Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 288-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հոդ.142.7
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
13.05.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
13.05.2015
Дата вступления в силу
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիսի 2015 թ.

 թիվ 288-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2016 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2014 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախարար`

Գ. Խաչատրյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ֆինանսների նախարարի
2015 թվականի մայիսի 13-ի
N 288-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2016 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2014 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետ` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2014 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2014 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով:

4. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա մեկօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

6. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սույն կարգի 7-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

7. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 7-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին է ներկայացնում մինչև 2015 թվականի հուլիսի 18-ը:

9. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

10. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները):

11. Ճշգրտված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:

12. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2014 թվականին մուծման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2014 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համայնքի ավագանու կողմից (ավագանուն օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով հողի հարկի գծով համայնքի 2014 թվականի բյուջեում եկամուտների կորուստների գումարները:

13. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2014 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց գույքահարկի գծով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2014 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համայնքի ավագանու կողմից (ավագանուն օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով գույքահարկի գծով համայնքի 2014 թվականի բյուջեում եկամուտների կորուստների գումարները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2014 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով

N

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպությունների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

-

-

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2014 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով

N

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

-

-

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Ձև N 2-ԳՀ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2014 թվականի ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակերպություն-ների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

         

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________

 

_____________________

 

ստորագրություն

 

Ա.Հ.Ա.

   

Կ.Տ.

 
       

«___»_____________ 2015թ.

   

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

 

Ձև N 2-ՀՀ

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2014 թվականի ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակերպություն-ների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

         

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________

 

_____________________

 

ստորագրություն

 

Ա.Հ.Ա.

   

Կ.Տ.

 
       

«___»_____________ 2015թ.