«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2015 թ. |
թիվ 180-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 97-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. ապրիլի 1-ի N 180-Ն հրամանի |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«_____»«_______________» 20 ___ թ.
Պայմանագրի անվանումը` __________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____»«____________» 20 ___ թ.
Պայմանագրի համարը ____________
Պատվիրատուի անվանումը _________________________________________________________
Պայմանագրի կողմի անվանումը ______________________________________________________
Վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում պայմանագրի կողմը իրականացրել է հետևյալ աշխատանքները (մատակարարումներ, ծառայություններ)`
N |
Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, | |||||
անվա-նումը |
տեխնիկական բնութագրի |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը | |||
ըստ պայմանագրով հաստատված ժամա-նակացույցի |
փաստացի |
ըստ պայմանագրով հաստատված ժամա-նակացույցի |
փաստացի | |||
Նշումներ անհամապատասխանությունների մասին`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հիմք ընդունելով վերոգրյալը, տալիս եմ ____________________ եզրակացություն:
(դրական/բացասական) |
«___»«_________» 20__ թ. Գնման հայտը նախագծած ներկայացուցիչ` _________________________
անուն-ազգանուն, ստորագրությունը |
Ընդ որում, հավելվածով սահմանված` պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
1. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
2. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ կայացված ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
3. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
4. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
5. Կատարված աշխատանքները, մատուցված ծառայությունները և մատակարարված ապրանքները` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին համապատասխանելու դեպքում «Նշումներ անհամապատասխանությունների մասին» բաժնում լրացվում են միայն հետևյալ բառերը` «անհամապատասխանությունները բացակայում են», հակառակ դեպքում մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները:
6. Սույն եզրակացությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերող կետերը օրինակելի ձևից հանվում են:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2017, N 228-Ն | 25.06.2017, թիվ 180-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|