Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.11.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
10.11.2015
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
10.11.2015
Дата вступления в силу
11.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 նոյեմբերի 2015 թ.

N 948-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊՐՈԳՐԵՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱԿ-ԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՏՐՎԱԾ ՍԵՐԻԱ Բ N 0011; ՍԵՐԻԱ Մ N 0011 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետի ա.; ե. պարբերություններով, 5-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 17-ի և հավելված 19-ի 10-րդ կետերի 2-րդ ենթակետերով, 4-րդ ենթակետերի ա. պարբերությունների պահանջներով, հիմք ընդունելով համալսարանի ռեկտորի դիմումը և ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 77/9ա եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐՈԳՐԵՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱԿ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 5-ի N 877-Ա/Ք հրամանով տրված`

1) բակալավրի կրթական ծրագրով գործունեության` սերիա Բ N 0011 լիցենզիայի գործողությունը «Ստոմատոլոգիա» մասնագիտության մասով` լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնամեթոդական ապահովվածություն, ուսումնաարտադրական պրակտիկայի բազա, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման և համալսարանի ռեկտորի դիմումի հիմքերով,

2) մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության` սերիա Մ N 0011 լիցենզիայի գործողությունը «Ստոմատոլոգիա» մասնագիտության մասով` լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնամեթոդական ապահովվածություն, ուսումնաարտադրական պրակտիկայի բազա, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման և համալսարանի ռեկտորի դիմումի հիմքերով:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան