ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕՈ-2 օրենքի ուժ ունեցող որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|