Գլխավոր տեղեկություն
Номер
N 715-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2015.12.30/8(75) Հոդ.356.5
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
11.12.2015
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
11.12.2015
Дата вступления в силу
08.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615490

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 715-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Երևանի բուսաբանական այգու և Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Կովկասյան լուսան. Lynx lynx dinniki» և «Արոսենի Հայաստանի. Sorbus hajastana» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների.

 

2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. «Նեմեսիս» գործողության մասնակիցներ թեմային նվիրված «NEMESIS. գործողություն. operation. ՆԵՄԵՍԻՍ. «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. OPERATION «“NEMESIS”» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի.

 

3) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Շքանշաններ և մեդալներ թեմային նվիրված «ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՕԳՈՒՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ. FUND-RAISING FOR THE GENOCIDE SURVIVORS» և «ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՕԳՈՒՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ. FUND-RAISING FOR THE GENOCIDE SURVIVORS» 2 նամականիշով 2 գեղաթերթիկի, համաձայն N 4 և N 5 հավելվածների:

 

2.Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Երևանի բուսաբանական այգու և Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 75-ամյակը թեմային նվիրված «Կովկասյան լուսան. Lynx lynx dinniki» և «Արոսենի Հայաստանի. Sorbus hajastana» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

 

2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. «Նեմեսիս» գործողության մասնակիցներ թեմային նվիրված «NEMESIS. գործողություն. operation. ՆԵՄԵՍԻՍ. «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. OPERATION «“NEMESIS”» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 360 դրամ, տպաքանակը` 20 000 հատ.

 

3) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Շքանշաններ և մեդալներ թեմային նվիրված «ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՕԳՈՒՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ. FUND-RAISING FOR THE GENOCIDE SURVIVORS» և «ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՕԳՈՒՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ. FUND-RAISING FOR THE GENOCIDE SURVIVORS» 2 նամականիշով 2 գեղաթերթիկը, սահմանելով յուրաքանչյուր նամականիշի անվանագինը` 280 դրամ, յուրաքանչյուր գեղաթերթիկի տպաքանակը` 20 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Գ. Բեգլարյան

Հաստատված է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 11-ի 
թիվ 715-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9034

Հաստատված է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 11-ի 
թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9035

 

Հաստատված է

Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 11-ի 
թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9040

 

Հաստատված է

Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 11-ի 
թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9046

Հաստատված է

Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 11-ի 
թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9047