Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 251-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հոդ.142.4
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
27.04.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815186

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2015 թ.

թիվ 251-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1169-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 3-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «յուրաքանչյուր 10-րդ շրջանակային համաձայնագրերով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր 7-րդ շրջանակային համաձայնագրերով» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 5-րդ պարզեցված և յուրաքանչյուր 5-րդ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում,»,

գ. 3-րդ ենթակետում «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «և յուրաքանչյուր 7-րդ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման,» բառերը,

դ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ չհանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 7-րդ պարզեցված և յուրաքանչյուր 7-րդ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում,»,

2) ուժը կորցրած ճանաչել Կարգի 4-րդ կետը,

3) Կարգի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքներով Կենտրոնը`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքի դեպքում www.gnumner.am կայքում սույն կարգով սահմանված գնահատումն իրականացնելու օրը դրա արդյունքներով հրապարակում է գնահատման մասին դրական կամ բացասական եզրակացություն՝ նշելով հրապարակման ամսաթիվը.

2) պետության համար պարտավորություններ չառաջացնող գործարքի դեպքում սույն կարգով սահմանված գնահատումն իրականացնելու օրը բացասական եզրակացությունը ուղարկում է պատվիրատուին, իսկ ամսական կտրվածքով՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը www.gnumner.am կայքում հրապարակում է ամփոփ տեղեկատվություն` նշելով սույն կարգի համաձայն գնահատված գնման գործարքի ծածկագիրը, պատվիրատուի անվանումը, եզրակացությունը` դրական կամ բացասական, բացասական եզրակացության դեպքում` վերջինիս բովանդակությունը, բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պատվիրատուից ստացված պարզաբանումները և այդ պարզաբանումները ընդունելու կամ չընդունելու մասին Կենտրոնի եզրակացությունը:»,

4) Կարգը լրացնել նոր 6-10-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6. Բացասական եզրակացությունը հրապարակվելու կամ պատվիրատուին ուղարկելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր Կենտրոնին է ներկայացնում պարզաբանումներ բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների մասին:

7. Կենտրոնը պատվիրատուի պարզաբանումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին ՀՀ օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է գնման գործընթացի կազմակերպման կարգին և պատվիրատուն շտկել է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցնի գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

8. Ներկայացված պարզաբանման քննարկման արդյունքների մասին Կենտրոնը սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքի դեպքում www.gnumner.am ինտերնետային կայքում հրապարակում է ինչպես պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով, այնպես էլ Կենտրոնի եզրակացությունը՝ նշելով հրապարակման ամսաթիվը,

2) պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և դրանց ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին է ուղարկում պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը,

3) համայնքների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ուղարկում պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը,

4) համայնքային ոչ առևտրային և համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և դրանց ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին է ուղարկում նշված պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը։

9. Պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների մասով պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը Կենտրոնի կողմից չընդունելու դեպքում պատվիրատուն կարող է հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնի համար վերջնական է:

10. Պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների դեպքում պատվիրատուի կողմից Կենտրոնի բացասական եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ չներկայացնելը կամ ներկայացված պարզաբանումը Կենտրոնի կողմից չընդունելը հանգեցնում են տվյալ գնման ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Խաչատրյան