Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.04.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.74
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
10.03.2016
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
10.03.2016
Дата вступления в силу
11.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216080

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2016 թ.
ք. Երևան

N 80-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» N ՔՀ-66-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հրամանի N 2 հավելվածի 3-րդ կետում «Նարե Մեսրոպյան» բառերը փոխարինել «Արա Ղարագյոզյան» բառերով,

2) Հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

 «13. Լուսինե Ղազարյան «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպություն:»:

2. Սույն Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Հովհաննիսյան