Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.293
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
29.09.2015
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
29.09.2015
Дата вступления в силу
25.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10515412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 սեպտեմբերի 2015 թ.

ք. Երևան

N 276-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Սատանի կամուրջ» բնական կամուրջ բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Գրիգորյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 29-ի
N 276-Ն հրամանի

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը՝

Տիպ՝ Երկրաբանական, ենթատիպ՝ արտածին:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի վարչական սահմանում՝ Տաթև գյուղից մոտ 2.5 կմ հս-արլ Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանագծին հարակից, Որոտան գետի կիրճի ամենից խոր մասում, Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800 մ) հատվածում: Բարձրությունը ծովի մակարդակից 1000 մ: Կոորդինատներ՝ X-8608348, Y-4363242*

 

Սահմանային կետեր

Կոորդինատները

Գծային չափերը (մետր)

Y

X

Ա

8608395.6251

4363354.5040

8.22

Բ

8608403.0432

4363350.9717

4.98

Գ

8608403.8059

4363346.0524

28.22

Դ

8608393.5691

4363319.7538

65.67

Ե

8608378.7428

4363255.7829

12.92

Զ

8608373.491

4363243.9746

18.61

Է

8608369.8005

4363225.7343

20.60

Ը

8608354.7228

4363211.6964

9.14

Թ

8608345.5883

463211.8530

20.00

Ժ

8608327.6716

4363220.7478

5.81

Ի

8608322.722

4363223.3367

10.19

Լ

8608317.4379

4363232.1917

31.59

Խ

8608335.1661

4363258.3338

6.78

Ծ

8608338.9733

4363263.9480

20.55

Կ

8608346.5074

4363283.0661

1.68

Հ

8608353.5574

4363297.0720

12.10

Ձ

8608361.0616

4363306.5643

17.14

Ղ

8608368.1007

4363322.1926

15.47

Ճ

860833.6433

4363336.6349

12.45

Մ

8608381.8984

4363345.9593

10.34

Յ

8608390.4615

4363351.7533

5.85

Ն

8608395.651

4363354.5040

Ընդ.

   

352.30

*Կոորդինատային համակարգը՝ WGS-84, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Սատանի կամուրջ» բնական կամուրջը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Սատանի կամուրջ» բնական կամուրջը գոյացել է դարերի ընթացքում ածխաթթու կալցիումի նստվածքներից (տրավերտիններից) և տաք (250 C) հանքային ջրերից, որոնց աղբյուրը նույն տեղում է: Տրավերտինների կուտակումները գոյացել են գետի երկու ափերին և կազմել կամարաձև բնական կամուրջ, որից կախված են եղել զարմանահրաշ ձևերի բազում կաթիլածին շթաքարեր, որոնք գրեթե իսպառ ոչնչացվել են բազմաթիվ այցելուների կողմից: Այստեղ է գտնվում երկրաբանական մեկ այլ հուշարձան: Բարակ շիթով արտահոսող հանքայնացած ջրերը զառիթափի լանջին առաջացրել են տրավենտինային քարափ, որը քարե ջրվեժի տպավորություն է թողնում: Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր: Աղբյուրների ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամար-կամուրջը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնվում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը:

«Սատանի կամուրջ» բնական կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Այդ տարածքը նման է ստալակտիտային հսկայական քարանձավի: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:

Ըստ ավանդազրույցի «Սատանի կամուրջ» բնական կամրջի տակով անցնողին երջանիկ կյանք է սպասվում: «Սատանի կամուրջ» բնական կամրջի երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60։ Բնական կամուրջը հանդիսանում է Տաթևը Գորիս քաղաքին միացնող ամենից կարճ ճանապարհահատվածը։

Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է շուրջ 50 մ: Նրա տակ կախված են տրավերտինե սյուներ` վիթխարի ստալակտիտներ: «Սատանի կամուրջ» բնական կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի ընդհանուր քանակը կազմում է օրական 500-600 լիտր: Նրանց ջերմաստիճանը 250 է:

Աղբյուրների ակունքների մոտ հնագույն ջրավազանների տեղում կառուցվել են փոքրիկ ջրավազաններ, որտեղ բնակչությունը օգտագործում է ջուրը բուժման նպատակով:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելված 1-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի՝ գետի հյուսիսային ձախ մասի «Ա» (Y=8608395.6251, X=4363354.5040) կետից սահմանագիծը «Բ» կետով (Y=8608403.0432, X=4363350.9717) անցնում է 13.2 մ, հասնում գետի աջ ափի վրա գտնվող «Գ» կետին (Y=8608403.8059, X=4363346.0524): Այստեղից թեքվելով հարավ-արևմուտք, գետի հոսանքի ուղղությամբ, լանջով կամաց-կամաց լայնանալով անցնում է «Դ-Ե-Զ» սահմանագծերով 125.42 մ, հասնում Հալիձոր, Տաթև կամրջի մոտ ճանապարհի եզրին գտնվող «Է» կետին (Y=8608369.8005, X=4363225.7343), այնուհետև «Է» կետից թեքվում նույն ուղղությամբ, հատում ճանապարհը, թեքվելով հյուսիս-արևմուտք, հատում և շրջանցում գետը, անցնում է «Ը-Թ-Ժ-Ի» սահմանակետերով 65.74 մ, հասնում գետի մյուս կողմում ճանապարհի եզրին գտնվող «Լ» սահմանակետին (Y=8608317.4379, X=4363232.1917): «Լ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով Տաթև գնացող ճանապարհը կամրջի եզրի մոտ գտնվող «Խ» սահմանակետով հոսանքի հակառակ ուղղությամբ սահմանագիծը անցնում է «Ծ-Կ-Հ» սահմանակետերով 86.7 մ, հասնում ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետին (Y=8608361.0616, X= 4363306.5643): Ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետից սահմանագիծը գետի ձախակողմյան մասով, հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով «Ղ-Ճ-Մ-Յ» սահմանակետերով 61.25 մ, հասնում գետի եզրին գտնվող «Ա» սահմանակետին:

2) Ըստ Հավելված 2-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.5 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 352.30 մ է:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք: Տաթև գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության), հատուկ պահպանվող տարածքների հողեր` բնության հուշարձան (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի-11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման հաստատելու մասին» N 313-Ն որոշման հավելված):

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

Ա. Հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

Բ. Հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

Գ. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

Դ. Օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

Ե. Նմուշներ վերցնելը.

Զ. Ծառերի և թփերի հատումները.

Է. Աղտոտումը.

Ը. Ջրային ռեժիմի խախտումը.

Թ. Բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

Ա. Քաղաքացիների հանգիստը.

Բ. Գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

Գ. Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

Դ. Էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

Ե. Զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը։

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք:

 

Ներմուծեք նկարագրությունը_7776

 

Հավելված 1
«
Սատանի կամուրջ» բնական կամուրջ
բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_7858

 

 

Հավելված 2
«Սատանի կամուրջ» բնական կամուրջ
բնության հուշարձանի անձնագրի

 

Ներմուծեք նկարագրությունը_7874