Գլխավոր տեղեկություն
Номер
N 3066-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.12.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.12.2014
Дата вступления в силу
24.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2014 թ.

 

N 3066-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 337-Ա որոշումը և ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. ՀՀ ԱՆ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 7-ին (Կ-XX-000170) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպել ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան