Գլխավոր տեղեկություն
Номер
N 1328-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.05.2015-10.06.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.05.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.05.2015
Дата вступления в силу
30.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մայիսի 2015 թ.

N 1328-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

««ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, հաշվի առնելով, որ ««Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջները, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության 2015 թվականի փետրվարի 13-ին հարուցված N 21877-15/Վ/Ն-04 վարչական վարույթի շրջանակում Ընկերությունում իրականացված զննման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, որոնք են`

1. Ընկերության աշխատակիցների հաստիքացուցակում մանկական վիրաբույժի հաստիքը զբաղեցնում է ««Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արսեն Վանյանը, որը չունի համապատասխան հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 53-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի պահանջին,

2. Ընկերությունում արտահիվանդանոցային մանկաբուժական տեսակն իրականացնելու համար մանկաբույժի հաստիքը զբաղեցնում է Թամարա Կարապետյանը, որը չունի համապատասխան հետբուհական կրթություն, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի պահանջին,

3. հաստիքացուցակում բացակայում են ընդունարանի բժիշկների, միջին և կրտսեր բուժաշխատողների հաստիքները, իսկ ընդունարանի վարիչի համապատասխան կրթության վերաբերյալ տվյալները տնօրինության կողմից չեն ներկայացվել, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 33-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

4. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ բժիշկ-վնասվածքաբան-օրթոպեդ Անդրանիկ Դարբինյանը չունի համապատասխան բուհական, հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 30-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի պահանջին,

5. պրոկտոլոգիական բաժանմունքի բժիշկ-պրոկտոլոգ Սերգո Սեդրակյանը չունի համապատասխան հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 29-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին,

6. ուռուցքաբանական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբաններ Վահե Բարսեղյանը և Մհեր Կոստանյանը չունեն համապատասխան հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 12-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի պահանջին,

7. ուռուցքաբանական բաժանմունքի բժիշկ-քիմիոթերապևտ Սուսաննա Մկրտչյանը չունի համապատասխան հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև բաժանմունքում աշխատում են մեկական միջին և կրտսեր բուժաշխատողներ, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 12-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետի պահանջներին,

8. անոթային վիրաբուժության բաժանմունքում մեկ վիրաբույժ-անոթաբան է` Ազատ Բադալյանը, որը ունի համապատասխան կրթություն և վերապատրաստում, բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր համապատասխան կրթությամբ և մեկ կրտսեր բուժաշխատող, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 21-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի պահանջներին,

9. ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վաչագան Միտոյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 25-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ ենթակետերի պահանջներին,

10. ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Արտակ Հովակիմյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, բաժանմունքում աշխատում են երկու բուժքույր և մեկ կրտսեր բուժաշխատող, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

11. կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Արմենակ Սոլոյանը չի ներկայացրել բուհական կրթության դիպլոմի պատճենը, չունի վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 24-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ ենթակետի պահանջներին,

12. նեյրովիրաբուժության բաժանմունքում մեկ վիրաբույժ է` Հակոբ Մելիքյանը, որը ունի համապատասխան կրթություն և վերապատրաստում, բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 23-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ ենթակետերի պահանջներին,

13. համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշման բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքի բժիշկ Կարինե Մանուկյանը չունի համապատասխան հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, բաժանմունքում աշխատում է մեկ բուժքույր, որի բժշկական կրթության վերաբերյալ փաստաթղթերը տնօրինության կողմից չեն ներկայացվել, իսկ կրտսեր բուժաշխատողը և տեխնիկ-ինժեները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 88-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջներին,

14. անեսթեզիոլոգիական և վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ Լիլիթ Մուսեյանը և Արմեն Մինասյանը (բաժնի վարիչ) չունեն վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, իսկ բժիշկ Սամվել Զարգարյանը չունի համապատասխան բուհական, հետբուհական կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, միջին բուժանձնակազմի 6 հաստիքներից 3-ը զբաղեցված է ոչ պատշաճ կրթություն ունեցող անձանց կողմից, մասնավորապես Լիանա Գրիգորյանը մանկաբարձական գործ` մանկաբարձ է, Էռա Եֆիմովան բուժակ` լաբորանտ է, Ռուզաննա Բաբայանը մանկաբարձական գործ` մանկաբարձ է, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 19-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ ենթակետերի պահանջներին,

15. Ընկերության տեղամասային թերապևտը (ընդհանուր պրակտիկայի բժիշկը) չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, կրտսեր բուժաշխատողը բացակայում է, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.1 կետի կադրային հագեցվածության 1-ին և 3-րդ ենթակետի պահանջներին,

16. նյարդաբան Լենա Մելիքսեթյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.3 կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

17. մաշկավեներաբան Կարեն Չարչյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.10 կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

18. լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական) կաբինետի բժիշկ Զարիկ Ստեփանյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, իսկ բժիշկ Լուիզա Աշչյանը չունի համապատասխան բուհական և հետբուհական կրթություն, կրտսեր բուժաշխատողը բացակայում է, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.18 կետի կադրային հագեցվածության 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին,

19. լաբորատոր ախտորոշիչ (բիոքիմիական) կաբինետի բժիշկը, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.19-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

20. ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական) կաբինետի միակ բժիշկ Գագիկ Սաղոյանի դիպլոմը բացակայում է, չունի համապատասխան հետդիպլոմային կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.17.1 կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

21. գաստրոէնտերոլոգիական կաբինետի բժիշկ Զարուհի Թորոսյանը չունի համապատասխան հետդիպլոմային կրթություն, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.25 կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

22. ներզատաբանական կաբինետի բժիշկ Լուսինե Քալանթարյանը չունի համապատասխան հետդիպլոմային կրթություն, միջին և կրտսեր բուժաշխատողները բացակայում են, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.7 կետի կադրային հագեցվածության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

23. ակնաբանական կաբինետի 2 բժիշկներ Վահե Նանյանը և Լուսինե Աթոյանը չունեն վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.5 կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի պահանջներին,

24. քիթ-կոկորդ-ականջաբանի կաբինետի երկու բժիշկներից Արթուր Միրախորյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, կրտսեր բուժաշխատողը բացակայում է, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.4 կետի կադրային հագեցվածության 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին,

25. սրտաբանական կաբինետում բացակայում է կրտսեր բուժաշխատողը, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.6-րդ կետի կադրային հագեցվածության 3-րդ ենթակետի պահանջին,

26. ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) կաբինետում բացակայում են միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 21.12.2002 թ. N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.16 կետի կադրային հագեցվածության 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին,

27. վիրակապարանում աշխատում է մեկ միջին բուժաշխատող, բացակայում են կրտսեր բուժաշխատողները, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 2-ի 83-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին,

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել ««ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գործունեության հասցե` ք. Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 17/1 տարածք) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2013 թվականի նոյեմբերի 11-ին տրամադրված N Կ-ԲՕ-001881 հիվանդանոցային ընդհանուր վիրաբուժական, մանկական վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, անոթային վիրաբուժական, պրոկտոլոգիական, ուրոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, ճառագայթային ախտորոշիչ (համակարգչային տոմոգրաֆիկ), արտահիվանդանոցային ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), մանկաբուժական, նյարդաբանական, մաշկաբանական, վեներաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական)), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), սրտաբանական, աղեստամոքսաբանական, ներզատաբանական, ակնաբանական, 2014 թվականի ապրիլի 11-ին տրամադրված N Կ-ԲՕ-001941 հիվանդանոցային նյարդավիրաբուժական, արտահիվանդանոցային քիթ-կոկորդ-ականջաբանական, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին տրամադրված N Կ-ԲՕ-001988 հիվանդանոցային ուռուցքաբանական (քիմիոթերապիա, վիրաբուժական), կրծքային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակով զբաղվելու անժամկետ լիցենզիաների գործողությունները` մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի գործողությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջներով և պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության պատճառով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.06.2015, N 1438-Ա 10.06.2015, N 1328-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան