Գլխավոր տեղեկություն
Номер
N 2767-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.11.04/26(538).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.10.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.10.2015
Дата вступления в силу
13.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբերի 2015 թ.

 N 2767-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՐՈՒԽԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊՈԱԿ-ԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000898 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ԵՎ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի դիմումը՝

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ին 2006 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000898 լիցենզիայի «վիրաբուժական ստոմատոլոգիա և թերապևտիկ ստոմատոլոգիա» տեսակները:

2. «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2006 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000898 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին.

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան