Գլխավոր տեղեկություն
Номер
N 205-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.354
Принят
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата принятия
15.09.2004
Подписан
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата подписания
02.11.2004
Дата вступления в силу
25.11.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11404288

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

15 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 205-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 731 որոշմամբ սահմանված դրույթները`

 

Հրամայում եմ՝

 

1. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 68-Ն)

2. Հաստատել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի տիպային օրինակը` ըստ հավելված 2-ի:

 

Վարչության պետ`

Կ. Կիրակոսյան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2004 թ. սեպտեմբերի 15-ի

թիվ 205-Ն հրամանի

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 30.04.15 N 68-Ն)

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի 2004 թվականի
սեպտեմբերի 15-ի N 205-Ն հրամանի

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ

ՕՐԻՆԱԿ

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 ք. Երևան

 ___ _____________ ___թ.

 

  (բառերով)

  

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, այսուհետ` «Փոխատու», ի դեմս ___________________________________, որը գործում է _____________________________________

  (ազգանունը, անունը, պաշտոնը)   (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
 

հիման վրա, մի կողմից, և ______________________________________________________, այսուհետ՝

 (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

«Փոխառու», ի դեմս ___________________________, որը գործում է ___________________________

   (ազգանունը, անունը, պաշտոնը)   (կանոնադրության,

_________________հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

լիազորագրի կամ այլնի)

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով Փոխատուն պարտավորվում է Փոխառուի ժամանակավոր, անհատույց օգտագործմանը հանձնել ոչ բնակելի տարածք (շենք, կառույց, շինություն), այսուհետ՝ «Օբյեկտ», որը գտնվում է ________________________________________________________________________

 (շենքի, կառույցի, շինության հասցեն, տարածքի համար՝ բնորոշ հատկանիշները)

 

Հասցեում՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

Անհատույց օգտագործմանը հանձնվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է———————————————————————————————————————— քառակուսի մետր:

 (թվերով և բառերով)

1.2. Տարածքի սխեմատիկ պատկերը (հատակագիծը) և դրա որոշակիորեն սահմանման ու բնութագրման համար անհրաժեշտ և բավարար տեղեկությունները տրվում են սույն պայմանագրին կցվող և դրա անբաժանելի մասը համարվող թիվ —- հավելվածում՝ Օբյեկտի նկատմամբ Փոխատուի իրավունքները հավաստող վկայականին համապատասխան:

1.3. Սույն պայմանագիրը գործում է________________ ժամկետով` _____ ____________ թ. մինչև

    (ժամկետը)  (բառերով)

____ ____________թ. կամ անժամկետ:

1.4. Օբյեկտը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ____________ տարածքային ստորաբաժանման կողմից _______տրված թիվ_______ սեփականության վկայականի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է «Փոխատու»-ին։

1.5. Սույն պայմանագիրը կնքելու պահին անհատույց օգտագործման հանձնված Օբյեկտը գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի_____________ տարածքային ստորաբաժանման կողմից _________ տրված թիվ__________ միասնական տեղեկանքի հիման վրա։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Փոխատուն իրավունք ունի`

2.1.1. Փոխառուից պահանջել Օբյեկտն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.

2.1.2. Փոխառուից պահանջել կատարել Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.

2.1.3. Փոխառուից պահանջել Օբյեկտում իր կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կատարել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման.

2.1.4. եթե Փոխառուն Օբյեկտից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

2.2. Փոխատուն պարտավոր է`

2.2.1. Օբյեկտը Փոխառուին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.

2.2.2. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխառուին գրավոր տեղեկացնել Օբյեկտն ազատելու անհրաժեշտության մասին՝ կապված շենքը հիմնական վերանորոգման կանգնեցնելու կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ:

2.3. Փոխառուն իրավունք ունի`

2.3.1. Պայմանագիրն ստորագրելուց 10 օր հետո պահանջել Փոխատուից հանձնելու սույն պայմանագրի 1.2 կետում նշված Օբյեկտը` դրա բոլոր պատկանելիքներով և փաստաթղթերով.

2.3.2. Օբյեկտը երրորդ անձի օգտագործմանը հանձնել միայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ Փոխատուի համաձայնությամբ:

2.4. Փոխառուն պարտավոր է`

2.4.1. Օբյեկտն օգտագործել պայմանագրի պայմաններին և Օբյեկտի նշանակությանը համապատասխան.

2.4.2. սույն պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.

2.4.3. ժամանակին կատարել Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.

2.4.4. ապահովել Օբյեկտի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը.

2.4.5. առանց Փոխատուի գրավոր համաձայնության Օբյեկտում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ։

Փոխառուի կողմից Օբյեկտի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Փոխառուի հաշվին և Փոխատուի որոշած ժամկետում.

2.4.6. Օբյեկտի տարածքներում պահպանել հրդեհային տեսչության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարմինների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Փոխառուի գործունեության ձևերի ու Օբյեկտի նկատմամբ.

2.4.7. Փոխատուի որոշած ժամկետներում ազատել տարածքները՝ կապված Օբյեկտի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Օբյեկտը հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ.

2.4.8. Օբյեկտը և դրան հարող տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում, ինչպես նաև մշտապես պատշաճ վիճակում պահպանել Օբյեկտի ճակատային մասերը.

2.4.9. Փոխատուին անմիջապես տեղեկացնել Օբյեկտի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) Օբյեկտին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Օբյեկտը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ.

2.4.10. սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` Օբյեկտը սպասարկելու և էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ.

2.4.11. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական կապիտալի մեջ չներդնել անհատույց օգտագործման իրավունք.

2.4.12. անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասը Փոխառուի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի /բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերի/.

2.4.13. ապահովել Փոխատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքն Օբյեկտ՝ դրա զննման և ստուգման համար.

2.4.14. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխատուին գրավոր տեղեկացնել Օբյեկտի սպասվելիք ազատման մասին՝ կապված ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ դրա վաղաժամկետ դադարեցնելու հետ.

2.4.15. Օբյեկտն ազատելիս այն սարքին վիճակում հանձնել ակտով` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.

2.4.16. սահմանված ժամկետում կատարել Փոխատուի կարգադրությունները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Օբյեկտը, իսկ վարձակալված Օբյեկտից դուրս՝ բնապահպանական և սանիտարական իրավիճակը.

2.4.17. Օբյեկտում իր կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կատարել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման.

2.4.18. իր կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Օբյեկտի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմնին:

 

3. ՕԲՅԵԿՏԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

3.1. Օբյեկտը Փոխառուի կողմից հանձնելը և Փոխատուի կողմից դրա ընդունելը իրականացվում է Տարածքի հանձնման-ընդունման ակտով` որում նշվում են Օբյեկտի պատկանելիքները: Հանձնման-ընդունման ակտը ստորագրում են Փոխատուն և Փոխառուն:

3.2. Փոխատուի և Փոխառուի միջև ——————————- թ-ին կնքված ոչ բնակելի տարածքի հանձնման-ընդունման ակտի համաձայն` Օբյեկտը հանձնվել է Փոխատուին, որը հավաստում է սույն պայմանագրին կցվող և դրա անբաժանելի մասը համարվող թիվ — հավելվածը:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

4.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 20 __ թվականի___________ -ի թիվ____ որոշման` Օբյեկտը հանձնվում է օգտագործման անհատույց:

 

5. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐՎԱԾ ՕԲՅԵԿՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

 

5.1. Անհատույց օգտագործման տրված Օբյեկտի Փոխառուի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

5.2. Փոխառուի կողմից Օբյեկտից անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման։

5.3. Փոխառուի կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը մեկամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել տվյալ անշարժ գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6.1. Փոխատուի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Փոխառուն`

6.1.1. Օբյեկտն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով.

6.1.2. էականորեն վատթարացրել է Օբյեկտի վիճակը.

6.1.3. սույն պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.

6.1.4. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ ներդրել է անհատույց օգտագործման իրավունք:

6.1.5. վերակազմավորվել է (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց):

6.1.6. տրամադրված տարածքը չի օգտագործում կամ հանձնել է մեկ այլ սուբյեկտի օգտագործմանը, կամ օգտագործում է համատեղ, ինչը պարզվել է կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:

6.2. Փոխառուի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`

6.2.1. Փոխատուն Փոխառուի օգտագործմանը չի տրամադրել Օբյեկտը կամ խոչընդոտներ է ստեղծել Օբյեկտը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

6.2.2. Փոխառուի անհատույց օգտագործմանը հանձնված Օբյեկտն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Փոխատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.

6.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար Փոխառուն պատասխանատու չէ, Օբյեկտը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

 

7. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագրից ծագող օգտագործման իրավունքը ենթակա է գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

7.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կամ կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ ժամկետում՝ երկու ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, ինչը ձևակերպվում է նոտարական վավերացմամբ համաձայնագրով:

7.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրերով:

7.4. Օբյեկտի (շենքերի, շինությունների) վրա արտաքին գովազդի և տեղեկատվության օբյեկտների տեղադրումն իրականացնում է Փոխառուն կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը՝ առանց Փոխատուի համաձայնության:

7.5. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից սկսած և գործում է մինչև սույն պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետով:

 

9. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով:

 

11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11.1. Փոխատուի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով Փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին։

11.2. Փոխառուի վերակազմակերպման դեպքում Փոխառուի իրավունքները և պարտականությունները սույն պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդին:

 

12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն պայմանագիրը կնքված է______________ լեզվով,______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, սակայն օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահպանվող օրինակին: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

13. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Փոխատու

 Փոխառու

 ____________________

 ____________________

 (հասցեն)

  (հասցեն)

 _________________________

 _________________________

 (բանկային վավերապայմանները)

  (բանկային վավերապայմանները)

 _________________________

 _________________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

   

 Կ. Տ.

 Կ. Տ.

 

Եթե կողմը քաղաքացի է, ապա`______________________________________________________ 
   (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրի

__________________________________________։ 

սերիան, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել)

 

(հավելվածը խմբ. 18.04.11 N 44-Ն, լրաց. 20.03.12 N 38-Ն)