Գլխավոր տեղեկություն
Номер
N 1160-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.09.2015-25.12.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.09.15/23(535) Հոդ.265
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
18.08.2015
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
25.09.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

N 1160-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման 9-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի «ա» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների պահանջվող չափաքանակների վերաբերյալ հայտերի ստացման և դրանց բավարարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Կ. Ճշմարիտյան

 

  

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 1160-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների /այսուհետ` Փաթեթներ/ բաշխման չափաքանակների որոշման և Փաթեթների տրամադրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:

2. ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն, համապատասխանաբար, «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի «79P-03845 OfficeProPlus ALNG LicSAPk MVL PtnrsinLrning», «CW2-00280 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL PtnrsinLrning» և «Office 365 E1 (Exchange, ShP, Office, Lync online) for the whole country» տեսակի լիցենզիոն ծրագրային փաթեթների նկատմամբ տարեկան բաժանորդագրության իրավունքը յուրաքանչյուր տարվա համար «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից մեկ միասնական ակտ կազմելու միջոցով տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կամ վերջինիս կողմից տվյալ ծրագրերի կառավարումը իրականացնող անձին՝ նախարարության կողմից ներկայացված գրավոր հայտի համաձայն:

3. Բացառությամբ սույն կարգի 2-րդ կետով սահմանված ծրագրային փաթեթների` ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման հավելված 3-ով սահմանված մնացած փաթեթների բաշխման չափաքանակները որոշելու նպատակով Ընկերությունը գրավոր հարցում է իրականացնում հետևյալ պետական մարմիններին.

1) ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմեր,

2) ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) աշխատակազմեր:

4. Սահմանել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն, համապատասխանաբար, «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA» տեսակի լիցենզիոն ծրագրային փաթեթները նախատեսված են գոյություն ունեցող համակարգիչներում հեղինակային իրավունքների խախտմամբ արդեն իսկ օգտագործվող տվյալ տեսակի ծրագրային փաթեթները պատշաճ պաշտպանված հեղինակային իրավունքներով ծրագրային փաթեթներով փոխարինելու համար և այդ տեսակի ծրագրային փաթեթների համար հայտեր ներկայացնելիս պետական մարմինները պետք է հաշվի առնեն տվյալ տեսակի ծրագրային փաթեթի օգտագործման առանձնահատկությունը:

5. Սահմանել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն, համապատասխանաբար, «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի «021-08255 OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm», «W06-01066 CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL», «CW2-00309 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL Pltfrm», «021-05331 OfficeStd ALNG LicSAPk MVL», «CW2-00279 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL», «P73-05897 WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc», «312-02177 ExchgSvrStd ALNG LicSAPk MVL» տեսակի լիցենզիոն ծրագրային փաթեթները նախատեսված են ցանկացած համակարգիչներում տեղադրելու համար և այդ տեսակի ծրագրային փաթեթների համար հայտեր ներկայացնելիս պետական մարմինները պետք է հաշվի առնեն տվյալ տեսակի ծրագրային փաթեթի օգտագործման առանձնահատկությունը և դրանց հնարավոր խմբավորման պահանջներն ըստ ներկայացված տարբերակների:

6. ՀՀ կառավարության աշխատակազմի միջոցով Ընկերության գրավոր հարցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմինների կողմից կից պաշտոնական գրությամբ Ընկերությանն է տրամադրվում տեղեկատվություն` սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան, հստակ նշելով ձեռք բերման ենթակա ծրագրային փաթեթների հետևյալ արտոնագրման տարբերակները, որոնց նկարագիրը տրված է սույն կարգի Հավելվածում.

 

Համակարգիչների համար.

Տարբերակ «Ա»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA» + «W06-01066 CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL» + «021-08255 OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm»

Տարբերակ «Բ»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA» + «W06-01066 CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL»

Տարբերակ «Գ»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA»

Տարբերակ «Դ»՝ «CW2-00309 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL Pltfrm»

Տարբերակ «Ե»՝ «021-05331 OfficeStd ALNG LicSAPk MVL»

 

Սերվերների համար.

Տարբերակ «Զ»՝ «P73-05897 WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc» + «312-02177 ExchgSvrStd ALNG LicSAPk MVL»

Տարբերակ «Է»՝ «P73-05897 WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc»

7. Ընկերությունը պետական մարմիններից տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է այն և վերջինիս հիման վրա իրականացնում է Փաթեթների բաշխման չափաքանակների որոշումը` ըստ յուրաքանչյուր տարբերակի:

8. Փաթեթները բաշխվում են հետևյալ կերպ՝

1) առաջնահերթ՝ ըստ ներկայացման հերթականության, բավարարվում են այն հայտերը, որոնց արտահերթ բաշխման հանձնարարական է ստացվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից, ինչպես նաև այն հայտերը, որոնցով սույն կարգի 5-րդ կետով թվարկված ձեռք բերվող փաթեթները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետության վարկային և դրամաշնորհային ծրագրերով պետական մարմինների կարիքների համար գնվող համակարգչային սարքավորումների համար, եթե մատակարարման ենթակա գնման պայմանագրերը պետք է կնքվեն հայտը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ դեպքում հայտով սահմանված համապատասխան ծրագրային փաթեթների քանակները ամրագրվում են առավելագույնը չորս ամիս ժամկետով և այդ փաթեթները բաշխվում մինչև տվյալ համակարգչային սարքավորումների փաստացի մատակարարման պահը, սակայն ոչ ուշ, քան հայտը ներկայացնելուն հաջորդող չորրորդ ամսվա ավարտը.

2) սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով ծրագրային փաթեթների ամրագրումից հետո մնացած փաթեթների ընդհանուր թվաքանակի 90 տոկոսը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական մարմիններին, իսկ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պետական մարմիններին բաշխվում է փաթեթների ընդհանուր թվաքանակի 10 տոկոսը:

9. Այն դեպքերում, երբ վերը նշված կարգով բաշխման արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման՝ մինչև ամբողջ թիվ:

10. Ձև N 1-ին համապատասխան Ընկերությանը տեղեկատվություն տրամադրած պետական մարմինների համար Փաթեթների բաշխման հաշվարկն իրականացվում է յուրաքանչյուր Տարբերակի համար առանձին հետևյալ բանաձևով՝

 

A% = Bi/C,

 

որտեղ`

A%-ն i-րդ տվյալ պետական մարմնին բաշխման ենթակա տոկոսային մասն է տվյալ տարբերակով Փաթեթների ընդհանուր թվաքանակում,

Bi-ն i-րդ պետական մարմնի կողմից տվյալ տարբերակով ներկայացված հայտով պահանջվող Փաթեթների թվաքանակն է,

C-ն բոլոր պետական մարմինների կողմից ներկայացված տվյալ տարբերակով Փաթեթների բոլոր պետական մարմինների հայտերով ընդհանուր թվաքանակն է, հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն տոկոսային խմբավորումը:

Ընդ որում, սույն կարգի 6-րդ կետում նշված «Ա»-ից «Զ»-ը տարբերակներով չափաքանակների հաշվարկն իրականացնելիս և հայտերը բավարարելիս սահմանվում է սույն կարգով սահմանված ծրագրային փաթեթների տարբերակների այբբենական հերթականությամբ սահմանված առաջնահերթությունը: Եթե նման հաշվարկի արդյունքում չսպառված կմնան այնպիսի ծրագրային փաթեթներ, որոնք չեն կարող կազմավորել սույն կարգով ամրագրված որևէ տարբերակ, ապա դրանց բաշխումը կկատարվի սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով, լրացուցիչ ներկայացվող հայտերով՝ ըստ դրանց ներկայացման հերթականության:

11. Փաթեթների բաշխման չափաքանակների մասին տեղեկատվությունն ամփոփելուց հետո Ընկերությունն այն 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է իր ինտերնետային կայքում:

12. Հաշվի առնելով հայտերի չափաքանակների բավարարման ենթակա տվյալները` Փաթեթների ստացման նպատակով պետական մարմինների աշխատակազմերի կողմից մինչև 2015 թ. հոկտեմբերի 31-ը Ընկերությանն են տրամադրվում իրենց բացթողնման ճշգրտված հայտերը` սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան:

13. Ընկերությունը բացթողնման հայտերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից հաշվարկված չափաքանակներին համապատասխան փաթեթներն ըստ տարբերակների տրամադրում է պետական մարմիններին, որի համար տվյալ պետական մարմնի հետ կազմվում են համապատասխան փոխանցման փաստաթղթեր:

14. Սույն կարգի 1-13-րդ կետերով սահմանված կարգով ծրագրային փաթեթների չբաշխված քանակությունից ծրագրային փաթեթներ ստանալու համար նախկինում հայտեր չներկայացրած` սույն կարգի 3-րդ կետում նշված պետական մարմինները կարող են սույն թվականի նոյեմբերի 1-ից սկսած Ընկերությանը տրամադրել հայտեր` սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված հայտերի ստացման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը Փաթեթների չբաշխված քանակությունից ծրագրային փաթեթներ է տրամադրում հայտեր ներկայացրած պետական մարմիններին` ըստ վերջիններիս կողմից հայտեր ներկայացնելու հերթականության` ընդհուպ մինչև տվյալ Փաթեթի ամբողջական սպառումը:

16. Որևէ տեսակի ծրագրային փաթեթը սպառված լինելու պահից եռօրյա ժամկետում Ընկերությունը էլեկտրոնային փոստով տեղեկացնում է իրեն հայտ ներկայացրած մարմնին:

17. Ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրում է կիսամյակային հաշվետվություններ` պետական մարմիններին ծրագրային փաթեթների բաշխման ընթացքի վերաբերյալ:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

«Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռք բերման

Պետական մարմնի անվանումը

 

Պատասխանատու պաշտոնատար անձի

անունը

պաշտոնը

հեռախոսահամարը

էլեկտրոնային փոստի հասցեն

       

Համակարգիչների մասով

նշել քանակ

Տարբերակ «Ա»

 

Տարբերակ «Բ»

 

Տարբերակ «Գ»

 

Տարբերակ «Դ»

 

Տարբերակ «Ե»

 

Սերվերների մասով

Տարբերակ «Զ»

 

Տարբերակ «Է»

 

Որից ծրագրային փաթեթներ են ձեռք բերվում դրամաշնորհային/վարկային միջոցներով գնվող սարքավորումների համար.

 

«Այո»

«Ոչ»

Ծրագրային փաթեթները ձեռք են բերվում դրամաշնորհային/վարկային միջոցներով գնվող սարքավորումների համար

   

Միայն եթե նախորդ դաշտում նշել եք «Այո», ապա հստակեցրեք, թե արդյոք գնվող սարքավորումների մատակարարման ենթակա պայմանագրերը կնքվելու են հայտը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում

   

Միայն եթե նախորդ դաշտում նշել եք «Այո», ապա հստակեցրեք, թե արդյոք փաթեթները ձեռք բերվելու ոչ ուշ, քան սույն հայտը ներկայացնելուն հաջորդող չորրորդ ամսվա ավարտը

   

Միայն եթե նախորդող բոլոր երեք դաշտերում նշել եք «Այո», ապա հստակեցրեք այդ նպատակով ձեռք բերվող ծրագրային փաթեթների տարբերակները և քանակները

Համակարգիչների մասով

նշել քանակ

Տարբերակ «Ա»

 

Տարբերակ «Բ»

 

Տարբերակ «Գ»

 

Տարբերակ «Դ»

 

Տարբերակ «Ե»

 

Սերվերների մասով

Տարբերակ «Զ»

 

Տարբերակ «Է»

 

Հատուկ նշումներ

 

Հայտի լրացման ամսաթիվ

 

Պաշտոնատար անձի ստորագրություն

 

  

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 1160-Ն հրամանով հաստատված

Համակարգչային լիցենզիոն ծրագրային

ապահովման փաթեթների պահանջվող

չափաքանակների վերաբերյալ հայտերի

ստացման և դրանց բավարարման կարգի

 

Հայտեր ներկայացնելիս անհրաժեշտ է ընտրել փաթեթների հետևյալ հնարավոր տարբերակները.

 

Համակարգիչների համար.

 

Տարբերակ «Ա»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA» + «W06-01066 CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL» + «021-08255 OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm»

Տարբերակ «Բ»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA» + «W06-01066 CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL»

Տարբերակ «Գ»՝ «FQC-08150 Windows 8.1 Professional GGWA»

Տարբերակ «Դ»՝ «CW2-00309 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL Pltfrm»

Տարբերակ «Ե»՝ «021-05331 OfficeStd ALNG LicSAPk MVL»

 

Սերվերների համար.

 

Տարբերակ «Զ»՝ «P73-05897 WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc» + «312-02177 ExchgSvrStd ALNG LicSAPk MVL»

Տարբերակ «Է»՝ «P73-05897 WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc»

 

Ստորև ներկայացվում է ծրագրային փաթեթների տարբերակների նկարագրությունը` ըստ դասակարգիչների.

 

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Տարբերակ «Ա»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է և միասնականացվում է (ստանդարտ) համակարգիչը

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

FQC-08150

Windows 8.1 Professional GGWA

1

W06-01066

CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL

1

021-08255

OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm

1

 

Տարբերակ «Բ»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է համակարգչի օպերացիոն համակարգը, որն աշխատելու է սերվերի կամ սերվերային հավելվածների հետ (օրինակ, Active Directory/Domain, Sharepoint, MS Project, Lync, Exchange, Microsoft System Center, System Center Endpoint Protection և այլն)

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

FQC-08150

Windows 8.1 Professional GGWA

1

W06-01066

CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL

1

 

Տարբերակ «Գ»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է համակարգչի օպերացիոն համակարգը, որը չի աշխատելու սերվերի կամ սերվերային հավելվածների հետ ընդհանրապես (օրինակ, Active Directory/Domain, Sharepoint, MS Project, Lync, Exchange, Microsoft System Center, System Center Endpoint Protection և այլն)

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

FQC-08150

Windows 8.1 Professional GGWA

1

 

Տարբերակ «Դ»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է նախկինում արտոնագրված օպերացիոն համակարգը (օրինակ` նախկինում տեղադրված Wiոdօws 7 Prօfessiօոal տիպի օպերացիոն համակարգը), որը չի աշխատելու սերվերի կամ սերվերային հավելվածների հետ:

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

CW2-00309

WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL Pltfrm

1

 

Տարբերակ «Ե»

 

Նպատակային օգտագործումը՝ Արտոնագրվում է և միասնականացվում է (ստանդարտ) համակարգչի միայն MS Օffice փաթեթը

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

021-08255

OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm

1

 

ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՄԱՍ

 

Տարբերակ «Զ»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է սերվերային օպերացիոն համակարգը` ըստ առկա պրոցեսորների, ինչպես նաև սերվերի վրա աշխատելու է Microsoft Excհange Server Standard փաթեթ, օրինակ` սերվերի վրա հասանելի են 2 հատ ֆիզիկական պրոցեսոր (ոչ թե միջուկ):

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

P73-05897

WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc

1

312-02177

ExchgSvrStd ALNG LicSAPk MVL

1

 

Տարբերակ «Է»

 

Նպատակային օգտագործումը՝ արտոնագրվում է սերվերային օպերացիոն համակարգը` ըստ առկա պրոցեսորների, օրինակ` սերվերի վրա հասանելի են 2 հատ ֆիզիկական պրոցեսոր (ոչ թե միջուկ):

 

Այդ դեպքում հարկավոր է հայտ ներկայացնել՝

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

P73-05897

WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc

1

Այն դեպքում, երբ սերվերի վրա առկա է 4 հատ ֆիզիկական պրոցեսոր (ոչ թե միջուկ), հարկավոր է հայտ ներկայացնել

Լիցենզիոն ծրագրային փաթեթի դասակարգիչ

Նկարագիր

Լիցենզավորված փաթեթների քանակները / հատ

P73-05897

WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc

2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2015, N 1646-Ն 25.12.2015, N 1160-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան