հատակային տեղադրման անկյունային ռոտորով ցենտրիֆուգայի սարք, ապահովված հերմետիկ փակվող ցենտրիֆուգային բաժակներով կամ աերոզոլներ չառաջացնող հատուկ կոնտեյներներով: Ցենտրիֆուգան ապահովվում է մինչև ռոտորի լրիվ կանգ առնելը կափարիչների բացումը խոչընդոտող պաշտպանիչ միջոցով:

180. Տուբերկուլոզի միկոբակտերիաների հետազոտություններ իրականացնող մանրէաբանական լաբորատորիաներում տարին 1 անգամից ոչ պակաս հաճախականությամբ կենսաբանական բոքսերը (լամինար պահարանները) վարակազերծվում են` ֆորմալդեհիդի գոլորշիներով (ֆորմալդեհիդի լուծույթին ավելացվում է կալիումի պերմանգանատ), որից հետո փոխվեն զտիչները: Լամինար պահարանները նախատեսված են անընդհատ շահագործման ռեժիմով աշխատելու համար: Եթե հոսանքի ընդհատման պատճառով կամ զտիչի փոխման համար այն անջատվել է, ապա այն նորից միացնելուց հետո նախքան աշխատանքը սկսելը սպասում են 5 րոպե: Ներքին և աշխատանքային մակերեսները մշտապես մշակվում է ախտահանիչ լուծույթով (օրինակ էթիլ սպիրտով), որից հետո բոլոր մակերեսները մաքրվում են մանրէազերծ ջրով:

 

Գ Լ ՈՒ Խ 15

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ, ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

181. Հատուկ մասնագիտացված հակատուբերկուլոզային հիվանդանոցը (այսուհետ` հակատուբերկուլոզային հիվանդանոց) և բազմապրոֆիլային հիվանդանոցի հակատուբերկուլոզային բաժանմունքը (այսուհետև` հակատուբերկուլոզային բաժանմունք) նախատեսված են տուբերկուլոզի կասկածելի և հաստատված ախտորոշումով հիվանդների հոսպիտալացման և հիվանդության ինտենսիվ կամ սկզբնական փուլում բուժվելու համար:

182. Հակատուբերկուլոզային հիվանդանոցներում (բաժանմունքում) վարակի հսկողության միջոցառումների իրականացման պատասխանատու են հակատուբերկուլոզային հիվանդանոցի (բաժանմունքի) ղեկավարը և համաճարակաբանը, իսկ համաճարակաբանի բացակայության դեպքում ղեկավարի կողմից հրամանագրված անձը:

183. Հակատուբերկուլոզային հիվանդանոցում (բաժանմունքում) կազմավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ` վարակի հսկողության համալիր միջոցառումների պլան մշակելու համար՝ ուղղված ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, վարակիչ հիվանդներին սպասարկող անձնակազմի աշխատանքի պաշտպանությանը և վարակի տարածման վտանգի կանխմանը:

184. Հակատուբերկուլոզային հիվանդանոցներում (բաժանմունքում) վարակի հսկողության միջոցառումների պլանը հաստատվում է ղեկավարի կողմից և ներառում է երեք կարգի միջոցառումներ` վարչական, շրջակա միջավայրի հսկողություն, շնչառական օրգանների անհատական պաշտպանություն:

185. Վարակի հսկողության վարչական բաղադրիչը միջոցառումների համալիր է և ներառում է հիվանդանոցում վարակի փոխանցման ռիսկի գնահատում, հիվանդության վաղ ախտորոշում, վարակիչ հիվանդների ժամանակին մեկուսացում, ժամանակին, ճիշտ և հետևողական բուժման կազմակերպում, բուժանձնակազմի ուսուցում` վարակի հսկողության պահանջների իրականացման վերաբերյալ և այլն.

1) Վարակի հսկողության վարչական միջոցառումների առաջին փուլում գնահատվում է վարակի փոխանցման ռիսկը`

ա. բազմապրոֆիլ հիվանդանոցում, այդ թվում` հակատուբերկուլոզային բաժանմունքում, հիվանդների զննասենյակներում, լաբորատորիայում, դեղատանը, սպասասրահներում և այլուր,

բ. հակատուբերկուլոզային հիվանդանոցներում, ինչպես ամբողջ հիվանդանոցում, այնպես էլ` հիվանդանոցի առանձին բաժանմունքներում, կաբինետներում (հիվանդների զննասենյակներ, թերապևտիկ բաժանմունքներ, ՄԻԱՎ-տուբերկուլոզ համավարակների բաժանմունք, ռենտգենաբանական հետազոտությունների բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք, բրոնխոսկոպիայի և սպիրոմետրիայի կաբինետներ, լաբորատորիաներ, ախտաբանաանատոմիական բաժանմունք և այլն):

2) Վարակի փոխանցման ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում`

ա. տարվա ընթացքում ընդունված վարակիչ տուբերկուլոզով հիվանդների թիվն ամբողջ հիվանդանոցում, ինչպես նաև առանձին կոնկրետ բաժանմունքներում,

բ. հիվանդների ստացիոնարում գտնվելու տևողությունը,

գ. վարակիչ աերոզոլների գոյացմանը նպաստող միջամտությունների իրականացումը (օրինակ` խորխի հավաքում):

3) Հիվանդի վաղ հայտնաբերմանը, մեկուսացմանը, ախտորոշմանը և բուժմանն ուղղված վարչական միջոցառումներ.

ա. տուբերկուլոզ կասկածով հիվանդներն ախտորոշման հաստատման համար տեղակայվում են հակատուբերկուլոզային հիվանդանոցների ախտորոշիչ բաժանմունքում, իսկ բազմապրոֆիլային հիվանդանոցում` հակատուբերկուլոզային բաժանմունքի բոքսում,

բ. խորխի նմուշների հավաքումն իրականացվում է շինությունից դուրս` բացօթյա պայմաններում, մարդկանցից հեռու վայրում այդ նպատակի համար նախատեսված վայրում,

գ. հիվանդի խորխի նմուշառումը, նմուշի տեղափոխումը լաբորատորիա իրականացվում է միաժամանակ,

դ. հակատուբերկուլոզային հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում և բազամպրոֆիլ հիվանդանոցի հակատուբերկուլոզային բաժանմունքում նշանակվում են պատասխանատու անձինք խորխի նմուշների լաբորատորիա հասցնելու և հետազոտությունների պատասխանները լաբորատորիայից ժամանակին բաժանմունք հասցնելու համար,

ե. լաբորատորիայի աշխատանքային գրաֆիկը սահմանվում է շաբաթական 6 օր` խորխի նմուշառումից 24 ժամ հետո արդյունքները պարզ լինելու համար,

զ. բրոնխոսկոպիկ հետազոտությունների չեն ենթարկվում տուբերկուլոզ հաստատված ախտորոշումով հիվանդները,

է. կասկածելի հիվանդները բրոնխոսկոպիայով հետազոտվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ բոլոր պակաս վտանգավոր միջոցներն արդեն օգտագործվել են,

ը. հակատուբերկուլոզային դեղամիջոցները չեն տրվում հիվանդներին օրվա չափաբաժնով կամ հիվանդասենյակում խմելու համար,

թ. հիվանդները խմում են դեղամիջոցները պատասխանատու բուժքրոջ հսկողության ներքո, բուժքույրը կատարում է գրանցում հակատուբերկուլոզային դեղամիջոցի ուղղակիորեն դիտարկվող բուժման մասին:

4) Հիվանդների ուսուցմանն ուղղված միջոցառումներ`

ա. հիվանդների հետ տարվում է շարունակական ուսուցում հիվանդության հարուցչի փոխանցման մեխանիզմի, ինչպես նաև հազի հիգիենայի կանոնների վերաբերյալ,

բ. յուրաքանչյուր հիվանդ ունենում է անհատական հիգիենիկ, սովորական անձեռոցիկ` հազալիս բերանը և քիթը փակելու, հետևաբար օդում մանրէներ պարունակող մասնիկների քանակը նվազեցնելու համար,

գ. հիվանդանոցներում սպասասրահներում, բաժանմունքների միջանցքներում պատերին փակցվում են հազալիս հիվանդի ճիշտ վարքը պատկերող պաստառներ:

186. Շրջակա միջավայրի հսկողությունը ներառում է միջոցառումներ վարակիչ միկրօրգանիզմներ պարունակող մասնիկների քանակը օդում նվազեցնելու համար` ապահովելով բնական օդափոխությունը և օդի հոսքի ուղղության վերահսկումը:

187. Շնչառական օրգանների անհատական պաշտպանությունը ներառում է բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում` շնչառական ուղիների հերմետիկությունն ապահովող դիմակներ կամ շնչադիմակներ:

188. Վարակի հսկողության միջոցառումների արդյունավետության ապահովման նպատակով իրականացվում են դասընթացներ բուժանձնակազմի շրջանում` վարակի հսկողության միջոցառումների պլանի իրականացման և այդ պլանում յուրաքանչյուր բուժաշխատողի դերի, կոնկրետ պարտականությունների վերաբերյալ:

189. Դասընթացներն իրականացվում են առնվազն տարին մեկ անգամ և վերապատրաստվում է ողջ անձնակազմը` նախապես կազմված ուսումնական պլանի համաձայն: Ուսումնական պլանը ներառում է ներքոհիշյալ հարցերը.

1) տուբերկուլոզի ախտածնության և փոխանցման մեխանիզմի վերաբերյալ,

2) տուբերկուլոզի ախտանշաններ, ռիսկի գործոններ,

3) վարակի հսկողության միջոցառումներ տուբերկուլոզի և այլ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակի կանխարգելման համար:

190. Վարակի հսկողության միջոցառումների արդյունավետությունը բազմապրոֆիլ հիվանդանոցներում գնահատելու համար ընտրանքային կարգով ուսումնասիրվում են տուբերկուլոզով հիվանդների քարտեր` վերլուծելով ներքոհիշյալ չափանիշները.

ա) հիվանդի ստացիոնար ընդունվելու և տուբերկուլոզ կասկածի ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածը,

բ) տուբերկուլոզ կասկածելու և խորխի նմուշառման միջև ժամանակամիջոցը,

գ) խորխի նմուշառման և նմուշի բակտերոսկոպիայի արդյունքների վերաբերյալ պատասխանի միջև ժամանակամիջոցը,

դ) խորխի հետազոտման արդյունքների պատասխանի ստացման և բուժման սկսման միջև ժամանակամիջոցը:

191. Պոլիկլինիկայի կազմում գործող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում վարակի հսկողության միջոցառումներն իրականացվում են բազմապրոֆիլային հիվանդանոցին ներկայացվող պահանջներին համապատասխան:

192. Բժշկական արտադրատեսակի ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

(կետը  խմբ. 05.04.16 N 11-Ն)

193. Բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի:

 

Գ Լ ՈՒ Խ 16

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ

 

194. Հիվանդների ընդունումը կատարվում է անհատական կարգով:

195. Ընդունարանն ապահովվում է՝

1) հիվանդների զննման համար անհրաժեշտ առարկաներով, իրերով,

2) ընդունվող հիվանդների համար սպիտակեղենի լրակազմերով,

3) անհրաժեշտ քանակի միանվագ օգտագործման օճառով, անհատական սպունգներով,

4) մաքուր և օգտագործած սպունգների պահպանման համար անհրաժեշտ տարողություններով` «մաքուր» և «օգտագործված» մակնշմամբ,

5) մազերը խուզելու և եղունգները կտրելու սարքերով, կափարիչով ամուր փակվող դույլերով,

6) տարողություններով՝ սպունգները կամ խոզանակները լվանալու համար,

7) համապատասխան մաքրող պարագաներով,

8) լվացող-ախտահանող, ախտահանիչ և միջատասպան միջոցներով:

196. Ընդունարանում, բոքսերում, զննասենյակներում բուժանձնակազմը կրում է վերնահագուստ (խալաթ), գլխարկ/գլխաշոր և միանվագ օգտագործման դիմակ: Վերնահագուստը, գլխարկը/գլխաշոր փոխվում են հերթափոխի վերջում, իսկ դիմակները՝ յուրաքանչյուր հիվանդի ընդունման ժամանակ կամ 4 ժամը մեկ:

197. Ընդունարանում (դիտողական սենյակում) կատարվում է հիվանդի մանրամասն զննում (մաշկի, մազածածկույթի և այլն), չափվում է ջերմությունը, հարց ու փորձով պարզվում են անցյալում տարած վարակիչ հիվանդությունները: Ճշտվում է հնարավոր շփման առկայությունը նաև` այլ վարակիչ հիվանդների հետ՝ տանը, կազմակերպությունում և կատարվում են գրանցումներ հիվանդության պատմությունում: Կատարվում է նմուշառում (մեզ, կղանք, խորխ, արյուն և այլն)՝ լաբորատոր հետազոտության համար:

198. Հիվանդի զննման ժամանակ ուշադրություն է դարձվում ոջլոտության առկայությանը և հայտնաբերման դեպքում անմիջապես հիվանդին ու նրա արտահագուստը ենթարկում են սանիտարական մշակման: Հայտնաբերված ոջլոտության դեպքի մասին կատարվում է նշում հիվանդության պատմության մեջ և հաղորդվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

199. Դիտողական սենյակում ախտահանման ենթակա են բոլոր գործիքները` համաձայն հավելված 4-ի, որոնց հետ շփվել են հիվանդները: Փայտյա մածկաթիակները (շպատելները)` միանվագ օգտագործումից հետո ոչնչացվում են: Ջերմաչափերը դրվում են ախտահանիչ լուծույթով լցված տարողության մեջ: Տականոթներն ու բազմակի օգտագործման խորխամանները օգտագործելուց հետո ախտահանվում են:

200. Յուրաքանչյուր հիվանդի ընդունումից հետո ընդունարանը (բոքսը) ենթարկվում է խոնավ մշակման՝ ախտահանիչ լուծույթներով: Մաքրող գույքն ախտահանվում է օգտագործելուց հետո:

201. Հիվանդն ընդունարանից ուղարկվում է առանձնացված հատուկ սենյակ՝ սանիտարական մշակման համար: Հիվանդի սանմշակումը կախված է նրա առողջական վիճակից: Ծանր հիվանդները մշակվում են մասնակիորեն: Երբ հիվանդն ընդունվում է բոքս կամ կիսաբոքս, նրա սանմշակումը կատարվում է այնտեղ:

202. Հիվանդի սանմշակումը ներառում է.

1) հիվանդի գլխի մազերի և մազածածկ մաշկի մշակում ոջլասպան նյութերով` ոջլոտության դեպքում,

2) ոտքերի և ձեռքերի եղունգների կտրում,

3) լոգանքի (վաննա) կամ ցնցուղի ընդունում:

203. Հիվանդը սանմշակումից հետո ստանում է մաքուր անկողնային սպիտակեղեն և հիվանդանոցային արտահագուստ (անհրաժեշտության դեպքում):

204. Հիվանդներին լողացնելուց հետո յուրաքանչյուր անգամ սպունգները, լոգարանները և դրանցում եղած ջուրը, մազերը խուզելու սարքերը, սանրերը, անվտանգ ածելու շեղբերը, սափրելու սարքերը, կծաքցանները, եղունգները կտրելու մկրատները, նրբունելիները, հոգնայի ծայրակալները, գիշերանոթները, միզանոթները ախտահանվում են:

205. Մաքրման գույքը (դույլեր, կոնքեր և այլն) պիտակավորվում է և օգտագործվում ըստ նշանակության, հետո՝ ախտահանվում:

 

Գ Լ ՈՒ Խ 17

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

 

206. Առանձին բաժանմունքներում հիվանդների տեղաբաշխման համար հիմք են հանդիսանում ախտորոշումը և այլ վարակիչ հիվանդների հետ շփման տվյալները: Ախտորոշիչ բաժանմունքի առկայության դեպքում կասկածելի ախտորոշումով հիվանդները պահվում են տվյալ բաժանմունքում, մինչև ախտորոշման ճշտումը և հետո տեղափոխվում համապատասխան բաժին:

207. Ախտորոշիչ բաժին չունեցող հիվանդանոցներում չճշտված ախտորոշումով հիվանդը տեղափոխվում է առանձին հիվանդասենյակ կամ բոքս: Եթե հիվանդը շփվել է այլ վարակիչ հիվանդի հետ, նա նույնպես տեղափոխվում է մեկտեղանոց կամ բոքսանման հիվանդասենյակ:

208. Հիվանդների տեղաբաշխումը բաժանմունքներում կատարվում է բոքսային և կիսաբոքսային բաժանմունքների հիվանդասենյակներում` ըստ բացիլազատման, բազմադեղորայքակայունության առկայության, ինչպես նաև բացառելով նոր ընդունվածների, բուժման տարբեր փուլերում գտնվող հիվանդների շփումն առողջացողների կամ բարդություններով տառապող հիվանդների հետ:

209. Տուբերկուլոզով վարակիչ հիվանդների համար մաքուր օդում զբոսանքի կամ ֆիզիկական վարժություններ կատարելու համար առանձնացվում են հատուկ տարածքներ:

210. Կարևոր ախտորոշիչ միջամտությունների իրականացման նպատակով վարակիչ հիվանդներն իրենց հիվանդասենյակներից այլ բաժանմունքներ կամ կաբինետներ գնալու դեպքում կրում են միանվագ օգտագործման դիմակներ:

211. Տուբերկուլոզով վարակիչ հիվանդների տեսակցությունը հարազատների հետ կատարվում է այդ նպատակի համար առանձնացված տեսակցության սենյակում` հատուկ շուրջօրյա ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքի շահագործմամբ:

212. Հիվանդների մեկուսացումն ավարտվում է մանրէազատումը դադարելուց հետո և տեղափոխվում են ոչ մանրէազատ հիվանդների համար նախատեսված բաժանմունք:

 

Գ Լ ՈՒ Խ 18

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԻՎԱՆԴԻ ԽՆԱՄՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

213. Սպասարկող բուժանձնակազմի համար բաժանմունքներում առանձնացվում են կենցաղային սենյակներ (հանդերձարան, լողարան, հանգստի և սննդի ընդունման) զուգարան և այլն:

214. Անձնակազմի վերնահագուստը և կոշիկները (բժշկական գլխարկ կամ գլխաշոր, մաշիկներ, զգեստ կամ հագուստ) պահվում են անհատական պահարանում, սանիտարական հագուստից առանձին: Չի թույլատրվում օգտագործել կտորից կարված հերթափոխային կոշիկներ:

215. Անձնակազմը հետևում է ձեռքերին, եղունգներին և սանհագուստի մաքրությանը: Նշված պահանջների կատարման համար պատասխանատու է բաժանմունքի ավագ բուժքույրը:

216. Սնունդ բաժանելուց առաջ և յուրաքանչյուր անգամ հիվանդի արտազատուկների կամ կեղտոտ սպիտակեղենի և ամանեղենի հետ շփվելուց, հիվանդին զննելուց հետո, սպասարկող անձնակազմը լվանում և ախտահանում է ձեռքերը:

217. Մեկ բաժանմունքի սպասարկող անձնակազմը չի մտնում այլ բաժանմունք, առանց փոխելու վերնահագուստը, մաշիկները, շնչադիմակը: Բոքսի դռան մոտ կախվում են սպասարկող անձնակազմի (բժիշկ, բուժքույր, մայրապետ) վերնահագուստը, գլխարկները, գլխաշորերը և դրվում են ախտահանիչ լուծույթով ամաններ: Անձնակազմը բոքս մտնելուց առաջ հագնում է վերնահագուստը, գլխարկը (գլխաշորը), դուրս գալուց՝ կախում նախկին տեղում, որից հետո պարտադիր լվանում և ախտահանում է ձեռքերը, մաքրում ոտքերը ախտահանիչ լուծույթով թրջած լաթի վրա:

218. Հիվանդին դուրս գրելուց հետո անկողնային սպիտակեղենը հավաքվում է հատուկ պարկի մեջ՝ ախտահանման և լվանալու համար: Անկողնային պարագաները և հիվանդանոցային արտահագուստներն ուղարկվում են խցիկային ախտահանման, մահճակալը սրբվում է ախտահանիչ լուծույթով և թողնվում՝ մինչև նոր հիվանդի ընդունվելը: Հիվանդի օգտագործած պահարանը և հիվանդասենյակի այլ իրերը սրբվում են ախտահանիչ լուծույթով` համաձայն հավելված 4-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 19

 

ՍՆՆԴԻ ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

219. Սննդի կազմակերպման աշխատանքների ամբողջ պատասխանատուն հիվանդանոցի տնօրենն է կամ նրա կողմից հրամանագրված անձը:

220. Հիվանդանոցի սննդի կառուցահատվածը համապատասխանում է «Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.2-01 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին։

221. Սննդի կառուցահատվածի աշխատողների բժշկական զննությունը և հետազոտություններն իրականացվում են համաձայն 2003 թվականի մարտի 27-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեությունների ոլորտների, որոնցում գրանցված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:

222. Հիվանդանոցի սննդի կառուցահատվածի և բաժանմունքների բուֆետներն ապահովվում են համապատասխան սարքավորումներով։

223. Պատրաստի սնունդը հիվանդանոցի բաժանմունքների բուֆետները տեղափոխելու համար օգտագործվում են թերմոսներ, թերմոս-սայլակներ կամ ամուր փակվող տարողություններ, որոնց լվացումը և պահումը կատարվում է սննդի կառուցահատվածին կից, այդ նպատակի համար հատկացված տարածքներում։

224. Սննդի բաժանումը հիվանդներին կատարում են բուֆետի աշխատողը և բաժանմունքների բուժքույրերը: Սնունդը հիվանդասենյակներ են հասցվում հատուկ սայլակներով: Ճաշի բաժանումը կատարում է միայն վերնահագուստ հագած անձնակազմը: Հիվանդասենյակների մաքրման և հավաքման աշխատանքներ կատարող տեխնիկական անձնակազմը չի մասնակցում սննդամթերքի բաժանմանը:

225. Հիվանդանոցի բաժանմունքների բուֆետների տարածքներն ապահովվում են՝

1) սառը և տաք հոսող ջրով, անկախ տաք ջրամատակարարման ցանցի առկայությունից, բուֆետները ապահովվում են անընդհատ գործող էլեկտրատաքացուցիչներով,

 2) ջրահեռացման ցանցին միացված երկտեղանոց լվացարաններով, ամանեղենի ողողման և չորացման ցանցերով,

3) սննդի տաքացման էլեկտրական սալիկով,

4) մթերքի (հաց, աղ, շաքար) և խոհանոցային ամանեղենի պահպանման պահարաններով,

5) սննդի բաժանման համար հիգիենիկ ծածկ ունեցող սեղանով,

6) մեկ հիվանդի հաշվարկով ամանեղենով՝ խորը, մակերեսային և քաղցրավենիքի, պատառաքաղներով, ճաշի և թեյի գդալներով, բաժակներով, իսկ մանկական բաժանմունքներում նաև դրանց որոշակի պաշարով,

7) լվացող և ախտահանիչ միջոցներով,

8) մաքրման միջոցներով (դույլ, լաթ, խոզանակ և այլն), մակնշված «բուֆետների համար»:

226. Սնունդը հիվանդներին բաժանում են բուֆետապանները՝ «սննդի բաժանման համար» մակնշում ունեցող հատուկ հագուստով:

227. (կետն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

228. Սննդամթերքի փոխադրումը կատարվում է միայն այդ նպատակի համար նախատեսված, տեղափոխվող սննդամթերքին համապատասխան մակնշում ունեցող հատուկ մասնագիտացված փոխադրամիջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ 20

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

(գլուխն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 21

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԼՎԱՑՔԱՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

235. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի (բաժանմունքի) սպիտակեղենի լվացումը կատարվում է կենտրոնացված հատուկ լվացքատանը կամ հիվանդանոցի լվացքատանը:

236. Սպիտակեղենը լվանալուց առաջ պարտադիր կարգով ախտահանվում է հատուկ առանձնացված սենյակում: Սպիտակեղենը մշակվում է լվացքի մեքենայում ախտահանիչ լուծույթի օգնությամբ: Սպիտակեղենի ախտահանումը կազմակարպվում է ինչպես հիվանդանոցի (բաժանմունքի) հատուկ սենյակում, այնպես էլ հիվանդանոցի տնտեսական մասնաշենքում:

 

Գ Լ ՈՒ Խ 22

 

ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

237. Հիվանդանոցի տարածքում և սենյակներում ճանճերի ներթափանցման և զարգացման կանխման, ինչպես նաև դրանց ոչնչացման համար կազմակերպվում և իրականացվում են մշտական միջոցառումներ՝

1) կոշտ օրգանական թափոնների հավաքում, պահում և հեռացում,

2) ոչնչացնող միջոցառումների կիրառում թրթուրների զարգացման վայրերում,

3) թևավոր ճանճերի ոչնչացում,

4) ճանճերի՝ հիվանդասենյակներ ներթափանցելու հնարավորությունների սահմանափակում (դռների, պատուհանների, օդանցքների ցանցապատում և այլն) և ներթափանցման դեպքում՝ ոչնչացում:

238. Ուտիճներ և շեկ մրջյուններ նկատելու դեպքում կատարվում են միջատասպան միջոցառումներ բաժանմունքի բոլոր սենյակներում միաժամանակ կամ ըստ հարկաբաժինների, 1-3 օր ընդմիջումներով: Ուտիճների դեմ օգտագործվում են սուր և մնացորդային ազդեցության միջատասպան նյութեր, իսկ շեկ մրջյունների դեմ՝ միջատասպան գրավչանյութեր:

239. Մոծակների՝ հիվանդասենյակներ ներթափանցելու հնարավորության սահմանափակում՝ դռների, պատուհանների, օդանցքների մանրավանդակ ցանցով ցանցապատման մրջոցով:

240. Անհրաժեշտության դեպքում հիվանդանոցում և դրա տարածքում անց են կացվում նաև կրծողների ոչնչացման միջոցառումներ:

 

Գ Լ ՈՒ Խ 23

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

241. Հակատուբերկուլոզային հիվանդանոցներ (բաժանմունքներ) աշխատանքի են ընդունվում 18 տարին լրացած անձինք:

242. Հակատուբերկուլոզային հիվանդանոցի (բաժանմունք) աշխատանքի ընդունվողները և հետագայում աշխատողները անցնում են բժշկական զննություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:

243. Աշխատանքի նոր ընդունվողի մոտ ախտածին մանրէների վարակակրություն և մակաբուծակրություն հայտնաբերելու դեպքում, նրա բուժումը և աշխատանքի ընդունումը կատարվում է սահմանված կարգով:

244. Աշխատանքի նոր ընդունվողներին կատարվում է նախնական հրահանգավորում աշխատանքի պաշտպանության հարցերի և նրանց պարտականությունների մասին, իսկ կրտսեր բուժանձնակազմի հետ անց է կացվում տեխուսուցում՝ հիվանդասենյակներում և բաժիններում աշխատելու համար նվազագույն գիտելիքներ ուսուցանելու նպատակով:

245. Աշխատանքի նոր ընդունվող անձնակազմին մատչելի ձևով բացատրվում է հակատուբերկուլոզային հիվանդանոցում և բաժանմունքում աշխատանքի առանձնահատկությունների, անհատական պաշտպանության և անձնական հիգիենայի կանոնների, սանիտարահիգիենիկ ռեժիմի, ներքին կարգուկանոնի պահպանման մասին:

246. Հետագայում` 6 ամիսը մեկ անգամ անցկացվում է կրկնահրահանգավորում՝ անձնական կանխարգելիչ և տեխնիկական անվտանգության կանոնների վերաբերյալ: Հրահանգավորումը կատարվում է բաժանմունքի, կաբինետի կամ աշխատանքային տեղամասի ղեկավարների կողմից: Հրահանգավորման իրականացման մասին կազմվում է արձանագրություն և պահպանվում ղեկավարի մոտ:

 

 

Հավելված 1

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄ

 

 Բուժկանխարգելիչ կազմակերպություն դիմած, տուբերկուլոզին բնորոշ գանգատներով յուրաքանչյուր անձի անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպումն իրականացվում է ըստ ստորև ներկայացված ալգորիթմի.

 

Ներմուծեք նկարագրությունը_15303

 

Հավելված 2

 ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Կասկածելի դեպք

Ախտորոշման կլինիկական չափանիշ

Թոքային տուբերկուլոզ 2 և ավելի շաբաթ անզուսպ և տանջալից հազով դեպք, որն ուղեկցվում է ստորև նշված մեկ կամ ավելի ախտանշաններով

- խորխարտադրություն

- քաշի կորուստ

- արյունախխում

- ջերմություն

- հոգնածության զգացում

- գիշերային քրտնարտադրություն

- կրծքավանդակի ցավ` հազալու կամ շնչելու ժամանակ

- մակերեսային շնչառություն

- ախորժակի կորուստ:

Արտաթոքային տուբերկուլոզ

- քաշի կորուստ

- ջերմություն

- գիշերային քրտնարտադրություն

այլ ախտանշաններ` կախված ախտահարված օրգաններից:

__________________________________________________________

Հավանական դեպք

Կասկածելի դեպքն է` գումարած

Ախտորոշման համաճարակաբանական չափանիշ

Շփում մանրէազատող տուբերկուլոզով հիվանդի հետ (կոնտակտավոր` ընտանիքում, մասնագիտական ոլորտում և այլն):

Ինչպես նաև կլինիկական ախտորոշման չափանիշին գումարած հետևյալ փաստերից որևէ մեկի առկայությունը.

1) դրական թթվակայուն մանրէների առկայությամբ քսուք,

2) տուբերկուլինային մաշկային թեստի դրական արդյունք,

3) կրծքավանդակի ոչ նորմալ, փոփոխված ռենտգեն պատկեր:

__________________________________________________________

Հաստատված դեպք

Կասկածելի կամ հավանական դեպքն է` գումարած լաբորատոր հաստատումը Ախտորոշման լաբորատոր չափանիշ

Թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում մանրէադիտման և/կամ ցանքսի միջոցով:

Վերջնական ախտորոշում

Թթվակայուն միկոբակտերիաների հայտնաբերում ցանքսի միջոցով (երկրում մեթոդի ներդրումից հետո):

Դեպքի դասակարգում

1) Ըստ գործընթացի տեղակայման

ա) Թոքային տուբերկուլոզ

Թոքային տուբերկուլոզ դրական քսուքով.

Հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական առնվազն երկու հետազոտությունը (անմիջական մանրէադիտում) թթվակայուն մանրէների նկատմամբ եղել են դրական

Հիվանդ, որն ունի քսուքի մեկ դրական պատասխան և թոքերի ակտիվ տուբերկուլոզի նկարագրին համապատասխան ռենտգենաբանական փոփոխություններ

Հիվանդ՝ քսուքի մեկ դրական արդյունքով և մանրէաբանական հետազոտության դրական արդյունքով:

Թոքային տուբերկուլոզ բացասական քսուքով.

Հիվանդ, որի մոտ 2 անգամ կատարված խորխի եռանվագ հետազոտությունների արդյունքում յուրաքանչյուր անգամ առնվազն 2 նմուշ բացասական են եղել թթվակայուն մանրէների նկատմամբ, առկա են թոքային տուբերկուլոզին բնորոշ ռենտգենաբանական փոփոխություններ, մեկշաբաթյա լայն ազդեցության հակամանրէային բուժման արդյունքում կլինիկական պատասխանի բացակայություն, բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին,

Հիվանդ, կլինիկական ծանր ընթացքով, որի մոտ առնվազն 2 նմուշ թթվակայուն մանրէների նկատմամբ բացասական են եղել, առկա են թոքային տուբերկուլոզին բնորոշ տարածուն ռենտգենաբանական փոփոխություններ (ինտերստիցիալ կամ միլիար), բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիոթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին,

Հիվանդ, որի մոտ խորխի սկզբնական հետազոտություննեը բացասական են եղել թթվակայուն բացիլների նկատմամբ, բայց խորխի սկզբնական մանրէաբանական հետազոտությունները դրական են:

բ) Արտաթոքային տուբերկուլոզ

Տարբեր օրգանների տուբերկուլոզ (բացառությամբ թոքերի)` թոքամզի, ավշային հանգույցների, որովայնի, միզասեռական օրգանների, մաշկի, հոդերի և ոսկորների տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ և այլն

Ախտորոշվում է արտաթոքային տեղակայման տուբերկուլոզի զանգվածից վերցված նմուշի մանրէաբանական հետազոտության 1 դրական արդյունքի հիման վրա կամ հյուսվածքաբանական կամ արտաթոքային տուբերկուլոզին բնորոշ կլինիկական ախտանշանների հիման վրա և առկա է բուժող բժշկի որոշում` հակատուբերկուլոզային քիմիաթերապիայի լրիվ կուրս նշանակելու մասին

Հիվանդ, որի մոտ ախտորոշվել է և´ թոքային, և´ արտաթոքային տուբերկուլոզ, պետք է դասակարգվի որպես թոքային տուբերկուլոզ:

__________________________________________________________

2) Ըստ դեպքի տեսակի

Նոր դեպք

Հիվանդ, ով երբեք չի բուժվել տուբերկուլոզի կապակցությամբ կամ ընդունել է հակատուբերկուլոզային դեղամիջոցներ 4 շաբաթից ոչ ավելի:

Ախտադարձ դեպք (ռեցիդիվ)

Ներկայումս հիվանդ մանրէադիտման կամ ցանքսի դրական արդյունքով, ով նախկինում (խորխի դրական կամ բացասական արդյունքով) ընդունել է քիմիաթերապիայի լրիվ կուրս կամ ճանաչվել է որպես տուբերկուլոզից բուժված, սակայն հետագայում դարձել է մանրէազատ:

Բուժման անբարեհաջող ելքով դեպք

Նախկինում խորխի դրական քսուքով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ ամսից կամ ավելի հետո դառնում է դրական քսուքով: Այս հիվանդները ստանում են կրկնակի սխեմայով բուժում:

Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս)

Հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ինքնակամ ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:

Տեղափոխված դեպք (մուտք արված)

Հիվանդ, ով տեղափոխվել է տվյալ հակատուբերկուլոզային կազմակերպության` բուժումը շարունակելու համար և մինչ այդ հաշվառված է եղել մեկ այլ հակատուբերկուլոզային կազմակերպությունում (ներառյալ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և հակատուբերկուլոզային ստացիոնարի հոգեբուժական բաժանմունքից դուրսգրված):

Այլ դեպքեր

Դեպքեր, որոնք չեն համապատասխանում վերոհիշյալ սահմանումներին և մանրէադիտման արդյունքը խորխ բացասական է` ներառյալ քրոնիկ հիվանդները, որոնց մոտ միկոբակտերիաները շարունակում են արտազատվել բուժման երկրորդ կուրսն ավարտելուց հետո:

Դեպքերի տեսակներն ըստ բուժման արդյունքների

 

Բուժված դեպք

Բացասական քսուքով հիվանդ, որը եղել է քսուք դրական (առաջնակի կամ կրկնակի) և բուժման վերջին ամսում և առնվազն մեկ անգամ բուժման ընթացքում եղել է քսուք բացասական:

Բուժումն ավարտած դեպք

- Քսուք-դրական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում, սակայն չի համապատասխանում «բուժված» կամ «բուժման անբարեհաջող ելքով» չափանիշներին` բուժման վերջում ունի խորխի միայն մեկ բացասական պատասխան, ինչպես նաև քսուք-բացասական հիվանդ (առաջնակի, կրկնակի), որը ստացել է ամբողջական բուժում և բուժման ինտենսիվ փուլի ավարտին խորխը մնացել է բացասական:

Բուժման անբարեհաջող ելքով դեպք

Նախկինում խորխի մանրէազատումով հիվանդ, ով դեռևս բուժման կուրս է ստանում, բայց բուժումից 5 ամիս և ավելի ուշ ժամանակահատվածում մնում է կամ նորից դառնում է մանրէազատ: Բուժման անբարեհաջող ելք է համարվում նաև բուժման սկզբում բացասական քսուքով տուբերկուլոզի դեպքը, որը բուժման 2-րդ կամ ավելի ամսից դառնում է դրական քսուքով:

Մահացած դեպք

Բուժման ընթացքում ցանկացած պատճառից մահացած տուբերկուլոզով հիվանդ:

Ռեժիմի խախտումով դեպք (բուժումն ընդհատած 2 և ավելի ամիս)

Հիվանդ, ով առնվազն 4 շաբաթ ընդունել է հակատուբերկուլոզային բուժում, սակայն ընդհատել է այն 2 և ավելի ամիս տևողությամբ, ապա նորից խորխի դրական քսուքի արդյունքում սկսել է բուժումը:

Տեղափոխված դեպք (ելք արված)

Հիվանդ, ով տեղափոխվել է մեկ հակատուբերկուլոզային կազմակերպությունից այլ կազմակերպություն և որի բուժման արդյունքներն հայտնի են:

գ) Ըստ բուժման կարգույթի (կատեգորիայի)

Կատեգորիա 1 կամ 3 - առաջնակի հայտնաբերված դեպքեր,

ա) 1-ի կատեգորիայում ընդգրկվում են`

- բոլոր առաջնակի մանրէազատող հիվանդները,

- թոքային ոչ մանրէազատող և արտաթոքային տուբերկուլոզի արտահայտված ձևերը

բ) 3-րդ կատեգորիայում ընդգրկվում են`

- թոքային (առանց մանրէազատման) և արտաթոքային տուբերկուլոզի փոքր ձևերը:

Կատեգորիա 2 - կրկնակի բուժվող բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային):

Կատեգորիա 4 - Բազմադեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդները: (Այս հիվանդները պետք է ունենան առանձին «Կատեգորիա 4» բուժման քարտ և գրանցվեն առանձին Կատեգորիա 4-ի հաշվառման մատյանում):

 

Հավելված 3

ՏՈՒԲԵՐԿՈՒԼԻՆԱՅԻՆ ՄԱՇԿԱՅԻՆ ՓՈՐՁ

Մանթուի մաշկային փորձը դրվում է նստած դիրքում, նախաբազկի ներսային մակերեսում ներմաշկային` նախապես մշակելով 700  սպիրտով: Ասեղի կտրվածքը դեպի վեր մտցվում է մաշկի վերի շերտերի մեջզուգահեռ մակերեսին: Կտրվածքի մաշկի մեջ մտցնելուն պես ներմուծվում է 0.1 մլ տուբերկուլինի լուծույթ: Ճիշտ ներմուծման դեպքում ներմուծման տեղում առաջանում է ոչ մեծ 7-8 մմ սպիտակ գույնի «լիմոնի կեղևի» տեսքով:

Փորձի արդյունքը գնահատվում է 72 ժամ հետո` քանոնով չափվում և գրանցվում է ձեռքի առանցքին ուղղահայաց ուղղությամբ ինֆիլտրատի չափերը միլիմետրերով: Արգելվում է օգտվել ջերմաչափի, միլիմետրային թղթի ռենտգենյան ժապավենի քանոնների սանդղակից:

Ռեակցիան գնահատվում է բացասական (չկա պապուլա կամ հիպերեմիա, ներարկման տեղում ծակելու ռեակցիա` 0-1 մմ), կասկածելի (2-4 մմ պապուլա, ինֆիլտրատի բացակայությամբ ցանկացած չափսի հիպերեմիա) կամ դրական (5 մմ-ից ավելի պապուլա կամ վեզիկուլա, լիմֆանգոիտ կամ նեկրոզ անկախ ինֆիլտրատի չափսից): Դրական ռեակցիան համարվում է թույլ դրական (5-9 մմ պապուլա), միջին ինտենսիվությամբ (10-14 մմ պապուլա), արտահայտված (15-16 մմ պապուլա), հիպերէրգիկ (17 մմ-ից ավելի պապուլա, վեզիկուլա, նեկրոզ, լիմֆանգոիտ):

1. Կեղծ դրական տուբերկուլինային մաշկային փորձ - կարող է լինել ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներով վարակը և ԲՑԺ պատվաստումը: Տուբերկուլոզային վարակի մասին են վկայում ներքոհիշյալ պատճառները`

մեծ չափերով ռեակցիան,

երկար ժամանակամիջոց է անցել ԲՑԺ պատվաստումից հետո,

անձը վերադարձել է տուբերկուլոզի առումով անբարենպաստ տարածքներից,

անձը շփվել է վարակիչ տուբերկուլոզով հիվանդի հետ,

ընտանիքի որևէ անդամի մոտ երբևէ արձանագրվել է տուբերկուլոզ հիվանդություն:

Կեղծ բացասական տուբերկուլինային մաշկային փորձ - կեղծ բացասական ռեակցիայի պատճառ կարող են լինել

անէրգիան (ՄԻԱՎ վարակակիրներ, քաղցկեղով և թույլ իմունային համակարգով այլ անձինք,

տուբերկուլոզով թարմ վարակվածությունը: Այսպիսի անձինք ենթարկվում են կրկնակի փորձավորման տուբերկուլոզի ազդեցությունից 10 շաբաթ հետո:

1) վաղ մանկական տարիք (6 ամսականից փոքր): Ենթակա են կրկնակի փորձավորման 6 ամսականից և տուբերկուլոզային ազդեցությունից 10 շաբաթ հետո:                                    

 

Հավելված 4

ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

1. (կետն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

2. Ընթացիկ ախտահանումը կատարում են մայրապետները բժշկի կամ բուժքրոջ հսկողությամբ, հիվանդների ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում, իսկ եզրափակիչ ախտահանումը՝ հիվանդասենյակից հիվանդների դուրս գրվելուց, ինչպես նաև ընթացիկ վերանորոգումից ու հիվանդասենյակների վերամասնագիտացումից հետո: Կատարում է հիվանդանոցի կամ բաժանմունքի անձնակազմը:

3. Հիվանդասենյակներում, միջանցքներում և այլ սենյակներում կատարվում է ամենօրյա խոնավ մաքրում (հատակը, կահույքը, ջեռուցման սարքերը և այլն) օրը 2 անգամ` օգտագործելով ախտահանիչ լուծույթներ: Բաժանմունքներում և հիվանդասենյակներում ընդհանուր և հիմնական մաքրումը կատարում են 7-10 օրը մեկ անգամ: Ախտահանիչ լուծույթով մաքրում են հատակը, դռները, պատուհանները, այլ առարկաները և մակերեսները: Հիվանդասենյակների մաքրումն իրականացվում է հիվանդների բացակայության պայմաններում: Ամենօրյա և հիմնական ծավալուն մաքրումը կատարվում է հատկապես բժշկական միջամտությունների սենյակներում:

4. Հիվանդասենյակները և միջանցքները մաքրելու համար նախատեսված մակնշված մաքրման գույքը (դույլ, լաթ, սպունգ և այլն) ախտահանվում են առանձին:

5. Վարակիչ հիվանդների բաժանմունքներում ախտահանման աշխատանքներն իրականացնող անձնակազմը կրում է դիմակ:

6. Հիվանդների խնամքի առարկաներն ու իրերն ախտահանվում են յուրաքանչյուր օգտագործումից հետո:

7. Կեղտոտ սպիտակեղենն ամեն օր հավաքվում է կափարիչով բաքի կամ դույլի մեջ, տեղափոխվում արտաձիգ օդափոխություն ունեցող սենյակ, ուր պահվում է տարողությունների մեջ, ապա տեսակավորվում և ուղարկվում է լվացքատուն, որից հետո սենյակը մաքրվում է և ախտահանվում ախտահանիչ լուծույթով:

8. Արտաթորանքներով աղտոտված սպիտակեղենն ախտահանվում է անմիջապես բաժանմունքում, առանձին տարողությունների մեջ, որից հետո թաց վիճակում տեղավորվում են պարկերի մեջ և ուղարկվում հիվանդանոցի լվացքատուն, որտեղ առանձին լվացվում է յուրաքանչյուր բաժանմունքի սպիտակեղենը, դրանց համար սահմանված ժամանակացույցով: Բազմապրոֆիլ հիվանդանոցների բաժանմունքներում սպիտակեղենի ախտահանման համար անհրաժեշտ սենյակ չլինելու դեպքում, թույլատրվում է սպիտակեղենի ախտահանումը կատարել անմիջապես հիվանդանոցի լվացքատանը՝ եռացնելով կամ ախտահանիչ լուծույթի մեջ ընկղմելով: Սպիտակեղենի ախտահանումից հետո լվացքատան սենյակն ախտահանվում է:

9. Կեղտոտ և մաքուր սպիտակեղենի տեղափոխումը կատարվում է առանձին: Կեղտոտ սպիտակեղենի տեղափոխման համար փոխադրամիջոցի առկայության դեպքում այն ախտահանվում է հիվանդանոցի ախտահանողի կամ վարակիչ բաժանմունքի հերթապահ մայրապետի կողմից, որի մասին կատարվում է գրանցում համապատասխան մատյանում:

10. Խաղալիքներն ախտահանվում են ամեն օր, հատուկ պիտակավորված ամանի մեջ եռացնելով և ախտահանիչ լուծույթով: Մանկական բաժանմունքում թույլատրվում է օգտագործել միայն նոր խաղալիքներ, որոնք պատրաստված են ռետինից, պլաստմասսայից կամ փայտից և հեշտ լվացվում ու ախտահանվում են: Խաղալիքներն առանց նախնական ախտահանման չեն վերադարձվում ծնողներին, հարազատներին և այդ մասին նախօրոք տեղյակ է պահվում նրանց:

11. Ձեռքերի ախտահանման հիմնական եղանակը հոսող տաք ջրով և օճառով կրկնակի լվացումն է: Ձեռքերը չորացվում են ամեն օր փոխվող անհատական սրբիչով: Ձեռքերը, խիստ կեղտոտող բոլոր միջամտություններից հետո, սրբում են քլորամինի 0,5%-անոց լուծույթով թրջած բամբակյա վիրախծուծով (տամպոնով), հետո լվանում՝ ձեռքի օճառով: Հատուկ ուշադրություն են դարձվում եղունգատակերի վրա, եղունգները հաճախ կտրվում են:

(12-17-րդ կետերն ուժը կորցրել են 05.04.16 N 11-Ն)


 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

ՏԱՐԲԵՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ԻՐԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՁԵՌՔԵՐԻ, ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԱՐԿՄԱՆ ԴԱՇՏԵՐԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉՆԵՐ

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5

 

ԼՈՒԾՈՒՅԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6

 

ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՌՔՈՎ

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7

 

ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

(աղյուսակն ուժը կորցրել են 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 8

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴ (ՋՐԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ, ՃՆՇՄԱՆ ՏԱԿ)

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 9

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ (ՉՈՐ ՏԱՔ ՕԴ)

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 10

 

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ

(քիմիական պատրաստուկների)

(աղյուսակն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն) 

 

 

 

Հավելված 5

 

ՇՓՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ` ԸՍՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ

 

Տեղակայում

Մանրէաբանություն

Գործողություն

Առաջնահերթություն

Թոքային

խորխ քսուք +
ցանքս +

իրականացնել շփման հետազոտություն

բարձր

Թոքային

խորխ քսուք +
ցանքս` ընթացքի մեջ

իրականացնել շփման հետազոտություն (եթե ցանքսը ՏԲ չէ և կլինիկորեն բացառվում է ՏԲ, դադարեցնել)*

բարձր

Թոքային

խորխ քսուք -
ցանքս`+

իրականացնել շփման հետազոտություն **

ավելի ցածր, քան խորխ+

Թոքային

խորխ քսուք -
ցանքս` ընթացքի մեջ

իրականացնել շփման հետազոտություն, եթե կա խիստ կասկած (եթե ցանքսը ՏԲ չէ և կլինիկորեն բացառվում է ՏԲ, դադարեցնել) ***

ավելի ցածր, քան խորխ+

Թոքային

խորխ քսուք -
ցանքս`-

չիրականացնել շփման հետազոտություն, եթե
ՏԲ-ն բացառվում է

ցածր, եթե «կլինիկական ՏԲ» է

Արտաթոքային

 

Թոքային ՏԲ-ն ժխտված է

Չի իրականացվում

 

* ՏԲ հիվանդությամբ մանկահասակ երեխաները հազվադեպ են լինում մանրէազատ, և շփման հետազոտություն նրանց համար չի իրականացվում: Սակայն թոքային ՏԲ հիվանդությամբ մանկահասակ երեխաները պետք է գնահատվեն վարակելիության համար և շփման հետազոտությունը կարող է արդարացվել որոշակի պայմաններում։

** Շփման հետազոտությունը չի իրականացվում ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների կողմից հարուցված հիվանդության դեպքում։

*** Խիստ կլինիկական կասկածը վերաբերում է հիվանդին, ով ունի ախտանշաններ և ՏԲ հիվանդության կայուն ռենտգենաբանական հայտնաբերումներ (և չկան այլ ախտորոշումներ` հաշվի առնելով այդ հայտնաբերումները):

 

Հավելված 6

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ

1. Մարզ___________________ Տարածաշրջան______________________

2. Նույնականացման համար_______________________________________

3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ ______________________________

4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում _________________________

5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ _______________________

 

I. Ը ն դ հ ա ն ու ր  տ վ յ ա լ ն ե ր

 

1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն ______________________________

2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան թիվ, ամիս, օր)

_______________________________________________________

3. Սեռ __________________________________________________

4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)

5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ___________________________________

6. Բնակավայրի հասցե __________________________________________

մարզ, տարածք, բնակավայր

 

7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական կազմակերպության կամ դպրոցի անվանում) _______________________________

8. Մասնագիտություն___________________________________________

9. Վերջին հաճախման ամսաթիվ ____________________________________

10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ __________________________________

11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ _______________________

12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն____________________

________________________________________________________

13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր ________________________________

14. Հոսպիտալացման փոխադրամիջոց _________________________________

15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ _______________________

16. Հիվանդի գանգատներ ________________________________________

17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած), ամսաթիվ

 

II. Հ ի վ ա ն դ ու թ յ ա ն  պ ա տ մ ու թ յ ու ն

 

Հիվանդության պատմության համար __________________________________

1. Ախտանշաններ (ընդգծել)

Խորխարտադրություն

Քաշի կորուստ

Արյունախխում

Ջերմություն

Ընդհանուր թուլություն

Գիշերային քրտնարտադրություն

Կրծքավանդակի ցավեր

Շնչահեղձություն

Ախորժակի կորուստ

2. Բուժման սկիզբ, ամսաթիվ ______________________________________

3. Բուժման կատեգորիա` I, II, III ____________________________________

4. Բուժման ռեժիմ

Սկզբնական փուլ ________________________________________

Պահպանողական փուլ ___________________________________

5. Հիվանդը դու՞րս է եկել արդյոք հանրապետությունից (բնակավայրից) մինչև հիվանդանալը (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

6. Եթե այո, մեկնելու ամսաթիվ ______________ վայր ___________________

տևողությունը ______________________________:

7. Հիվանդն ունի՞ արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

 

Տվյալներ պատվաստման մասին

 

ԲՑԺ պատվաստանյութի դեղաչափեր

Դեղաչափ

 I  

 II 

 III 

Նկատառում` 7 տարեկան երեխաների համար հետպատվաստումային սպիի առկայություն

Ամսաթիվ

       

ԲՑԺ պատվաստանյութի
սերիան

     

 

Դեպքի դասակարգում` նշել

1) Թոքային դեպք

Թոքային նոր դեպք` դրական քսուքով

Թոքային նոր դեպք` բացասական քսուքով

Ախտադարձ

Բուժման անբարեհաջող ելք

Ռեժիմի խախտումով

Տեղափոխված (մուտք արված)

Այլ դեպք

2) Արտաթոքային դեպք

 

III. Լ ա բ ո ր ա տ ո ր  հ ե տ ա զ ո տ ու թ յ ու ն ն ե ր

 

1. Խորխի բակտերիոսկոպիա

Ամսաթիվ

Արդյունքներ

1.1 Խորխի 1-ին հետազոտություն

   

1.2 Խորխի 2-րդ հետազոտություն

   

1.3 Խորխի 3-րդ հետազոտություն

   

2. Նմուշի ցանքս

   

2.1 Զգայունությունը հակատուբերկուլոզային դեղամիջոցների նկատմամբ

Իզոնիազիդ

   

Ռիֆամպիցին

   

Պիրազինամիդ

   

Էթամբութոլ

   

Ստրեպտոմիցին

   

Այլ` նշել

   

3. Ռենտգենաբանական
հետազոտություն

   

4. Տուբերկուլինային մաշկային թեսթ

   

5. Այլ հետազոտություններ (մեզ և այլն )

   

 

IV. Օ ջ ա խ ի  ն կ ա ր ա գ ր ու թ յ ու ն

 

1. Բնակարանային պայմաններ (ընդհանուր բնակարան, առանձնատուն, հանրակացարան, վարձով բնակարան և այլն)` նշել _______________________________

_________________________________________________

2. Կոնտակտավորների թիվ____________________________________

3. Հիվանդացման դեպքեր մանկական նախադպրոցական կազմակերպությունում (դպրոց) անվանում ______________________________________ դեպքերի թիվ ________________ քանի խումբ (դասարան) է ընդգրկվել _____________խմբում (դասարան) եղած երեխաների թվաքանակը__________________

 

V. Վ ա ր ա կ ի  ա ղ բ յ ու ր, ն պ ա ս տ ո ղ  գ ո ր ծ ո ն ն ե ր

 

1. Վարակի հավանական աղբյուր (ազգանուն, անուն, հայրանուն)______________

______________________________________________________

2. Հասցե _____________________________________________

3. Երբ է հիվանդացել (ամսաթիվ) ________________________________

4. Նույնականացման համար/տուբերկուլոզի հաշվառման համար ______________

_____________________________________________________

5. Շփման ամսաթիվ և վայր ____________________________________

6. Ախտորոշում ____________________________________________

Ռիսկի գործոններ (շնչառական օրգանների հաճախ կրկնվող սուր և քրոնիկ բորբոքումներ, շաքարախտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, հարբեցողություն, թմրամոլություն, հոգեկան հիվանդություն և այլն)`

_______________________________________________________

_______________________________________________________

 

1. Օջախում ձեռնարկվող միջոցառումներ

Հսկողություն օջախում հիվանդի հետ շփում ունեցող անձանց նկատմամբ

Ազգանուն, անուն, հայրանուն

Տարիք

Հասցե

Աշխատանքի վայր, պաշտոն (մանկական կազմակերպու-թյուն)

Պատվաս-տումային կարգա-վիճակ

Լաբորատոր հետազո-տության ամսաթիվ և արդյունք

Իրականացված միջոցառուներ (ֆլյուորոգրաֆիա, ռենտգեն. քիմիականխարգելում, տուբերկուլինային թեսթ և այլն)

Դիտարկ-ման ժամկետ

Դիտարկման արդյունք

առողջ

հիվանդ/ նույնա-կանաց-ման համար

                   
                   
                   
                   

     

    I. Պահպանողական փուլի ավարտին դեպքի վերջնական դասակարգում` ըստ բուժման արդյունքների (նշել)

    1. Բուժված

    2. Բուժումն ավարտած

    3. Բուժման անբարեհաջող ելք

    4. Մահացած

    5. Ռեժիմի խախտումով

    6. Տեղափոխված (ելք արված)

    7. Տուբերկուլոզը ժխտված

     

    Լրացուցիչ տեղեկատվություն

    ________________________________________________________

    ________________________________________________________

    ________________________________________________________

    ________________________________________________________

     

    Եզրակացություն _____________________________________________

    ________________________________________________________

    ________________________________________________________

    ________________________________________________________

    ________________________________________________________

     

    Հետազոտություն կատարող

    համաճարակաբան

    ________________________________________________________

    (անուն, ազգանուն, ստորագրություն)

     

     

     

    Հավելված 7


    ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԵՆՔԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

     

    Սենքեր

    Մակերեսը (մ2) ըստ հիվանդանոցի մահճակալների թվի

     

    մինչև 100

    101-200

    1. Նախասրահ-սպասասրահ

    12

    18

    2. սանհանգույց նախասրահում

    3

    3

    3. տեղեկատվական

    6

    6

    4. Հիվանդի իրերի ժամանակավոր պահպանման սենք

    -

    4

    5. Սանթողարան` ցնցուղարան հանդերձարանով

    12

    12

    5. Դիտողական առանց գինեկոլոգիական բազկաթոռի

    12

    12

     6. Անձնակազմի զուգարան

    -

    3

    7. Անձնակազմի սենք

    -

    8

    8. Մաքուր սպիտակեղենի պահպանման սենք

    4

    4

    9. Անձնակազմի սանթողարան
    ա/ Տնային և աշխատանքային արտահագուստի զգեստապահարան
    բ/ Ցնցուղարան-հանդերձարանով

    4
    3

    4
    3

    10. Ինֆեկցված սպիտակեղենի և անկողնային պարագաների ժամանակավոր պահպանման սենք (ընդունարանից դեպի դուրս առանձին մուտքով)

    4

    4

    11. Ընդունման-դիտողական բոքս

    16

    16

     

    Հակատուբերկուլոզային հիվանդանոցի հիվանդասենյակային բաժանմունքի առաջարկվող սենքերի կազմը և մակերեսները

     

    Հիվանդասենյակային բաժանմունք

    1 մահճակալի մակերեսը մ2

    Բժշկի աշխատասենյակ

     

    Բաժնի վարիչի սենյակ

     

    Հերթապահ բուժքրոջ կետ

    10

    Քույր-տնտեսուհու սենք

    12

    Ավագ բուժքրոջ սենյակ` դեղորայքի պահման տեղով

    6

    Միջամտությունների սենյակ

    10+6

    Անձնակազմի սանթողարան և աշխատանքային հագուստի պահարան

    12

    Անձնակազմի անձնական հիգիենայի սենք

    12

    Անձնակազմի սենք

    1 մ2 1 հոգու համար, բայց ոչ պակաս 6 մ2

    Բուֆետ

    18

    Մաքրման պարագաների և ախտահանիչ նյութերի պահման սենք

    10

    Կեղտոտ սպիտակեղենի տեսակավորման և ժամանակավոր պահպանման սենք

    12

    Մաքուր սպիտակեղենի պահեստ

    4

    Պետքանոթների լվացման, վարակազերծման, մոմլաթների լվացման և չորացման սենք

    4

    Զուգարան` 1 զուգարանակոնքի համար

    4

    Հոգնայի սենք

    8

     

    Լվացքատան համար առաջարկվող սենքերի կազմի և դրանց տարածքների մակերեսները

     

    Սենքի անվանումը

    Մակերեսը մ2 

    Կեղտոտ սպիտակեղենի ընդունման, տեսակավորման սենք

    12

    Լվացման արտադրամաս

    18

    Չորացման, արդուկման արտադրամաս

    15

    Սպիտակեղենի տեսակավորման, վերանորոգման, փաթեթավորման և պահպանման արտադրամաս

    8

    Սպիտակեղենի բացթողում

    4

    Լվացող միջոցների պահեստ

    4

     

    Փափուկ գույքի (վերմակ, ներքնակ, բարձ), վերնահագուստների, հիվանդի իրերի ախտահանման համար ախտահանման խցիկի առաջարկվող սենքերի կազմը և մակերեսները

     

    Սենք

    Մակերես` մ2

    1. Անկողնային պարագաների ընդունման և տեսակավորման սենք

    5

    2. Կենսաբանական նյութերով աղտոտված անկողնային պարագաների պահեստ

    4

    3. Ախտահանման խցի հարակից սենքեր`
    ա) բեռնման մասի սենք
    բ) բեռնաթափման մասի սենք

    3
    3

    4. Ախտահանված անկողնային պարագաների պահեստ

    5

    5. Անկողնային պարագաների բացթողման սենք

    5

     

     

    Հավելված 8

     

    ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ ԿԱԽՎԱԾ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

     

    Մաք-րու-
    թյան
    դասը

    Սենքի անվանումը

    Սանիտարամանրէաբանական ցուցանիշները

    3 օդում մանրէների ընդհանուր քանակը
    (ԳԱՄ մ3)

    3  օդում Staphy-lococcսs aսreսs
    գաղութների քա-
    նակը
    (ԳԱՄ մ3)

    3 օդում
    բորբոսասնկերի և խմորասնկերի քանակը

    մինչ աշխա-տելը

    աշխա-տանքի ժամա-նակ

    մինչ աշխա-տելը

    աշխա-տանքի ժամանակ

    մինչ աշխա-տելը

    աշխա-տանքի ժամա-նակ

    Արտա-
    կարգ
    մաքուր

    Վիրահատարաններ

    Ոչ ավելի
    200

    Ոչ ավելի
    200

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Մաքուր

    պրոցեդուրային սենքեր, վիրակապարաններ

    Ոչ ավելի
    500

    Ոչ ավելի
    750

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Պայ-
    մանա-
    կան
    մաքուր

    Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներ,
    վիրահատարաններին կից միջանցքներ, հիվանդի զննման սենյակներ, օրդինատորների, մաքուր սպիտակեղենի պահպանման սենքեր

    Ոչ ավելի
    750

    Ոչ ավելի
    1000

    Չպետք է
    լինի

    Ոչ ավելի
    2

    Չպետք է
    լինի

    Չպետք է
    լինի

    Կեղ-
    տոտ

    Վարչական շենքերի միջանցքներ և սենքեր, սանիտարակ. սենքեր, զուգարաններ, կեղտոտ սպիտակեղենի և թափոնների ժամանակավոր պահպանման սենքեր

    Չի նորմ-
    վում

    Չի նորմ-վում

    Չի նորմ-վում

    Չի նորմ-վում

    Չի նորմ-վում

    Չի նորմ-վում

     

     

    Հավելված 9

     

    ՍՆԴԻԿԻ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՆԴԻԿԱՏՈՐԱՅԻՆ ԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

     

    Ապակյա թասի մեջ (քարշիչ պահարանի ներքո) լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1 օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելցնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50 մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10 մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով՝

     

    Ներկման սկիզբը

    Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա

    15 րոպե հետո

    0.7 մգ/մ3

    20

    0.3

    50

    0.2

    70

    0.1

    90

    0.05

    180

    0.03

    1140 /1 օր/

    0.01

     

    ԴԵՄԵՐԿՈՒՐԻԶԱՑՆՈՂ լուծույթի պատրաստումը

     

    1 լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200 գր քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800 մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:


     

    Հավելված 10

     

    ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՄԲ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

     

    1. Սենքերի օդի և մակերեսների մանրէասպան ճառագայթմամբ վարակազերծման արդյունավետության գնահատման չափորոշիչները.

    Սենքերի ՈՒՄ մանրէասպան ճառագայթմամբ վարակազերծման արդյունավետությունը գնահատվում է ճառագայթման ազդեցությամբ օդի, մակերեսների, սարքավորումների մարէային աղտոտվածության աստիճանի իջեցմամբ, կամ ճառագայթումից առաջ և հետո մանրէային աղտոտվածության գնահատմամբ: Երկու ցուցանիշներն էլ համադրվում են նորմատիվներով:

    2. Օդի մանրէային աղտոտվածության հետազոտություն.

    Օդի մանրէաբանական հետազոտությունը նախատեսում է 1 մ3  օդում միկրոօրգանիզմների ընդհանուր թվի և ոսկեգույն ստաֆիլոկոկի որոշումը: Նմուշառումը իրականացվում է ասպիրացիոն մեթոդով` Կրոտովի սարքի միջոցով: Միկրոօրգանիզմների ընդհանուր թվի որոշման համար Կրոտովի սարքով 1 րոպեում 25 լիտր արագությամբ անց է կացվում 100 լիտր օդ, իսկ ոսկեգույն ստաֆիլոկոկի համար 250 լիտր: 1 մ3 օդում միկրոօրգանիզմների ընդհանուր թվի որոշման համար նմուշառումը կատարվում է 2%-ոց սնուցող ագարի վրա: 37 0C ջերմաստիճանում 24 ժամ ցանքսերի ինկուբացիայից հետո կատարում են աճած գաղութների հաշվարկ և վերահաշվարկում են 1 մ3 օդի համար: 1 մ3 օդում ոսկեգույն ստաֆիլոկոկի որոշման համար նմուշառումը կատարվում է դեղնուցաաղային ագարի վրա: 370C ջերմաստիճանում 24 ժամ ցանքսի ինկուբացիայից հետո կասկածելի գաղութները հետազոտվում են համաձայն գործող հրահանգների:

    Ասեպտիկ պայմաններ պահանջող սենքերերում, օդի մանրէային աղտոտվածության հետազոտության համար կարող է օգտագործվել սեդիմենտացիոն մեթոդը: Այս մեթոդի համար աշխատանքային սեղանին դրվում է 2%-ոց սնուցող ագարով 2 Պետրիի թաս և դրանք բացվում են 15 րոպե ժամանակով: Ցանքսերը ինկուբացնում են 370C ջերմաստճանում` 48 ժամ: Թասի վրա 3 գաղութից ոչ ավելի աճի դեպքում օդի մանրէային աղտոտվածությունը համարվում է թույլատրելի:

    3. Սենքերի և սարքավորումների մակերեսների մանրէային աղտոտվածության հետազոտություն.

    Սենքերի և սարքավորումների մակերեսների մանրէային աղտոտվածության հետազոտությունը նախատեսում է Enterrobacteriacae, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa ընտանիքի միկրոօրգանիզմների հայտնաբերում: Մակերեսներից նմուշառումը կատարվում է լվացուկի մեթոդով: Լվացուկը վերցվում է 100 սմ2 մակերեսից: Մակերեսը մանրակրկիտ տրորվում է փայտիկի վրա փաթաթված ստերիլ բամբակի խծուծով, որը տեղադրված է 5 մլ սրվակի մեջ: Նմուշառումից հետո խծուծը տեղադրվում է նույն սրվակի մեջ: Ոսկեգույն ստաֆիլոկոկի հայտնաբերման համար յուրաքանչյուր վերցված նմուշից խոնավ խծուծից անմիջապես ցանքս է կատարվում դեղնուցաաղային ագարով Պետրիի թասի վրա, որից հետո 0,5 մլ լվացուկային հեղուկը ցանում են 6,5% նատրիումի քլորիդ պարունակող 0,5 մլ արգանակում: Enterrobacteriacae և Pseudomonas aeruginosa հայտնաբերման համար մանրէազերծված 1%-ոց պեպտոնաջրով սրվակներից ցանքս է կատարվում Էնդոյի միջավայրի վրա, որը ինկուբացվում է 37 0C ջերմաստճանում 18-20 ժամ: Հետագա հետազոտությունները կատարվում են գործող հրահանգների համաձայն: Բորբոսասնկերի վրա ՈՒՄ մանրէասպան ճառագայթումով վարակազերծման արդյունավետության գնահատման հետազոտությունները կատարվում են Սաբուրոյի միջավայրի վրա:

     

    Մանրէասպան ճառագայթիչի գրանցման ԵՎ հսկման մատյան

     

    1. Մատյանի նպատակը և վարման կարգը

    1.1 Մատյանը մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքավորման աշխատունակությունը և անվտանգությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ է:

    1.2 Մատյանում գրանցվում են բուժկանխարգելիչ կազմակերպությունում շահագործվող բոլոր մանրէասպան ճառագայթիչ սարքավորումները:

    1.3 Մատյանի պահպանման և ճիշտ վարման պատասխանատվությունը կրում է բուժկանխարգելիչ կազմակերպության տնօրինությունը:

    2. Մատյանը բաղկացած է երկու մասից.

    2.1 Սենքի անվանումը, ծավալը, համարը, տեղակայման վայրը.

    2.2 Մանրէասպան ճառագայթիչ սարքավորումը շահագործման ընդունելու ակտի համարը և ամսաթիվը.

    2.3 Վարակազեծման համակարգը (ճառագայթիչ կամ ներհոս-արտաձիգ օդափոխման համակարգ).

    2.4 Անհատական պաշտպանիչ միջոցների առկայությունը.

    2.5 Վարակազերծման պայմանները (մարդկանց ներկայությամբ կամ բացակյությամբ).

    2.6 Ճառագայթման տևողությունը և ռեժիմը (անընդմեջ կամ կրկնվող կարճաժամկետ: Ճառագայթման սեանսների միջև ընդմիջումները).

    2.7 Վարակազերծվող օբյեկտը (օդ կամ մակերես, կամ երկուսն էլ).

    2.8 Միկրոօրգանիզմի տեսակը (սանիտարացուցադրական կամ այլ).

    2.9 Լամպերի փոխման ժամկետը։

    3. Մատյանի երկրորդ մասում գրանցվում են մանրէասպան ճառագայթիչ սարքավորումներին վերաբերող ստորև բերվող աղյուսակում տրված հետևյալ ցուցանիշները.

    Սենքի անվա-
    նումը և դասը

    Ստուգ-
    ման ամսա-թիվը

    Մանրէասպան ազդեցության արդյունավե-տությունը %

    Օզոնի կոնցենտրացիան
    մգ/մ3

    Սնդիկի պարունակու-
    թյունը
    մկգր/մ3

    Ճառագայթվա-ծությունը
    աշխատատեղում Վտ/մ2

    Նորմա

    Փաստացի

    Նորմա

    Փաս-տացի

    Նորմա

    Փաս-տացի

    Նորմա

    Փաս-տացի

                       

     

     

    Հավելված 11

     

    ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱՌՈՒՄՈՎ ՌԻՍԿԻ ԽՄԲԵՐ

     

    1) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներ,

    2) նարկոլոգիական (թմրամոլներ, ալկոհոլամոլներ) և հոգեբուժական դիսպանսերներում հաշվառվածներ,

    3) տուբերկուլոզային վարակի աղբյուրի հետ, մանրէազատ չբուժվող հիվանդի, դեղորայքակայուն հիվանդի սերտ կենցաղային և մասնագիտական շփում ունեցող անձինք (հիվանդի մոտ բացիլազատման դադարեցումից հետո և մահվան կամ տեղափոխվելու դեպքում ևս մեկ տարի տևողությամբ),

    4) վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածություն,

    5) տուբերկուլոզի շարունակական հսկողության ենթակա անձինք,

    6) անձինք, որոնք բուժվել են տուբերկուլոզից և թոքերում ունեն մնացորդային երևույթներ` հիվանդության բացահայտումից հաշված երեք տարի տևողությամբ,

    7) կալանավորված անձինք և դատապարտյալները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բուժական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» 2006թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման,

    8) շնչառական, ստամոքս-աղիքային (ստամոքս-աղիքային համակարգի ոչ սպեցիֆիկ հիվանդություններ, խոցային հիվանդություն), միզասեռական համակարգերի օրգանների ոչ սպեցիֆիկ քրոնիկ հիվանդություններով, խոցային հիվանդությամբ հիվանդները,

    9) շաքարային դիաբետով հիվանդները,

    10) անձինք, որոնք ստանում են կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում,

    11) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

    12) տուբերկուլոզի ծանր բեռով երկրներում (ցանկը տրամադրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից) 3 ամսից ավելի արտագնա աշխատանքից վերադարձած անձինք,

    13) միգրանտները, փախստականները, հարկադիր տեղաշարժվողները,

    14) ծերանոցների, մանկատների և սոցիալական օգնության կազմակերպությունների բնակիչները, որոնք չունեն որոշակի բնակության վայր և զբաղմունք,

    15) ստացիոնարներում թոքային ախտաբանությամբ բոլոր հիվանդները,

    16) սիլիկոզ,

    17) քաղցկեղի որոշակի տեսակներ` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ,

    18) ծանր երիկամային հիվանդություններ,

    19) քաշի անկում` նորմայից 10% և ավելի և այլն):


     

    Հավելված 12

     

    ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     

    ___________________________________

    կազմակերպության անվանումը

     

     

     

    Բժշկական փաստաթուղթ

     

    Մ Ա Տ Յ Ա Ն

     

    վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների հաշվառման

     

     

     

    Սկիզբ «___»200 թ. 

    Վերջ«__» 200 թ.

     

     

    Վարակիչ և մակաբուծային հիվանդության անվանում ___________________________________

     

    N

    Հեռա-
    խոսով հաղորդ-
    ման (ընդուն-
    ման) ամսա-
    թիվ
    և ժամ
    և առաջ-
    նային
    շտապ հաղորդ-
    ման ուղարկ-
    ման
    (ստաց-
    ման) ամսա-
    թիվ.
    (ով է ուղար-
    կել),
    (ով է ընդունել)

    Հաղոր-
    դում ուղարկող բուժ-
    կան-
    խար-
    գելիչ
    կազմա-
    կերպութ-
    յան
    անվա-
    նում

    Ա. Ա. Հ.

    Տարիք
    (մինչև 3տ երեխա-
    ների համար նշել ծնվելու ամսա-
    թիվը և տարին)

    Հասցե
    քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն.

    Աշխա-
    տանքի
    վայրի, նախա-
    դպրո-
    ցական,
    դպրո-
    ցական կազմա-
    կերպութ-
    յան
    անվանում (խումբ,  դասարան),
    վերջին հաճախ-
    ման
    ամսա-
    թիվ

    Առաջին անգամ դիմելու ամսա-
    թիվ

    Հիվան-
    դանա-
    լու
    ամսա-
    թիվ

    Ախտո-
    րոշման
    և դրա հաս-
    տատ-
    ման
    ամսա-
    թիվ

    Հոսպի-
    տալաց-
    ման
    տեղ և ամսա-
    թիվ

    Փոփոխ-
    ված (ճշտված)
    ախտո-
    րոշում
    և դրա
    հաս-
    տատ-
    ման ամսա-
    թիվ

    Համա-
    ճարա-
    կաբա-
    նական
    հետա-
    զոտութ-
    յան
    ամսա-
    թիվ,
    հետա-
    զոտողի ազգա-
    նուն

    Հիվան-
    դության
    մասին
    հաղորդում
    (հիվանդի մշտական բնակության նախա-
    դպրո-
    ցական, դպրոցա-
    կան,
    աշխա-
    տանքի
    վայրի
    ՊՀՀ տես-
    չության տարած-
    քային կենտրոն-
    ներ)

    Լաբո-
    րատոր հետա-
    զոտութ-
    յուն-
    ներ, արդ-
    յունք

    Ծանո-
    թութ-
    յուն-
    ներ

    1

    2

    3

    4

    5

    6

    7

    8

    9

    10

    11

    12

    13

    14

    15

    16

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

     

    Հավելված 13

     

    ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ-ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

     

    1. Հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող կաբինետների մասնագետների կողմից կազմակերպվող սանիտարահակահամաճարակային միջոցառումներ.

    1) օջախի առողջացուցիչ միջոցառումների ծրագրի մշակում` պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի համաճարակաբանի հետ համաձայնեցված, օջախի շարունակական հսկողություն

    2) հիվանդի հոսպիտալացում (ըստ ցուցման) և բուժում

    3) հիվանդի մեկուսացում օջախի սահմաններում` եթե հոսպիտալացումը անհրաժեշտ չէ

    4) հիվանդի հետ շփման մեջ եղած երեխաների մեկուսացում, անհրաժեշտության դեպքում` առողջարանային բուժման կազմակերպում

    5) կոնտակտավորների կանխարգելիչ բուժման կազմակերպում

    6) հիվանդի և ընտանիքի անդամների բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում

    7) կոնտակտավորների հետազոտությունների կազմակերպում և դինամիկ հսկողություն

    8) ըստ օջախի բնութագրի և օջախում կատարվող միջոցառումների քարտի շարժընթաց վարում և գրանցում

    9) օջախի հսկողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացում

     

    2. Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից կազմակերպվող կանխարգելիչ և հիգիենիկ-հակահամաճարակային միջոցառումներ.

    1) համաճարակային օջախի սահմանների որոշում առաջին հետազոտության ժամանակ

    2) առողջացուցիչ միջոցառումների ծրագրի մշակում ֆթիզիատրի հետ համատեղ

    3) համապատասխան հաշվառման և հաշվետվության ձևերի վարում

    4) աջակցություն ֆթիզիատրին օջախում հակահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումների կազմակերպման հարցում

    5) օջախի դինամիկ շարունակական հսկողության գործընթացի վերահսկում, համաճարակաբանական վտանգավորության խմբի փոփոխման դեպքում միջոցառումների ցանկում պահանջվող լրացումների և փոփոխությունների կատարում

    6) հակահամաճարակային բոլոր միջոցառումների ժամանակին, որակյալ և ամբողջական կատարման հսկողություն

    7) տարածքում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի վերլուծություն, աշխատանքների արդյունավետության գնահատում ֆթիզիատրի հետ համատեղ

    (հավելվածը խմբ., փոփ. 05.04.16 N 11-Ն)