Գլխավոր տեղեկություն
Номер
N 3115-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.17/34(1123).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.12.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
27.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 դեկտեմբերի 2014 թ.

N 3115-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵՅՋԻՔ ԼԵՅԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX–001401 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՄԵՅՋԻՔ ԼԵՅԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն` Անահիտ Սահակյանի 18.11.2014 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՄԵՅՋԻՔ ԼԵՅԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թվականի մարտի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001401 լիցենզիայի գործողությունը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան