«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2016 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 369-Ն հրամանով հաստատված՝
1) Հավելված 1-ի 13-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով.
2) Հավելված 2-ի 12-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով.
3) Հավելված 3-ի 21-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերին` փաստաթուղթը, օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Աշոտյան |