Գլխավոր տեղեկություն
Номер
N 1609-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
18.11.2015
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
18.11.2015
Дата вступления в силу
19.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2015 թ.

N 1609-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԶՎԱՐԹՆՈՑ-ՄԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 974-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0090 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԶՎԱՐԹՆՈՑ-ՄԻԿ» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 17-ի N 14 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 974-Ա հրամանով «ԶՎԱՐԹՆՈՑ-ՄԻԿ» ՓԲԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0090 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Գայի պողոտա, 14/1:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Կ. Ճշմարիտյան