Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (03.06.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.15/21(434).1
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
03.11.1995
Дата вступления в силу
03.06.1997

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Բնական գազի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, Էներգետիկ խարտիային կից 1994 թվականի դեկտեմբերի 17-ի Պայմանագրով,

ընդունելով բնական գազի ազատ տարանցման ապահովման անհրաժեշտությունը` անկախ ծագումից, նշանակման վայրից կամ նրա տիրոջից,

ընդունելով Համագործակցության մասնակից պետությունների ժողովրդական տնտեսությունը և բնակչությունը անխափան գազամատակարարմամբ ապահովելու նպատակով համաձայնեցված միջոցների իրականացման անհրաժեշտությունը,

Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Պայմանագրի դրույթների հետագա իրականացման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

«գազի տարանցում»` Կողմի տարածքով մյուս պետությունում ծագող գազի տեղափոխում, որը նախատեսված է երրորդ պետության տարածքի համար, պայմանով, որ կամ ցանկացած այլ պետություն, կամ երրորդ պետությունը հանդիսանում են պայմանավորվող կողմ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում իրենց պետությունների տարածքով բնական գազի գազատարով ազատ տարանցումն ու պահպանությունը ապահովելու համար:

Կողմերից մեկի տարածքով տարանցմամբ մատակարարվող բնական գազը չի կարող օգտագործվել դրա տարանցումը իրականացնող Կողմի կարիքների համար:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ, այդ թվում համատեղ միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որպեսզի Կողմերից ոչ մեկը չհայտնվի գազամատակարարման աղբյուրներից զրկվելու սպառնալիքի տակ և վնաս չհասցվի բնական գազ մատակարարող և դրա տարանցումը իրականացնող պետությունների շահերին:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագրի Կողմերի միջև վեճի ծագման դեպքում, Կողմերը պարտավորվում են չդադարեցնել և չկրճատել գազի տարանցիկ մատակարարումները, մինչև տվյալ վեճի կարգավորումը:

Կողմերը ապահովում են նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների պահպանումը բնական գազի տեղափոխման պայմաններով, մինչև վեճի վերջնական կարգավորումը, սակայն գործարքի գործողության ժամկետից ոչ ուշ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Տարանցիկ գազատրանսպորտային համակարգում վթարի դեպքում, Կողմը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, անհապաղ ծանուցում է այդ մասին շահագրգիռ Կողմերին և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները վթարի հետևանքները վերացնելու համար` չսպասելով դրա պատճառների քննության արդյունքներին: Ընդ որում, մատակարարվող գազի կրճատված ծավալը բաշխվում է սպառողների միջև կնքված պայմանագրերին համապատասխան` տարանցիկ գազի ծավալներին համամասնորեն:

Կողմերը առաջնային կարգով իրականացնում են սարքավորումների, նյութերի, համալրող առարկաների և պահեստամասերի մատակարարում տարանցիկ գազատրանսպորտային համակարգերի վրա վերականգնողական և վերանորոգողական աշխատանքների անցկացման համար: Ընդ որում‚ Կողմերը չեն կիրառի մաքսային տուրքեր և դրանց հավասարեցված գանձումներ, ինչպես նաև ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև, ինչպես նաև Կողմերի իրավունքները և պարտավորությունները շոշափող վեճերը, կլուծվեն շահագրգիռ Կողմերի միջև անմիջական խորհրդակցությունների և բանակցությունների կամ միջազգային իրավունքով նախատեսված այլ ընթացակարգերի միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում բնական գազի տարանցման և սպառման համար` հաշվարկները ժամանակին ապահովելու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու պահից:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ իր մտադրության մասին Համաձայնագրի ավանդապահին նախապես գրավոր ծանուցելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 3-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունիսի 3-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան