Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 6-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.93
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
25.03.2015
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
25.03.2015
Дата вступления в силу
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11215112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

25 մարտի 2015 թ.
ք. Երևան

թիվ 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել ոստիկանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2015 թվականի մարտի 25-ի

թիվ 6-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ)` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված, գնահատման ենթակա աշխատանքների չափորոշիչը ներառում է`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,4 միավոր/, որոնք իրենց մեջ ներառում են՝

ա. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում` հանձնարարականների և կարգադրությունների արձակման ու դրանց կատարման վերահսկողության աշխատանքներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,

բ. Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:

2) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցերի ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,6 միավոր/, որն իր մեջ ներառում է.

ա. Զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,

բ. Տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտին հատուկ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ոստիկանության տարածքային մարմիններին աջակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,

գ. Ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,

դ. Համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակություն` տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:

3. Մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը գնահատման հիմնական չափորոշիչների մասով կազմում է առավելագույնը 1 միավոր:

4. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ` սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված աշխատանքները գնահատվում են առավելագույնը 0.4 միավոր, իսկ 2-րդ ենթակետում նախատեսված աշխատանքները՝ առավելագույնը 0.6 միավոր:

5. Չափորոշչի գնահատման միավորը կազմվում է ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորների հանրագումարից:

6. Ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորները կազմվում են ենթաչափորոշիչներում ներառվող տեղեկությունների կողմնորոշիչ միավորների հանրագումարից, որոնք պայմանականորեն բաժանվում են՝ առավելագույնի, միջինի և նվազագույնի:

7. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքի գնահատման համար յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կողմնորոշիչ միավորը սահմանվում է մարզպետի կողմից ներկայացված հաշվետվության վերլուծության արդյունքում՝ հաշվի առնելով մարզպետների կողմից կատարված աշխատանքների որակն ու ժամկետը:

8. Ենթաչափորոշիչներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթաչափորոշիչը գնահատվում է զրո:

9. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

10. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ուսումնասիրվում են ՀՀ ոստիկանությունում, որի վերաբերյալ կազմվում է եզրակացություն: Աշխատանքների գնահատումը իրականացվում է համաձայն աղյուսակ 2-ի:

11. Եզրակացության մեջ սույն ուղեցույցով սահմանված կարգով՝ նշվում են յուրաքանչյուր չափորոշչի կողմնորոշիչ միավորը:

12. Հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունն ու գնահատված կողմնորոշիչ միավորները նախապես համաձայնեցվում են մարզպետների հետ:

13. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով եզրակացության հետ, ՀՀ ոստիկանություն է ներկայացնում հատուկ կարծիք:

14. ՀՀ ոստիկանությունը ստացված հաշվետվությունները, հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունը, իսկ առկայության դեպքում նաև մարզպետի հատուկ կարծիքը, հաշվետվությունները ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

Աղյուսակ 1

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

NN
ը/կ

Չափորոշիչը
(Գնահատման հիմնական չափորոշիչը)

Առավելագույն
գնահատման միավորը

Ենթաչափորոշիչները

Կողմնորոշիչ միավորները

Ենթաչափորոշիչներում ներառվող տեղեկություններ

Կողմնորոշիչ միավորները

16

Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

 

 

 

 

 

 

1

1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և
ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելը

0,4

1) ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում` հանձնարարականների և կարգադրությունների արձակման ու դրանց կատարման վերահսկողության աշխատանքների վերաբերյալ

0,2

2) Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունման վերաբերյալ

0,2

2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցերի ներկայացնելը

0,6

1) Զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցության վերաբերյալ

0,1

2) Տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտին հատուկ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ոստիկանության տարածքային մարմիններին աջակցության վերաբերյալ

 

0,1

3) Ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

0,2

4) Համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակություն` տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովման վերաբերյալ

 

0,2

   

Ընդամենը

 

1

   

Աղյուսակ 2

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

NN
ը/կ

Չափորոշչի առավելագույն
գնահատման միավորը

Ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորները

Ենթաչափորոշիչներում ներառվող
տեղեկությունների կողմնորոշիչ միավորները

առավելագույնը

միջինը

նվազագույնը


16


1

0,4

0,2

0,1

0

0,2

0,1

0

0,6

0,1

0,05

0

0,1

0,05

0

0,2

0,1

0

0,2

0,1

0