Գլխավոր տեղեկություն
Номер
N 1218-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
31.08.2015
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
31.08.2015
Дата вступления в силу
01.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

31 օգոստոսի 2015 թ.

N 1218-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ 704-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ՕՆ 11 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի 2015 թվականի օգոստոսի 18-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 28-ի N 2 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ 704-Ա հրամանով «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման N ՕՆ 11 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ՀՀ, Երևան, Արշակունյաց պողոտա, թիվ 9/2:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 Կ. Ճշմարիտյան