Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2016-22.03.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.103
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.04.2016
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.04.2016
Дата вступления в силу
12.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2016 թ.
ք. Երևան

N 126-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն հրամանի հավելված 1-ում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) հավելվածի`

ա) 9-րդ կետում «համապատասխան որոշում» բառերից հետո լրացնել «միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին» բառերը,

բ) 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Եթե Հանձնաժողովը միջնորդագիրը մերժելու մասին որոշումն ընդունել է` հաշվի առնելով դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ապա նույն հարցով կրկին միջնորդագիր ներկայացնելիս, դրան կցվում է որոշման կայացման օրվանից հետո` դատապարտված անձի «Վարքի գնահատման թերթիկում» հերթական եռամսյակի գնահատումների հիման վրա կազմված բնութագիրը»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Հովհաննիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան