Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.15/4(547) Հոդ.50
Принят
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Дата принятия
19.01.2016
Подписан
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
19.01.2016
Дата вступления в силу
25.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12516039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

19 հունվարի 2016 թ.

ք. Երևան

N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշմամբ հաստատված պահանջների 20-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար իրականացվող համալիր հետազոտման հաշվետվության մասին ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայն հավելվածի:

 

 

Ա. Մարտիրոսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
միջուկային անվտանգության
կարգավորման պետական
կոմիտեի նախագահի
2016 թվականի հունվարի 19-ի
N 9-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՎԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի (այսուհետ` ԱԷԿ-ի էներգաբլոկ) շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար իրականացվող համալիր հետազոտման հաշվետվության ձևի և բովանդակության նկատմամբ պահանջները:

2. ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար իրականացվող համալիր հետազոտման հաշվետվությամբ ամփոփվում են համալիր հետազոտման ծրագրով նախատեսված ԱԷԿ-ի էներգաբլոկի անվտանգության I, II և III դասի տարրերի (այսուհետ` տարրեր) հետազոտման արդյունքները, որոնք ներառում են`

1) շահագործման, նախագծային և կոնստրուկտորական փաստաթղթերի վերլուծության արդյունքները.

2) շահագործման փորձի վերլուծության արդյունքները.

3) ԱԷԿ-ի էներգաբլոկի և տարրերի տեխնիկական վիճակի գնահատման արդյունքները.

4) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի պահման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորության գնահատման արդյունքները:

 

II. ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Համալիր հետազոտման հաշվետվությունը կազմված է հիմնական մասից և հավելվածներից: Հիմնական մասը բաղկացած է բաժիններից, հավելվածները բաղկացած են սույն պահանջների 19-րդ կետում նշված` ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններից և ցանկերից:

4. Համալիր հետազոտման հաշվետվության մեջ պարունակվող տեղեկությունները պետք է շարադրված լինեն համառոտ, հստակ ձևակերպումներով և անկախ փորձագիտական գնահատումներ անցկացնելու համար բավարար ծավալով:

5. Համալիր հետազոտման հաշվետվությունը պետք է պարունակի մշակողների կողմից ստորագրված տիտղոսաթերթ և հաստատված լինի շահագործող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Համալիր հետազոտման հաշվետվությունը պետք է ընդգրկի օգտագործված գրականության ցանկը, ներառյալ հրապարակումներ, գիտատեխնիկական հաշվետվություններ, շահագործման փաստաթղթեր և այլ հղումներ:

6. Համալիր հետազոտման հաշվետվությունը պետք է ամփոփվի առանձին թղթապանակների տեսքով: Յուրաքանչյուր թղթապանակ պետք է պարունակի համալիր հաշվետվության հիմնական մասի բաժին(ներ)ը և/կամ հավելված(ներ)ը: Յուրաքանչյուր թղթապանակի վրա պետք է նշվի ԱԷԿ-ի էներգաբլոկի անվանումը, էներգաբլոկի համարը, հաշվետվության լրիվ անվանումը, բաժնի (բաժինների) կամ հավելված(ներ)ի անվանումները:

7. Համալիր հետազոտման հաշվետվության մեջ ներկայացված բոլոր տեքստերը պետք է տպագրվեն Ա4 ֆորմատի սպիտակ թղթի մեկ կողմի վրա: Գրաֆիկական նյութերը պետք է ներկայացվեն ոչ ավելի, քան Ա3 ֆորմատի թղթի վրա, կարդալու համար հարմար մասշտաբով:

8. Հապավումները և հասկացությունները պետք է լինեն ընդունված և անփոփոխ, համալիր հետազոտման հաշվետվության հիմնական մասում և հավելվածներում:

 

III. ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Համալիր հետազոտման հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ բաժինները`

1) ներածություն.

2) համալիր հետազոտման նպատակներն ու խնդիրները.

3) համալիր հետազոտման առարկաները.

4) համալիր հետազոտման աշխատանքների ծավալը և մեթոդները.

5) համալիր հետազոտման արդյունքները.

6) եզրակացություն.

7) հավելվածներ:

10. «Ներածություն» բաժնում պետք է ներկայացվեն հետևյալ տեղեկությունները`

1) համալիր հետազոտման իրականացման հիմքերը.

2) համալիր հետազոտման աշխատանքներն իրականացրած կազմակերպության (կազմակերպությունների) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, կազմակերպական կառուցվածքը, որակի ապահովման ծրագիրը և համալիր հետազոտման աշխատանքների իրականացման համար ստեղծված աշխատանքային խմբի կազմը և խմբի անդամների որակավորման վերաբերյալ տեղեկություններ.

3) համալիր հետազոտման աշխատանքների իրականացման կարգը:

11. «Համալիր հետազոտման նպատակներն ու խնդիրները» բաժինը պետք է բաղկացած լինի երկու ենթաբաժիններից`

1) «Համալիր հետազոտման նպատակները» և,

2) «Համալիր հետազոտման խնդիրները»:

12. «Համալիր հետազոտման նպատակներն ու խնդիրները» բաժնում պետք է ներկայացնել համալիր հետազոտման իրականացման նպատակները և համալիր հետազոտման աշխատանքների հետ կապված հիմնախնդիրները:

13. «Համալիր հետազոտման նպատակները» ենթաբաժինը պետք է ներառի`

1) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի փաստացի վիճակի բացահայտումը.

2) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի գնահատումը.

3) ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության գնահատումը.

4) շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագրի մշակման, էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորման, էներգաբլոկի արդիականացման և անվտանգության բարձրացման միջոցառումների ներդրման ու էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության մշակման իրականացման համար մուտքային տվյալների նախապատրաստումը:

14. «Համալիր հետազոտման խնդիրները» ենթաբաժինը պետք է ներառի`

1) դիտարկվող տարրերի շահագործման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և համակարգումը: Տեղեկատվության հավաքագրման ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ ԱԷԿ-ի էներգաբլոկի տեխնիկական մոդիֆիկացիաներին, տեխնիկական սպասարկման արդյունքներին (վերանորոգումներ, փորձարկումներ և այլն), տարրերի շահագործման իրական պայմաններին (այդ թվում նաև ջրամշակման ռեժիմներին), շրջակա միջավայրի պայմաններում տարրերի որակավորման արդյունքներին, մետաղի հետազոտման արդյունքներին, տարրերի աշխատատևությանը, բեռնման ցիկլերին և տարրերի խափանումների վիճակագրական տվյալներին.

2) շահագործման, նախագծային և կոնստրուկտորական փաստաթղթերի վերլուծությունը.

3) համակարգերի համառոտ նկարագրությունը և տեխնիկական վիճակի գնահատումը հաշվի առնելով նախագծում նախատեսվող փոփոխությունները.

4) տարրերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացակարգի համառոտ նկարագրությունը և վերլուծությունը.

5) համակարգերի հուսալիության քանակական և/կամ որակական վերլուծությունը.

6) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատումը.

7) տարրերի փոխարինման տեխնիկական հնարավորության գնահատումը.

8) տարրերի տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման լրացուցիչ աշխատանքների ցանկի մշակումը.

9) աշխատած միջուկային վառելիքի ժամանակավոր պահման հնարավորության վերուծությունը, հաշվի առնելով շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի ծավալները.

10) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների անվտանգության վերագնահատումը և ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առկա (պահվող) և շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորության գնահատումը:

15. «Համալիր հետազոտման առարկաները» բաժնում պետք է ներկայացնել համառոտ տեղեկություններ համալիր հետազոտման ենթարկվող տարրերի վերաբերյալ:

16. «Համալիր հետազոտման աշխատանքների ծավալը և մեթոդները» բաժնում պետք է ներկայացնել համալիր հետազոտման աշխատանքների ընդհանուր բնութագիրը, մասնավորապես անհրաժեշտ է ներկայացնել`

1) շահագործման ընթացքում տարրերի տեխնիկական վիճակի մոնիթորինգի կազմակերպման սկզբունքները.

2) տարրերի տեխնիկական վիճակի հսկողության իրականացման մեթոդներն ու ծավալները (նախագծային ռեսուրսի սպառման հսկողություն, մետաղի հսկողություն, տարրերի փորձարկումներն ու ստուգումները, տրամաչափարկումները (կալիբրավորում)).

3) համալիր հետազոտման համար կիրառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները, տվյալների հավաքագրման, վերլուծության և փաստաթղթավորման կազմակերպման սկզբունքները.

4) համալիր հետազոտման համար իրականացված լրացուցիչ հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները.

5) դիտարկվող տարրերի փոխարինման անհրաժեշտության, լրացուցիչ հետազոտությունների կատարման անհրաժեշտության կամ մնացորդային ռեսուրսի և տեխնիկական վիճակի բավարար մակարդակի ապահովման վերաբերյալ որոշումների կայացման չափորոշիչները.

6) տարրերի հուսալիության հսկողության և մնացորդային ռեսուրսի կառավարման համակարգի նկարագրությունը և համակարգի աշխատանքն ապահովվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները:

17. «Համալիր հետազոտման արդյունքները» բաժնում պետք է ամփոփվեն համալիր հետազոտման արդյունքները: Համալիր հետազոտման արդյունքները ամփոփվում են հիմնվելով և հղում կատարելով հավելվածներում ներկայացված ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների վրա: «Համալիր հետազոտման արդյունքները» բաժնում մասնավորապես պետք է ներկայացնել`

1) համալիր հետազոտման հիմնական արդյունքները, ԱԷԿ-ի էներգաբլոկի փաստացի տեխնիկական վիճակի վերլուծությունը, ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման պատմության վերլուծությունը և ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման հուսալիության վերլուծությունը.

2) շահագործման լրացուցիչ ժամկետում տարրերի ծերացման հետևանքով տեխնիկական բնութագրերի վատթարացմանը հանգեցնող հիմնական վնասակար գործոնները.

3) տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործող կամ լավարկված ընթացակարգի միջոցով կամ առանց որևէ լրացուցիչ գործողությունների տարրերի բավարար տեխնիկական վիճակի ապահովման հիմնավորումը.

4) ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար առաջարկվող միջոցառումների ցանկը, սույն պահանջների 19-րդ կետի 3-7 ենթակետերին համապատասխան.

5) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի ժամանակավոր պահման հնարավորության հիմնավորումը.

6) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների անվտանգության վերագնահատումը և ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորության հիմնավորումը:

18. «Եզրակացություն» բաժնում պետք է համառոտ ներկայացնել համալիր հետազոտման հիմնական եզրակացությունները, որոնք պետք է ներառեն`

1) տարրերի տեխնիկական վիճակը, այդ թվում նաև մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման արդյունքները.

2) տեխնիկական սպասարկման և վերանորոգման միջոցով տարրերի բավարար տեխնիկական վիճակի ապահովման հնարավորության գնահատման արդյունքները.

3) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում աշխատած միջուկային վառելիքի ժամանակավոր պահման հնարավորության հիմնավորման արդյունքները.

4) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորության գնահատման արդյունքները։

19. Համալիր հետազոտման հաշվետվության հավելվածներում պետք է ներկայացվեն`

1) դիտարկված փաստաթղթերի ցանկը.

2) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները.

3) ռեսուրսի վերականգնում պահանջող տարրերի ցանկը.

4) տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացակարգերի լավարկմանն ուղված միջոցառումների ցանկը.

5) ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ռեժիմների և տարրերի շահագործման պայմանների փոփոխությունների ցանկը.

6) ռեսուրսը սպառած և փոխարինման ենթակա տարրերի ցանկը.

7) չփոխարինվող տարրերի մնացորդային ռեսուրսի գնահատման լրացուցիչ հետազոտությունների ցանկը:

20. ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`

1) ներածություն.

2) հետազոտության առարկաներ.

3) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքների կազմակերպում.

4) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքների բովանդակություն.

5) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքների արդյունքներ.

6) եզրակացություն.

7) ցանկեր:

21. «Ներածություն» բաժնում պետք է ներկայացվեն`

1) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման իրականացման մեթոդաբանությունը.

2) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման նպատակները:

22. «Համալիր հետազոտման առարկաներ» բաժնում պետք է ներկայացվեն`

1) դիտարկվող համակարգի այն տարրերի ցանկը, որոնք ստուգվել են ԱԷԿ-ի էներգաբլոկի համալիր հետազոտման ժամանակ.

2) դիտարկվող համակարգի այն տարրերի ցանկը, որոնց համար ԱԷԿ-ի էներգաբլոկի համալիր հետազոտման արդյունքում որոշվել է կատարել մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքներ:

23. «ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքների կազմակերպում» բաժնում պետք է ներկայացվեն`

1) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքները իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, կազմակերպական կառուցվածքը, որակի ապահովման ծրագիրը և մնացորդային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման համար ստեղծված աշխատանքային խմբի կազմը և խմբի անդամների որակավորման վերաբերյալ տեղեկություններ.

2) համալիր հետազոտման, նյութագիտական և հաշվարկային աշխատանքների կազմակերպման և համակարգման վերաբերյալ տեղեկությունները.

3) օգտագործված կարգավորող և մեթոդաբանական փաստաթղթերը:

24. «ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման հետազոտման աշխատանքների բովանդակությունը» բաժնում պետք է ներկայացվեն`

1) տարրերի, համակարգերի և իրենց շահագործման պայմանների գործող նորմատիվ, նախագծային և շահագործման փաստաթղթերի պահանջներից շեղումների վերաբերյալ տեղեկություններ.

2) տարրերի շահագործման ռեժիմների վելուծության վերաբերյալ տեղեկություններ.

3) ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման փորձի վերլուծության վերաբերյալ տեղեկություններ, որոնք պետք է ներառեն ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի աշխատատևությունները, բեռնվածության ցիկլերը, խափանումնեի և դեֆեկտների մասին տեղեկությունները, մոդիֆիկացիանները. և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման արդյունավետության գնահատումը, ներառյալ համապատասխան փաստաթղթերի ամբողջականության, պարբերականության և որակի գնահատումը.

4) տարրերի մետաղի հետազոտման արդյունքների վերլուծության վերաբերյալ տեղեկությունները.

5) տարրերի հուսալիությունը և ամրությունը հավաստող հաշվարկների իրականացման վերաբերյալ տեղեկությունները.

6) տարրերի լրացուցիչ փորձարկումների անցկացման վերաբերյալ տեղեկություններ.

7) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման համար օգտագործված ելակետային տվյալները, ինչպես նաև էներգաբլոկի տարրերի հսկման մեթոդները, ծավալները և միջոցները.

8) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների հաշվարկային և փորձարարական գնահատումը և հիմնավորումը, ներառյալ գործող նորմատիվ փաստաթղթերի և մեթոդակարգերի համաձայն կատարված հաշվարկները.

9) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերը վնասող գործոնների և մեխանիզմների վերլուծությունը, ներառյալ տարրերի շրջակա միջավայրի պայմաններում որակավորման արդյունքների վերլուծությունը.

10) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի փոխարինման տեխնիկական հնարավորության գնահատումը.

11) ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի վիճակի և ռեսուրսի գնահատման արդյունքները համառոտ, ներառյալ հիմնավորող փաստաթղթերի վրա հղումները:

25. «ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման և հիմնավորման աշխատանքների արդյունքներ» բաժնում պետք է ներկայացվեն`

1) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում գործող տեխնիկական սպասարկման, վերանորոգման և այլ տեխնոլոգիական ընթացակարգերի միջոցով տարրերի տեխնիկական վիճակի, ռեսուրսային բնութագրերի և հուսալիության բավարար մակարդակի պահպանման հնարավորությունը հաստատող տվյալներ, ներառյալ հիմնավորող փաստաթղթերի վրա հղումները.

2) շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում տարրերի տեխնիկական վիճակի, մնացորդային ռեսուրսի բնութագրերի և հուսալիության բավարար մակարդակի պահպանման համար պլանավորվող կազմակերպական և տեխնիկական գործառույթների ցանկը: Ցանկը պետք է ներառի`

ա) տարրերի տեխնիկական վիճակի վերահսկում (մեթոդները, ծավալները և պարբերականությունը).

բ) տարրերի և համակարգերի հուսալիության և մնացորդային ռեսուրսի բնութագրերի ապահովում.

գ) տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացակարգերի լավարկում.

դ) շահագործման ռեժիմների և պայմանների փոփոխությունները.

ե) ռեսուրսը սպառած տարրերի փոխարինում.

զ) տարրերի և համակարգերի մոդիֆիկացիաներ:

26. «Եզրակացություն» բաժնում պետք է ներկայացվեն իրականացված աշխատանքների ծավալի և բովանդակության համապատասխանության վերաբերյալ տեղեկություններ և ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների վերաբերյալ եզրակացություն:

27. ԱԷԿ-ի էներգաբլոկի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման հաշվետվության հավելվածներում պետք է ներկայացվեն`

1) դիտարկվող համակարգի տարրերի մնացորդային ռեսուրսների գնահատման ընթացքում կիրառված նորմատիվ փաստաթղթերի ցանկը.

2) դիտարկվող համակարգի չվերականգնվող և չփոխարինվող հետազոտված տարրերի ցանկը.

3) դիտարկվող համակարգի տարրերի շահագործման նախագծային ժամկետի երկարացման հնարավորությունը հիմնավորող փաստաթղթերի ցանկ.

4) շահագործման լրացուցիչ ժամկետում դիտարկվող համակարգի տարրերի ոեսուրսների հսկման և կառավարման ծրագրի լավարկմանն ուղղված առաջարկությունների ցանկը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան