Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.01.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.01.2014
Дата вступления в силу
24.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունվարի 2014 թ.
ք. Երևան

N 83-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1)«Լեվ Ֆարմ» սահմանափակ
 պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) «ԼՍ ստոմատոլոգիա» սահմանափակ
 պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) «Ազատանի Բժշկական Ամբուլատորիա» փակ
 բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

4) «Էլիտ-Մեդ բժշկական կենտրոն» սահմանափակ 
 պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

5) «Տատդենտ» սահմանափակ
 պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

6) Անհատ ձեռնարկատեր
 Արտուշ Մովսիսյան

բժշկական օգնություն և սպասարկում

7) Անհատ ձեռնարկատեր
 Տարոն Մինասյան

բժշկական օգնություն և սպասարկում

8) Անհատ ձեռնարկատեր 
 Գրիգոր Ջումայան

բժշկական օգնություն և սպասարկում

9) Անհատ ձեռնարկատեր
 Ռուբեն Խանջյան

բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ ... հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Դ. ԴոՒՄԱՆՅԱՆ