Գլխավոր տեղեկություն
Номер
N 833-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527) Հոդ.136
Принят
Արտաքին գործերի նախարար
Дата принятия
12.05.2015
Подписан
Արտաքին գործերի նախարար
Дата подписания
12.05.2015
Дата вступления в силу
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10415202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2015 թ.

N 833-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 118-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:

 

Նախարար՝

Է. Նալբանդյան

 

 

Հավելված

2015 թ. մայիսի 12-ի

թիվ 833-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:

2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) կատարողականի հիման վրա:

3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` այսուհետ` ՀՀ ԱԳՆ (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը), համաձայնությանն են ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա Ծրագրերի նախագծերը` համաձայն Աղյուսակ 1-ի:

4. Մարզպետարաններն իրենց Ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:

5. ՀՀ ԱԳՆ-ն, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ, Ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` համաձայն Աղյուսակ 2-ի:

7. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները ԱԳՆ կողմից գնահատում են 3 միավորից բաղկացած սանդղակով` Աղյուսակ 2-ի «Աշխատանքի ուղղություն» սյունակի առաջին կետի համար սահմանելով առավելագույնը 0.75 միավոր, երկրորդ կետի համար` 1.5 միավոր, երրորդ կետի համար` 0,5 միավոր և չորրորդ կետի համար` 0.25 միավոր:

«Աշխատանքային ուղղություն» բաժնի յուրաքանչյուր կետի համար վերջնական միավորը ձևավորվում է տոկոսային հաշվարկով` նկատի առնելով տվյալ կետով նախատեսված միջոցառումների կատարողականի քանակական/որակական ցուցանիշները (0-100% չափանիշով): Նախատեսված, սակայն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկատարված միջոցառումները չեն ազդում վերջնական ընդհանուր միավորի ձևավորման վրա:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

 

Աղյուսակ 1

 

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի ներկայացման աղյուսակի օրինակելի ձև

Հ/հ

Աշխատանքի ուղղությունը

Միջոցառման անվանումը

Միջոցառման կատարման նախատեսվող ժամկետները

Միջոցառման կատարման մասնակից/
պատասխանատու այլ մարմիններ

 

1

2

3

4

1.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում

     

2.

Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում և կատարում

     

3.

Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում

     

4.

Բազմակողմ և այլ միջոցառումներ

     

Աղյուսակ 2

Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի օրինակելի ձև

Հ/հ

Աշխատանքի ուղղությունը

Միջոցառման անվանումը

Միջոցառումների ժամկետները

Աշխատանքի կատարման
արդյունքները

նախատեսված

չնախատեսված, սակայն փաստացի կատարված

նախատեսված

փաստացի

 
 

1

4

1.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում

         

2.

Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ ծրագրերի կնքում և կատարում

         

3.

Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում

         

4.

Բազմակողմ և այլ միջոցառումներ

         

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան