Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕՈ-2
Տիպ
Օրենքի ուժ ունեցող որոշում
Тип
Հիմնական ակտ (01.08.1999-01.05.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.30/28(160)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.07.1999
Дата вступления в силу
01.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի ՀՕՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերի III բաժնի 

«նավթ, նավթամթերքներ

2 տոկոս» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«բենզին


44 տոկոս, բայց ոչ ավելի, քան մեկ տոննայի համար` 85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 

նավթ, այլ նավթամթերքներ

2 տոկոս»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
30 հուլիսի 1999 թ.
ՀՕՈ-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.04.2000, ՀՕՈ-1 01.05.2000, ՀՕՈ-2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան