ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հոկտեմբերի 2015 թ. |
N 3055-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Թեոֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացված հայտը,
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «Թեոֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի փետրվարի 17-ին (Կ-XX-001426), 2011 թվականի նոյեմբերի 18-ին (Կ-ԴԳ-001521) և 2012 թվականի սեպտեմբերի 19-ին (Կ-ԴԳ-001612) տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով ք. Երևան, Դավիթ Բեկի 1 թղմ. / Տ / 5:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|