ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2015 թ. |
N 437-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 21-ի N 29/9 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
1. Անհատ ձեռնարկատեր ՍԵՐՅՈԺԱ ԱՎԴԻՇՈԵՎԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01922 լիցենզիան և N 00001 ներդիրը:
2. Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 02473 լիցենզիան և N 00001 ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|