Գլխավոր տեղեկություն
Номер
N 731-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (18.01.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.01.13/1(544).1 Հոդ.3
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
15.12.2015
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
15.12.2015
Дата вступления в силу
18.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615506

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 731-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի.

 

1) հավելվածի «1-ին» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1

9-րդ նույնատիպ թողարկում.
Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցին նվիրված խորհրդա-
նշանը՝ Անմոռուկ ծաղիկ

7 նամականիշ

 

5 նամականիշ

I եռամսյակ

 

IV եռամսյակ

70
120
240
280
330
350
870
40
50
60
70
280

1 800 000
1 800 000
600 000
600 000
600 000
800 000
120 000
500 010
500 010
500 010
1 000 006
1 000 006

 

 

2) հավելվածի «20-րդ» և «22-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝

9-րդ նույնատիպ թողարկում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանշան՝ Անմոռուկ ծաղիկ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 3 նամականիշի, համաձայն N 1-3 հավելվածների:

 

3. Գործողության մեջ դնել՝

9-րդ նույնատիպ թողարկում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանշան՝ Անմոռուկ ծաղիկ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 5 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 40 դրամ, տպաքանակը՝ 500 010 հատ, անվանագինը՝ 50 դրամ, տպաքանակը՝ 500 010 հատ, անվանագինը՝ 60 դրամ, տպաքանակը՝ 500 010 հատ, անվանագինը՝ 70 դրամ, տպաքանակը՝ 1 000 006 հատ, անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ 1 000 006 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 731-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9048

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 731-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9049

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 731-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9050