Գլխավոր տեղեկություն
Номер
N 2740-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.11.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.11.2014
Дата вступления в силу
25.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 նոյեմբերի 2014 թ.

 

N 2740-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Նալբանդյանի 14.11.2014 թ. դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 11-ին անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Նալբանդյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-000931 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Նալբանդյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան