Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.02.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.02.2015
Дата вступления в силу
14.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 փետրվարի 2015 թ.

N 279-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի փետրվարի 6-ին ներկայացված թիվ 4/2775-15 դիմումը,

 

Հրամայում եմ`

 

Ի գիտություն ընդունել, որ «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի օգոստոսի 16-ին (Կ-XX-000603) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց թիվ 2 հասցե:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման, իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան