ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2015 թ. |
N 1548-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Պ.Ա.Լ.Ա.Տ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0127 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և հաշվի առնելով, որ «Պ.Ա.Լ.Ա.Տ» ՍՊԸ-ն սույն թվականի հոկտեմբերի 28-ին հերթական տարեկան պետական տուրքի վճարման կատարումով վերացրել է պետական տուրքի վճարման պարտավորությունը.
Հրամայում եմ`
1. «Պ.Ա.Լ.Ա.Տ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքով` հերթական տարեկան պետական տուրքը ժամանակին չվճարելու համար խախտումն արձանագրել որպես` «Պ.Ա.Լ.Ա.Տ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1016-Ա հրամանով տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0127 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. «Պ.Ա.Լ.Ա.Տ» ՍՊԸ-ի կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման փաստով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0127 լիցենզիայի գործողության կասեցման համար սույն թվականի հոկտեմբերի 21-ից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` սույն թվականի հոկտեմբերի 28-ին հերթական տարեկան պետական տուրքի վճարման հիմքով:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան