Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.05.2016-22.03.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.18/37(1217).1 Հոդ.123
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
06.05.2016
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
06.05.2016
Дата вступления в силу
26.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2016 թ.
ք. Երևան

N 152-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն հրամանի թիվ 1 հավելվածը լրացնել նոր 12.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«12.1 Կենտրոնական մարմնի ղեկավարը, ելնելով դատապարտյալի անվտանգության ապահովման կամ օպերատիվ նկատառումներից, կարող է կարգագրով դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումն իրականացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղից տեղափոխվել է դատապարտյալը, համապատասխան միջնորդագիր է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը ներկայացված միջնորդագիրը քննարկում է սահմանված կարգով` կայացնելով որոշում դատապարտյալին այլ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ տեղափոխումը մերժելու մասին: Միջնորդագրի մերժման որոշում ընդունվելու դեպքում Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Հովհաննիսյան