Գլխավոր տեղեկություն
Номер
N 494-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
25.05.2015
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
25.05.2015
Дата вступления в силу
26.05.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2015 թ.

N 494-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մ. ՀԵՐԱՑՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 0048 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 13-ի 8-րդ կետի 2, 3, 4, 6-րդ ենթակետերի և ՀՀ կառավարության 2007 թ. դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված հավելված 5-ի նորմատիվ պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 73/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թ. սեպտեմբերի 16-ին «Մ. ՀԵՐԱՑՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՍՊԸ-ին N 911-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 0048 լիցենզիայի գործողությունը կասեցնել լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների /զբաղեցրած տարածքների, մանկավարժական կազմի, ուսումնամեթոդական ապահովվածության, կլինիկական պրակտիկաների պայմանագրերի/ կոպիտ խախտման հիմքերով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան