Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.03.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.03.15/6(549) Հոդ.67
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата принятия
10.02.2016
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
10.02.2016
Дата вступления в силу
25.03.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

10 փետրվարի 2016 թ.

N 28-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետում «Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի» բառերը փոխարինել «ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med)» բառերով.

2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:».

3) Հավելվածի 8-րդ կետում.

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է:».

բ. 1-ին ենթակետը լրացնել նոր «բ» պարբերությամբ.

«բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:».

4) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:

Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:».

5) Հավելվածի 26-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:».

6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-րդ կետով.

«30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:».

7) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:

Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:».

8) Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

9) Հավելվածը լրացնել նոր Ձև 4-ով` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված 1

 ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2016 թվականի փետրվարի 10-ի

թիվ 28-Ն հրամանի

 

«Ձև 3

 

 
  

IX. Վկայականի գործողության ժամկետի ավարտը

Expiry date of tհis certificate


(dd/ mm/yyyy)

     

Բժշկական հետազոտության ամսաթիվ / Examination date:
 
 

 

Date of general medical examination

(dd/mm/yyyy)

 

Date of last electrocardiogram

(dd/mm/yyyy)

Date of last audiogram

(dd/mm/yyyy)

 

(dd/mm/yyyy)

   ATCO. MED. A. 020 Decrease in medical fitness
( a ) Licence holders shall not exercise the privileges of their licence and related ratings or certificates

        at any time when they:

( 1 ) are aware of any decrease in their medical fitness which might render them unable to safely exercise those privileges;

( 2 ) take or use any prescribed or non-prescribed medication which is likely to interfere with the safe exercise of the privileges of the applicable licence;

( 3 ) receive any medical, sսrgical or other treatment that is likely interfere with the safe exercise of the privileges of the applicable licence;

( b ) In addition, licence holders shall, withoսt սndսe delay, seek aero-medical advice when they:

( 1 ) have սndergone a sսrgical operation or invasive procedսre;

( 2 ) have commenced the regսlar սse of any medication;

( 3 ) have sսffered any significant personal injսry involving incapacity to interfere with the safe exercise of the privileges of the applicable licence;

( 4 ) have been sսffering from any significant illness involving incapacity interfere with the safe exercise of the privileges of the applicable licence;

( 5 ) are pregnant ;

(6) have been admitted to hospital or medical clinic;

(7) first reqսire correcting lenses.





















4

II. վկայականի դասը / Class of medical Certificate

    3    

XIII. Սահմանափակում (ներ) / Limitation (s)
       Կոդ / Code:
       Նկարագիր / Description

X. Թողարկման ամսաթիվ
       Date of issսe (dd/ mm/ yyyy)


        Signatսre of issսing AME / Medical assessor


XI. Կնիք / Stamp























________ 3

I. Իրավասու Մարմին, երկիր / state of issսe
     ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ / ARMENIA,

GDCA
III. վկայականի
N/ Certificate N

IV. Վկայականը կրող անձի ազգանունը, անունը 
        last and first name of holder

XIV. Ծննդյան ամսաթիվը 
        Date of birth (DD/mm/yyyy)

VI. Ազգությունը / Nationality

VII. Վկայականը կրող անձի ստորագրությունը
      signatսre of holder





















_______ 2

REPՍBLIC of ARMENIA

« ____________» /

« _____________ »
           (բժշկական

հաստատության

անվանումը)

(name of the medical centre)

 

 

ԲԺՇԿԱԿԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

 

MEDICAL

CERTIFICATE

 

 

CLASS 3

 

 

Թողարկվել է համապատասխան
ԵՄ 2045/340 որոշման/issսed in accordance with EՍ CR 2015/340 ԵԱԱԳ/EASA Փարտ-ԱԹՍՕ-Մեդ/Part-ATCO-Med, Փարտ-ԱԹՍՕ-ԱՐ/Part-ATCO-AR.

 

Վերաբերում է Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականին/

Pertaining to an Air Traffic Controllers License

 

 

Այս Բժշկական Վկայականը համապատասխանում է ԻԿԱՕ չափանիշներին

This Medical Certificate complies with ICAO standard’s

»:

 

Հավելված 2

 ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2016 թվականի փետրվարի 10-ի

թիվ 28-Ն հրամանի

«Ձև 4

Ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձև

համապատասխան EASA Part-Med և ICAO Doc 8984 պահանջների

(201). Հետազոտության տեսակ

Առաջնային
Երկարաձգման
Հատուկ ուղեգրման
Վերականգնման

(202)
 հասակը

 (203)
քաշը

(204)
աչքերի
գույնը

(205)
մազերի
գույնը

(206) ԶՃ` նստած
(մմ սնդ սյան)

(207) պուլսը` հանգստի պայմ.

Սիստ.

Դիաստ.

Հաճախությունը`
 

Ռիթմը`
Կանոն. 
անկանոն

Կլինիկական հետազոտություն. նշել բոլոր կետերի վերաբերյալ

 

Նորմալ

Ոչ նորմալ

 

Նորմալ

Ոչ նորմալ

(208) Գլուխ, դեմք, վիզ, պարանոց, գանգամաշկ

   

(218) Որովայն, ճողվածք, լյարդ, փայծաղ

   

(209) բերան, կոկորդ, ատամներ

   

(219) հետանցք, հաստ աղի

   

(210) քիթ, հարքթային սինուսներ

   

(220) միզասեռական համակարգ

   

(211) ականջներ, թմբկաթաղանթ, թմբկաթաղանթի շարժունակություն

   

(221) էնդոկրին համակարգ

   

(212) աչքեր - ակնագունդ և հավելումներ, տեսադաշտեր

   

(222) վերին և ստորին ծայրանդամներ, հոդեր

   

(213) աչքեր - բիբ և աչքի հատակ

   

(223) ողնաշար, այլ հենաշարժական

   

(214) աչքեր - ակնագնդերի շարժողություն, նիստագմ

   

(224) նյարդաբանական, ռեֆլեքսներ, ևն

   

(215) թոքեր, կրծքավանդակ, կուրծք

   

(225) Հոգեբուժական

   

(216) սիրտ

   

(226) մաշկ, ախտանշաններ, լիմֆատիկ հանգույցներ

   

(217) անոթային համակարգ

   

(227) ընդհանուր համակարգային

   

(228) Նշում. Նկարագրել բոլորը, ինչի վերաբերյալ «ոչ նորմալ» նշում է կատարվել

 

 

Տեսողության սրություն

(229) Հեռու տեսողություն - 5մ

      

(230) Միջանկյալ տեսողություն
N 14 - 1 մետր հեռավորությունից

 

Առանց կոռեկցիայի

 

Ակնոցներ

Կոնտակտա-յին լինզաներ

 

Առանց կոռեկցիայի

Տեսողական կոռեկցիայով

Այո

ոչ

այո

ոչ

Աջ աչք

 

Շտկումը մինչև

   

Աջ աչք

       

Ձախ աչք

 

Շտկումը մինչև

   

Ձախ աչք

       

Բինօկուլյար

 

Շտկումը մինչև

   

Բինօկուլյար

       

231. Մոտիկ տեսողություն.
N5- տողը` 30-50 սմ հեռավորությունից

       

(232) Ակնոցներ
Այո □       ոչ □       տեսակը

(233) կոնտակտային լինզա
 Այո □        ոչ □ Տեսակը

 

Առանց կոռեկցիայի

կոռեկցիայով

 

Այո

ոչ

այո

ոչ

Ռեֆրակցիայի խանգարում

Սֆերիկ

Գլանաձև

առանցք

լրացուցիչ

Աջ աչք

       

Աջ աչք

       

Ձախ աչք

       

Ձախ աչք

       

Բինօկուլյար

       

(313) Գունազգացողություն
Նորմալ □ ոչ նորմալ □ Պսևդո-իզոքրոմատիկ քարտեր, տեսակը`
Իշիխարայի թեստ (24 քարտ),
Քարտերի քանակը
-      , սխալների քանակը-

(234) Լսողություն (եթե չի իրականացվել 239/241)

Խոսակցական թեստ` 2 մետր հեռ.,
մեջքով դեպի հետազոտողը

 

Աուդիոմետրիա

Աջ ականջ

Ձախ ականջ

Հց

500

1000

2000

3000

Այո □    ոչ □

Այո □   ոչ □

Աջ

       
 

Ձախ

       

 

(235) Մեզի քննություն       Նորմալ  □        ոչ նորմալ □

Գլյուկոզ

սպիտ

արյուն

Այլ ախտ. Էլ.

(236) Շնչառական ֆունկցիա` ԱԱԾ1/ԹԿՏ________%
Նորմալ □      ոչ         նորմալ □

(237) հեմոգլոբին ______________ _____միավոր
Նորմալ □       ոչ նորմալ □

Ուղեկցող հաշվետվական ձևեր, քանակը`

 

Չի իրականացվել

նորմալ

Ոչ նորմալ/բացատր.

(238) ԷԿԳ

     

(239) Աուդիոգրամմա

     

(240) Ակնաբանական

     

(241) ՔԿԱ

     

(242) Արյան լիպիդային կազմ

     

(243) Շնչառական ֆունկցիա

     

(244) Այլ (նշել)

     

 

 

(247) ԱԲՓ եզրակացությունը.

 

 

 

Դիմողի անուն-ազգանունը __

Ծննդյան ամսաթիվը ________

Դիմումի համարը ___________



□ Պիտանի Դաս « » ավիաբժշկական վկայականի համար

□ Դաս « » ավիաբժշկական վկայական է թողարկվել ստորագրող ԱԲՓ կողմից (կից ներկայացվում է վկայականի պատճենը)

□ Ոչ պիտանի` Դաս « » ավիաբժշկական վկայականի համար

□ Ուղեգրվել է հետագա հետազոտության. եթե այո, ապա ինչո՞ւ և ո՞ւմ

 

 

(248) Նշումներ, սահմանափակումներ.

 

 

 

(249) ԱԲՓ հայտարարագիր. Իմ ստորագրությամբ հաստատում եմ, որ անձամբ եմ իրականացրել դիմողի ավիաբժշկական հետազոտությունը, լրացրել հաշվետվական ձևը, և որ սույն հաշվետվական ձևը և կից ներկայացվող փաստաթղթերը ներառում են իմ կողմից իրականացրած հետազոտության արդյունքներն ամբողջությամբ և ճշմարիտ:

(250) Վայր և ամսաթիվ

ԱԲՓ Ստորագրություն

ԱԲՓ անուն, ազգանուն և հասցե

Էլ. Փոստ
Հեռ. Ֆաքս

ԱԲՓ
վկայականի
համարը`

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան