Գլխավոր տեղեկություն
Номер
N 2838-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.12.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.12.2014
Дата вступления в силу
04.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 դեկտեմբերի 2014 թ.

 

N 2838-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Գագիկ Շահբազյանի կողմից 2014 թվականի նոյեմբերի 26-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 25.11.2014 թվականի թիվ 28/Շ-41 տեղեկանքը,

 

Հրամայում եմ՝

 

Ի գիտություն ընդունել, որ անհատ ձեռնարկատեր Գագիկ Շահբազյանին 2003 թվականի դեկտեմբերի 15-ին (Ա-XX-000057) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայում գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս, 44 շենք, 140 շինություն:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) Ապահովել գործունեության իրականացման վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան