Գլխավոր տեղեկություն
Номер
N 1558-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.06.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.06.2015
Дата вступления в силу
19.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2015 թ.

N 1558-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ ՀՁ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի հունիսի 11-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` ք. Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս 31 շենք, 123 ոչ բնակելի տարածք հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան