Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.05.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.16/11(554) Հոդ.127
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата принятия
14.04.2016
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
14.04.2016
Дата вступления в силу
26.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016136

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

14 ապրիլի 2016 թ.

N 62-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները հաստատելու մասին» N 64-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետի 26-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում գործող պետական կառավարման հանրապետական մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն)» բառերով.

2) Հավելվածի 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետի» բառերով.

3) Հավելվածի 32-րդ կետում «Լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.

4) Հավելվածի 45-րդ կետում «Լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Գլխավոր վարչությանը» բառերով.

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 83.1-րդ կետով.

«83.1. Աերոդրոմ շահագործողը մշակում է կանոնակարգեր` ուղղված աերոդրոմի տարածքում թռիչքների անվտանգության ապահովմանը:

1) Սույն կետում նշված կանոնակարգերը տարածվում են աերոդրոմի տարածքում գործունեություն իրականացնող բոլոր ծառայությունների և աշխատակիցների վրա, անկախ նրանց կազմակերպչական ենթակայությունից.

2) Տարին առնվազն երկու անգամ Աերոդրոմ շահագործողը կազմակերպում և անցկացնում է աերոդրոմի տարածքում աշխատանքներ իրականացնող աշխատակիցների տեսական վերապատրաստում` ուղղված թռիչքների անվտանգության և անհատական անվտանգության կանոնների ապահովմանը:».

6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 84.1-րդ կետով.

«84.1. Աերոդրոմում վերգետնյա երթևեկման կառավարման համակարգը պետք է մշակվի այնպես, որպեսզի բացառվեն օդանավերի կամ տրանսպորտային միջոցների չարտոնագրված մուտքը վազքուղի, ինչպես նաև գետնավարող օդանավերի միջև և տրանսպորտային միջոցների հետ բախումները:».

7) Հավելվածի 90-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետի» բառերով.

8) Հավելվածի 91-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«4) Թռիչք/վայրէջքի գոտիների սահմաններում բնակավայրերի առկայությունը. օդանավերի արտանետումների և աղմուկի ազդեցությունը նվազեցնելու նպատակով:».

9) Հավելվածը լրացնել նոր 91.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«91.1. Նոր աերոդրոմների նախագծման և կառուցման, ինչպես նաև գործող աերոդրոմների վերակառուցման ընթացքում հաշվի են առնվում կառուցվածքներին և ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջները` ուղղված թռիչքների անվտանգության ապահովմանը:».

10) Հավելվածի 92-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ` Գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Գլխավոր վարչությանը» բառերով.

11) Հավելվածի Հավելված 1-ի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«19. Սույն Հավելվածում ներկայացված հարթությունների սահմաններից դուրս տեղակայված անշարժ օբյեկտները, որոնց բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ գերազանցում է 60 և ավելի մետրը, կարող են դիտարկվել որպես խոչընդոտ, եթե աերոնավիգացիոն հետազոտությունների արդյունքում սահմանվում է, որ դրանք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը:

1) Աերոնավիգացիոն հետազոտություններն իրականացվում են Գլխավոր վարչության կողմից: Գլխավոր վարչության հրավերով աերոնավիգացիոն հետազոտություններում կարող են մասնակցել Աերոդրոմ շահագործողի և ՕԵԿ մարմնի մասնագետները:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան