Գլխավոր տեղեկություն
Номер
N 3806-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.12.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.12.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.12.2015
Дата вступления в силу
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 դեկտեմբերի 2015 թ.

N 3806-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊԵՂԱՆԻ-ԳՐԱԿԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000757 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ)» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սպեղանի-Գրական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը՝

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Սպեղանի-Գրական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի մարտի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000757 լիցենզիայի «ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն)» տեսակները:

2. «Սպեղանի-Գրական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2006 թվականի մարտի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000757 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին.

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան