Գլխավոր տեղեկություն
Номер
N 645-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.03.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.03.2015
Дата вступления в силу
21.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2015 թ.

N 645-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000251, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000608, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000564 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 12.03.2015 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 2007 թվականի ապրիլի 26-ի բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000251, 2012 թվականի դեկտեմբերի 12-ի բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ-000608, 2012 թվականի հուլիսի 11-ի բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ-000564 լիցենզիաները մինչև 2016 թվականի մարտի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում իրավական ակտի ընդունման հաջորդ օրվանից:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան