Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.194
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.07.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.07.2015
Дата вступления в силу
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2015 թ.

N 38-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 73-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 որոշման Հավելված 7-ի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա», «ի» և 12-րդ կետի «դ» ենթակետերը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 73-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

 1) հրամանի հավելված N 1-ում վերնագրում «կազմակերպման» բառը փոխարինել «իրականացման» բառով,

 2) հրամանի հավելված N 1-ը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-րդ կետով.

 «42.1 Սահմանել, որ «չարորակ նորագոյացություն» ախտորոշումով քաղաքացիների պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված ձևի ուղեգրի տրամադրման հետևյալ դեպքերում.

1) մասնագիտացված բժշկական կազմակերպությունում արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում ախտորոշման ճշտման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացու` օրենքով սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման իրականացման լաբորատոր ախտորոշիչ գործունեության բջջաբանական կամ հյուսվածքաբանական տեսակի իրականացման համար լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած հյուսվածքաբանական կամ բջջաբանական հետազոտությունների կամ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքում «չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատվելու դեպքում: Հիվանդի հետագա բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել տվյալ կազմակերպության ներքին ուղեգրումով` սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված «Խորհրդատվության թերթիկ»-ով,

2) մասնագիտացված բժշկական կազմակերպությունում ուռուցքաբանական հիվանդությունների մասով վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելիս, երբ «չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատվել է վաղ հետվիրահատական շրջանում` օրենքով սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ գործունեության բջջաբանական կամ հյուսվածքաբանական տեսակի իրականացման համար լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած հյուսվածքաբանական կամ բջջաբանական հետազոտությունների արդյունքում:»:

 

Ա. Մուրադյան