ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2016 թ. |
N 539-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000700, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001782, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001908 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սամվել Սարգսյան և գործընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի փետրվարի 11-ին ներկայացված հայտը`
Հրամայում եմ`
Ի գիտություն ընդունել, որ «Սամվել Սարգսյան և գործընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի սեպտեմբերի 2-ին տրված թիվ Կ-XX-000700, 2012 թվականի դեկտեմբերի 24-ին տրված թիվ Կ-ԲՕ-001782, 2013 թվականի դեկտեմբերի 27-ին տրված թիվ Կ-ԲՕ-001908 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց 5/7:
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|