Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.109
Принят
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
21.04.2016
Подписан
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
21.04.2016
Дата вступления в силу
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10116134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

21 ապրիլի 2016 թ.
ք. Երևան

N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը և ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանով հաստատված 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 13-րդ կետում «85» թվից առաջ լրացնել «20 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում`» բառերը:

2) 17-րդ կետում «85» թվից առաջ լրացնել «20 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում`» բառերը:

2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

Տնօրեն

Գ. Կուտոյան