Գլխավոր տեղեկություն
Номер
N 964-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.04.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
21.04.2015
Дата вступления в силу
22.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2015 թ.

N 964-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ–001878 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ), ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ, ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ավա Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 16.04.2015 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Ավա Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-ԲՕ–001878 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), հոգեբուժական, սրտաբանական տեսակների գործողությունը մինչև 2015 թվականի հոկտեմբերի 20-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան