ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 նոյեմբերի 2015 թ. |
N 946-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 8 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 77/1-8 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` | |
2) «ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` | |
3) «ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` | |
4) «Երևանի թիվ 89 մանկապարտեզ» ՀՈԱԿ | |
նախադպրոցական` | |
5) «Երևանի թիվ 91 մանկապարտեզ» ՀՈԱԿ | |
նախադպրոցական` | |
6) «ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` | |
7) «ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` | |
8) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | |
նախադպրոցական` |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|