Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.102
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.04.2016
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.04.2016
Дата вступления в силу
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2016 թ.

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 804, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 21-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 03-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 25-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 14-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 48-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլխի 4.6 կետը,

2) 4-րդ գլխի 4.7. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.7. Գեղեցկության սրահներում կիրառվող գործիքների ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի` 4-րդ բաժնի 19-րդ գլխի 227-րդ կետը, 4-րդ բաժնի 20-րդ գլուխը, Հավելված 4-ի 1-ին, 12-17-րդ կետերը, Հավելված 4-ի Աղյուսակներ 1-10-ը,

2) Հավելվածի 4-րդ բաժնի 15-րդ գլխի 192-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«192. Բժշկական արտադրատեսակի ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների»։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման N 3.1.6.-011-09 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 03-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ բաժնի գլուխ 2-ի 12-րդ կետը, 6-րդ բաժնի` 12-րդ գլխի 133-135-րդ կետերը, 13-րդ գլխի 140, 143, 144 կետերը, 16-րդ գլխի 154-158-րդ, 168-178-րդ կետերը, 17-րդ գլուխը, հավելված 2-ը:

2) Հավելվածի 6-րդ բաժնի 16-րդ գլխի 164-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«164. Բժշկական արտադրատեսակի ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի` 8-րդ գլուխը, հավելված 3-ը

2) 7-րդ գլխի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակի ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքները իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների»:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի ««Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-027-2013 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 15-ի N 348 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները

1) Հավելված 1-ի 4-րդ բաժնի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքներն իրականացվում են համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի պահանջների»:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 48-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ուժը կորցրած ճանաչել Հավելվածի աղյուսակներ 7, 8-ը,

2) հավելվածի 8-րդ գլխի 62-րդ կետից հետո լրացնել նոր 62.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«62.1 Կախված նրանից, թե մանրէազերծման տուփում բժշկական իրերը փաթեթավորված են, թե ոչ, դրանց պահպանման տևողությունը կազմում է.

1) ցանկացած տեսակի մանրէազերծման տուփում, այն բացելուց հետո մանրէազերծ բժշկական իրերը պահվում են մինչև 24 ժամ,

2) չբացված` առանց ֆիլտրի մանրէազերծման տուփում - 72 ժամ,

3) չբացված` ֆիլտր ունեցող մանրէազերծման տուփում - 21 օր,

4) առանց փաթեթավորման մանրէազերծման տուփում մանրէազերծված բժշկական իրերը դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա, որի օպտիմալ տևողությունը 6 ժամ է:

5) մանրէազերծ սեղանը պատրաստելուց անմիջապես հետո նշվում է պատրաստման ամիսը, ամսաթիվը, ժամը»,

3) հավելվածի 7-րդ գլխի 44-րդ կետից «(կախված ձեռքային կամ մեքենայացված` համաձայն օգտագործվող սարքի շահագործման հրահանգի) եղանակներով` համաձայն հավելվածի աղյուսակներ 7-ի և 8-ի:» բառերը հանել,

4) հավելվածի 9-րդ գլխի 73-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,

5) հավելվածի 79-րդ կետի 1-ին ենթակետի «առանց իրար հպվելու» բառերից հետո լրացնել «, բացվող գործիքները բացված վիճակում» բառերը,

6) հավելվածի 12-րդ գլխի 89-րդ կետի 2-րդ ենթակետում «և օգտագործվում է 24 ժամվա ընթացքում» բառերը հանել:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան